Կրթություն 13:07 12/02/2020 Հայաստան

Ում խնդիրն է դպրոցների զուգարանի թուղթն և անձեռոցիկը

«Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի 6/6 դասարանի աշակերտներին տնօրենը ստիպել է մինչև տարեվերջ հոգալ իրենց հարկի զուգարանի թղթի ու անձեռոցիկի պահանջը»,-Panorama.am-ին ահազանգում են աշակերտների ծնողները։

Ծնողներից մեկը նշում է, որ իրենք և դժգոհ են, և վախենում են ինչ-որ բան ասել։

«Ի՞նչ է նշանակում շաբաթական 2 տուփ զուգարանի թուղթ առնել, որի մի տուփն արժի 1000 դրամ։ Մի բան է, որ միայն դասարանի համար առնենք, այլ բան, որ ամբողջ հարկի աշակերտները պետք է օգտվեն։ Մենք դեմ չենք մեր երեխաների համար ինչ-որ բան առնել։ Ու մինչև տարեվերջ մեր ծնողկոմիտեի նախագահը պիտի տանի, էդ տուփերը հանձնի դասղեկին»,- բողոքեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, դասարանի դասղեկը արդարացնում է դպրոցի տնօրենի պահանջը՝ պատճառաբանելով, որ ամեն ինչ արվում է դպրոցի երեխաների համար, և այդ ամենից օգտվում են նաև իրենց երեխաները։

«Ամեն անգամ ինչ-որ հարցով մեզ խեղճացնում են։ Հիմա առաջարկել ենք, որ գոնե մյուս դասարաններն էլ գնեն, դասղեկն ասաց, որ կառաջարկի, նախնական 2 տուփ բերենք, հետո պարզ կլինի՝ ինչ անել»,- նշեց ծնողը։

Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրենի հետ կապ հաստատել չհաջողվեց. տեղում չէր։ Փոխտնօրեն Տաթևիկ Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերստուգիչն արդեն դպրոցում է, իսկ ինքը բացատրագիր է ներկայացնում։

«Անձեռոցիկներ ենք ուզել երեխաներին համաճարակից պաշտպանելու համար։ Դա տեղադրվում է հատուկ տարայի մեջ, սանհանգույցում, իսկ երեխաները լվացվելուց հետո չորացում են իրենց ձեռքերը։ Դա եղել է ծնողխորհրդի առաջարկով և  ծնողխորհրդի արձանագրությամբ է այդ ամենը իրականացվել, օրենքի շրջանակում»,- նշեց Մելքոնյանը։

Ճշտող հարցին, դպրոցը չունի՞ միջոցներ և ինչո՞ւ պետք է մի դասարանը հոգա անձեռոցիկի խնդիրը, Մելքոնյանը պատասխանեց՝ մենք ունենք ժամանակացույց, կամավորության սկզբունքով տարբեր դասարանների ծնողներ բերել, մուտք են արել, տնտեվարն էլ վերցրել և գրանցումն արել է։ Դրա համար որևէ դրամահավաք չի կատարվել։

Այն, որ երեխաները չէ, որ պիտի հոգան դպրոցներում  զուգարանի թղթի, անձեռոցիկի, օճառի հոգսերն ու խնդիրները՝ ակնհայտ է, հարց է՝ ինչու նախարարությունը չի զբաղվում խնդրով. առաջին դեպքը չէ, որ ծնողները ահազանգում են՝ դպրոցների սանհանգույցներում ոչ օճառ կա, ոչ՝ զուգարանի թուղթ։

ԿԳՄՍ նախարարությունից մեզ հետ զրույցում ասացին, որ ավագ դպրոցները, աշակերտների թվով պայմանավորված, նախարարությունից ստանում են  որոշակի գումար։

«Այդ գումարներով նրանք պետք է նաև տնտեսական ապրանքներ ձեռք բերեն։ Բայց միայն ավագ դպրոցներն են գտնվում նախարարության հսկողության տակ, մյուս դեպքերով զբաղվում են մարզպետարաններն ու համայնքապետարանները»,- ասաց ԿԳՄՍ մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը։

Հարցին՝ արդյո՞ք հետևողական է նախարարությունը, որ փոխանցված գումարը նպատակին ծառայի, Կժդրյանը պատասխանեց՝ նախարարության թեժ գիծը աշխատում է, և եթե բողոքներ են լինում, ապա իրենք գնում են դրանց հետքերով. «Բայց այս խնդրով թեժ գծին զանգերը շատ քիչ են լինում»։

Երևանի քաղաքապետարանից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը երեկ երեկոյան ուսումնասիրություն է անցկացրել Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում, սակայն արդյունքների մասին խոսելը դեռևս վաղ է։

«Երեկ երեկոյան ուսումնասիրություն անցկացվել է։ Ահազանգ ստանալու դեպքում վերահսկող վարչությունը գնում է տվյալ դպրոց, և խախտումների դեպքում տնօրինությունը պատասխանատվության է ենթարկվում, մինչև անգամ քրեական պատասխանատվություն է նախատեսված»,- ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Մեր հարցին՝ քաղաքապետարանը գումար հատկացնո՞ւմ է դպրոցներին տնտեսական ծախսերը հոգալու համար, Կարապետյանը նշեց, որ պետական բյուջեից է գումար հատկացվում, այլ ոչ քաղաքային բյուջեից, սակայն հիմնական դպրոցներում վերահսկողություն իրականացնում է քաղաքապետարանը։

«Քաղաքապետարանի վերահսկող վարչությունը նախատեսված և չնախատեսված այցեր է իրականացնում դպրոցներ, որպեսզի հասկանա՝ պետության հատկացրած գումարը նպատակին ծառայում է, թե ոչ։ Սակայն ահազանգեր դեռևս  լինում են»,- ասաց Կարապետյանը։

Շատ դպրոցներում վերոնշյալ պահանջը երեխաների առջև ոչ էլ կդրվի. դպրոցներում ինչպես միշտ չի լինի ոչ օճառ, ոչ զուգարանի թուղթ։ Բայց արդյոք դա կլինի «ոչ խախտում»։

Սովորական հիգիենայի պայմանները ապահովելուն դպրոցները պատրաստ չեն, վիրուսոների դեմ պայքարելում ո՞նց  են պատրաստ. առողջապահության նախարարն էլ ասում է՝ մենք պատասրատ ենք կորոնավիրուսի դեմ պայքարին։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Մրցույթ հայ դաշնակահարների համար՝ առանց տարիքային սահմանափակման
Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում
Աղբյուր` Panorama.am
20:21
«Թվիթերը» կբացահայտի քաղաքական կեղծ գրառումները
«Թվիթերը»  նախատեսում է կեղծ գրառումների համար հատուկ գծանշաններ ներկայացնել, որը թույլ կտա տարբեակել  քաղաքական և...
Աղբյուր` Panorama.am
20:18
Հայաստան-Եվրամիություն ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը կստորագրվի 2020թ. ընթացքում
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի 2020 թվականի ընթացքում: Այս...
Աղբյուր` Panorama.am
20:14
«Երևան» ֆուտբոլային ակումբը չի մասնակցի բարձրագույն խմբի մրցաշարին
«Երևան» ֆուտբոլային ակումբը չի մասնակցի բարձրագույն խմբի մրցաշարին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: «Երևան ՖԱ»-ն...
Աղբյուր` Panorama.am
20:06
Լուսաձորի ղեկավարը ձևական աճուրդներ է կազմակերպել՝ հողատարածքները վաճառելով տարբեր անձանց
Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերի շրջանակում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական...
Աղբյուր` Panorama.am
20:02
Բրազիլիայում բացվել է Պելեի ոսկե քանդակը
«Մի քիչ գեղեցիկ է ինձանից»
Աղբյուր` Panorama.am
19:56
Պետությանը պատճառվել է 34 միլիոն դրամից ավելի վնաս
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով...
Աղբյուր` Panorama.am
19:50
Կարո Փայլանը շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգային օրը
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ի իր էջում  շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգային օրը: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
19:41
Թրամփը դժգոհ է «Օսկարում» կորեական «Մակաբույծների» հաղթանակից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգացմունքային է մեկնաբանել կինոակադեմիկոսների ընտրությունը, որոնք «Օսկարի» գլխավոր մրցանակը հանձնել են...
Աղբյուր` Panorama.am
19:30
Երգչուհի Վալերիան ստեղծում է քաղաքական կուսակցություն
Ռուս հայտնի երգչուհի Վալերիան պատրաստվում է ստեղծել կուսակցություն և մասնակցել 2021 թվականի պետդումայի ընտրություններին։ Գազետա.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հարյուր հազարավոր փախստականներ այս պահին շարժվում են դեպի թուրք-սիրիական սահման.Էրդողան
Սիրիայում Ռուսաստանի «Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի» ներկայացուցիչ, փոխծովակալ Օլեգ Ժուրավլյովը հայտարարել է, որ անհիմն են...
Աղբյուր` Panorama.am
19:10
Պատրաստվում ենք դիմել դատարան՝ բողոքարկելու այդ խուզարկության որոշումը. Հովհաննես Շահինյան
Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը հրաժարվել է պատասխանել քննիչի հարցերին, քանի որ հարցերը իր հետ որևէ առնչություն չեն ունեցել։...
Աղբյուր` Panorama.am
19:02
Ցավ ես զգում, որ նման մարդիկ հեռանում են.արվեստի գործիչները՝ Մանարյանի մասին
Սբ. Հովհաննես եկեղեցում այսօր տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը։ Այնտեղ էին հավաքվել մշակույթի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Կորոնավիրուսից մահացության ցուցանիշն ավելի բարձր է տղամարդկանց մոտ
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 21-ի, ժամը 16:00 դրությամբ կորոնավիրուսային հիվանդության...
Աղբյուր` Panorama.am
18:50
Մի շարք որոշումներ են ընդունվել ՀՖՖ գործկոմի նիստում
Փետրվարի 21-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքը:  Տեխնիկական...
Աղբյուր` Panorama.am
18:40
Էրդողանը հրաժարվում է բանակցել Հաֆթարի հետ Լիբիայի հարցով
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքը չի բանակցելու Լիբիայի ազգային բանակի մարշալի Խալիֆա Հաֆթարի հետ։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:34
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ նախկին պետին
ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի...
Աղբյուր` Panorama.am
18:29
Ամերիա Սերունդ. 2012թ.-ից երիտասարդների կողքին
Մեկնարկում է Ամերիաբանկի հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ 12»-ը, այս անգամ նոր ձևաչափով, նոր մոտեցումներով ու...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան. Այդ ամեն ինչը հորինված է
«Ամոթ ձեզ, ամոթ, ծաղրածուներ»
Աղբյուր` Panorama.am
18:20
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թվով 55 վարույթ է հարուցել
2019 թ հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարգիր չներկայացնելու համար Կոռուպցիայի կանխարգելման...
Աղբյուր` Panorama.am
18:15
Սայաթ-Նովա գյուղի կրակոցների գործով ոստիկանություն են բերվել երիտասարդներ
Ոստիկանության Մասիսի բաժնում փետրվարի 18-ին, ժամը 21.10-ին,հաղորդում էր ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղում կրակում են: Ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Երևանում և Ստեփանակերտում գումարվելու է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով
Փետրվարի 24-28-ը Երևանում և Ստեփանակերտում գումարվելու է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը՝ Հայ Դատի կենտրոնական խորհուրդի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Թադևոս Ավետիսյան. Մյունխենում փորձ է արվել ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների մոտ մեղադրել Վենետիկի հանձնաժողովին
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանն օրակարգային որոշ դիտարկումներ է հրապարակել վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
17:50
Լուկաշենկոն սպառնացել է գնալ չինական շուկա
Մինսկում հայտարարել են, որ Ռոսսելխոզնադզորը պետք է դադարեցնի Բելառուսի դեմ սահմանափակումներ մտցնե, այլապես հանրապետությունը կավելացնի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Երվանդ Մանարյանի հուղարկավորության հանձնաժողով է ստեղծվել
Հայաստանի  ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է թաղման...
Աղբյուր` Panorama.am
17:39
ԱԳՆ-ն պատրաստ է Իրանի հետ համագործակցությամբ ձեռնարկել կորոնավիրուսին առնչվող բոլոր քայլերը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում Իրանի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձեռնարկել կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
17:33
Նախկինում ունեցել ենք սուպերնախագահական մոդել. Մակունց
«Ամեն ինչ պետք է զսպումների և հակակշիռների տրամաբանության մեջ լինի, հետևաբար չափազանց կարևոր է իշխանության բոլոր ճյուղերի անկախությունը,...
Աղբյուր` Panorama.am
17:26
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը
ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ուհանում ավարտվել է ևս մեկ ժամանակավոր հիվանդանոցի կառուցումը
Չինաստանի Ուհան նահանգում ավարտվել է կորոնավիրուսային հիվանդանոցի կառուցումը։ Առավելագույն քանակով մահճակալներ ունեցող հիվանդանոցը շուտով կսկսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}