Կրթություն 17:05 12/02/2020 Հայաստան

Առաջարկվում է միջին մասնագիտական կրթական հաստատություններում ավելացնել վճարովի տեղերը

«Պարտադիր չէ՝ բոլորը սովորեն բուհում, այն երեխաները, որոնք արհեստ ձեռք բերելու ցանկություն ունեն, կարող են կրթություն ստանալ ուսումնարաններում և քոլեջներում: Պետությունն էլ պարտավոր է ապահովել այդ հնարավորությունը»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։

Պատգամավորը նշեց, որ Կրթության մասին գործող օրենքով միայն անվճար հիմունքներով կարող են աշակերտները սովորել նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում։ Բայց պետական միջոցների սղության պատճառով բոլոր  ցանկացողներին հնարավորություն չի տրվում պետական պատվերի շրջանակում սովորել միջին մասնագիտական հաստատություններում։

«Մենք առաջարկում ենք հնարավորություն տալ աշակերտներին վճարովի հիմունքներով սովորել նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում»,- ասաց Հայրապետյանը։

Նա նշեց՝ երկրորդ փոփոխությամբ էլ առաջարկվում է հեռակա ուսուցման հնարավորություն չունեցող արվեստի քոլեջներում սովորողներին հնարավորություն ընձեռել հեռակայելու. «Օրինակ, Ռոմանոս Մելիքյանի քոլեջն ավարտելուց հետո ուսանողին հնարավորություն է ընձեռվում անմիջապես 2-րդ կուրսում սովորել որևէ բուհում։ Այս դեպքում խտրականություն է առաջանում, քանի որ հաճախ ուսանողները հնարավորություն չեն ունենում երկրորդ կուրսում ստացիոնար սովորել, իսկ հեռակայի հնարավորություն չկա»։

Հայրապետյանը նշեց՝ ներկայացվող փոփոխությունների ուղերձն այն է, որ   բոլոր արհեստավորները, միջին մասնագիտական կրթություն ստացած պրոֆեսիոնալները կարող են ապրել ոչ պակաս բարեկեցիկ, քան ոչ այնքան պրոֆեսիոնալ իրավաբանները, միջազգայնագետները, արևելագետները և այլք։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հետաքրքրվեց՝ արդյոք մասնավոր ընկերությունները կարո՞ղ են ստեղծել միջին մասնագիտական կրթական հաստատություն. «Շատ մասնավոր ընկերություններ, որոնք գործում են արտերկրում, կուզեին այստեղ կրթական հաստատություն ստեղծել, եթե ունենային կադրեր»։

Պատասխանելով հարցին՝ Հայրապետյանն ասաց, որ կոչ են անում տարբեր ընկերություններին՝ համագործակցել միջին և նախնական մասնագիտական կրթական հաստատությունների հետ։ Նա նշեց, որ հաճախ կրթական հաստատությունները չեն ապահովում համապատասխան մակարդակ, որովհետև երեխաները քոլեջներում ոչինչ չեն սովորում։

«Իսկ եթե օրենքի նախագիծն ընդունվի, քոլեջները կունենան սեփական բազան, դասավանդողները լավ կվարձատրվեն, կբարձրացվի կրթության մատուցման մակարդակը»,- ասաց Հայրապետյանը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ նշեց, որ անկախության հռչակումից հետո մարդիկ դիպլոմ էին գնում և իրենց համար աշխատատեղ ապահովում, հետո դրան հաջորդեց մյուս փուլը, երբ ոչ ոքի այդ, իր խոսքով, թղթի կտորը պետք չէր. «Հիմա եկել, երրորդ փուլին ենք հասել, որտեղ հավանաբար պետք է և՛ լավ մասնագետ լինի, և՛ դիպլոմ ունենա։ Այս ընթացքում մենք պետք է կարողանանք մոտիվացիաներ գտնել, որ մարդիկ չասեն՝ ինձ պետք չի էդ դիպլոմը, երեխայիս կուղարկեմ ոսկերչի մոտ, կսովորի։ Ինչպե՞ս գտնել այդ բանալին»։

Պատասխանելով հարցին՝ Հայրապետյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունները լավ նախադրյալ են լինելու, քանի որ քոլեջները կունենա հավելյալ բյուջե և ուսուցման մակարդակը կբարձրանա։
ԿԳՄՍ նախարարը նշեց, որ առաջարկվող նախագիծը որևէ խնդիր չի լուծում։

«Մենք փորձել ենք ոլորտը ազատել բալաստային տեղերից։ Դրանք առաջանում են այն պարզ պատճառով, որ ավանդաբար որոշակի մասնագիտությունների նկատմամբ եղած հետաքրքրության պատճառով մենք ունենում ենք մեծ թվով պահանջարկ։ Նախորդ տարի մենք ունեցել ենք 1500 դիմորդ, որոնք չեն ընդունվել միջին մասնագիտական կրթական հաստատություններ։ Հիմական պահանջը եղել է 3 ուղղությամբ՝ IT ոլորտ, բժշկություն և տնտեսագիտություն։ Իսկ գերատեսչություններն ասում են, որ այդ որոլտներին տեղ չտանք, որովհետև շուկան դեֆորմացվում է»,- նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով, եթե միջին մասնագիտական կրթական հաստատություններում վճարովի տեղերը ավելացվեն, ապա աշակերտները շարունակելու են իներցիայով գնալ պահանջարկ չունեցող մասնագիտությունների հետևից։

Խորհրդարանը քննարկում է ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի և Հարություն Բաբայանի կողմից ներկայացված «Կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Նախնական մասնագիտական, արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթաերցմամբ ընդունելու հարցը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:02
05.04.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 822 դեպք կա
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ քիչ առաջ հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը...
Աղբյուր` Panorama.am
22:01
Բակո Սահակյանի գլխավորությամբ կորոնավիրուսի տարածման կանխարգելման հանձնաժողովի նիստ է գումարվել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական...
Աղբյուր` Panorama.am
22:00
Համաճարակի ժամանակ ավելի արդյունավետ կլիներ տնային կալանքի կիրառությունը, եթե օրենքը թույլ տար. Արման Թաթոյան
ԿՀ–ներում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ պետք է հնարավորինս շատ այլընտրանքային...
Աղբյուր` Panorama.am
20:30
Միհրան Հակոբյան. Ինչու՞ եք ICAO-ի նամակը հրապարակում, երբ խնդիրը EASA-ի հետ է կապված
Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրում է. «Արդեն երկու օր է՝ հետևում եմ Քաղավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
20:22
Քաղավիացիայի կոմիտեն հաստատում է՝ երկու ավիաընկերություն զրկվել է երրորդ երկրի շահագործման վկայականներից
Կան խնդիրներ, գործակալությանն ուղղված դիտարկումները Կոմիտեն ուղարկելու է ապրիլի 6-ին:
Աղբյուր` Panorama.am
20:00
Նոր խստացումներ՝ վարորդական վկայական ստանալու համար
Օրերս Կառավարությունն ընդունեց վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Նուրմագոմեդովի կարողությունը մոտ 100 միլիոն դոլար է
«Ռուսական խառը մարտերի (MMA) մարզիկ Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, որը նաև նրա մարզիչն է, YouTube- ի հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Մադուրոն հրամայել է երկիրը պաշտպանելու համար մոբիլիզացնել Վենեսուելայի հրետանին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել է ազգային հրետանին մոբիլիզացնել՝ պաշտպանելու Բոլիվարյան հանրապետությունը: Ինչպես հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ջավախքի ինքնամեկուսացված բնակիչների թիվը նվազում է. jnews.ge
Ախալքալաքի և Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնների (ՀԱԿ) տեղեկությունների համաձայն, ներկայումս 36 մարդ Ախալքալաքի մունիցիպալիտետում...
Աղբյուր` Panorama.am
19:00
Մարտին փետրվարի համեմատ բենզինի գինը նվազել է 3.7%-ով
2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.3% գնաճ, իսկ 2020թ. փետրվարի համեմատ պահպանվել է գների նախորդ...
Աղբյուր` Panorama.am
18:53
2020 թ-ի սկզբից ի վեր, Դոնբասում ականների պայթյունից զոհվել է 12 խաղաղ բնակիչ
2020 թվականի սկզբից Ուկրաինայում անցկացվող ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը (SMM) գրանցել է ականների և չպայթած զինամթերքի պայթյունի...
Աղբյուր` Panorama.am
18:45
Կոբի Բրայանթին 2020թ-ին կընդգրկեն բասկետբոլի Փառքի սրահում
Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթին 2020 թվականին կընգրկեն բասկետբոլի Փառքի սրահում: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն։ Նշվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:36
ԱՀԿ-ն հայտնում է երիտասարդների և առողջների շրջանում COVID-19-ի ծանր դեպքերի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է երիտասարդ և առողջ մարդկանց շրջանում կորոնավիրուսով հիվանդացության ծանր դեպքերի մասին։...
Աղբյուր` Panorama.am
18:29
Պարենային մթերքների գնային ինդեքսը՝ մարտին
2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 10.6% գնանկում, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 2.1% գնաճ: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:22
Քաղաքագետ. Հեղափոխական պոպուլիզմը պարտություն է կրում, երբ կյանքը կոնկրետանում է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ճգնաժամային պահերին մարդկանց մոտ բնազդներն են սկսում գործել։ Փորձը ցույց տվեց, որ նաև...
Աղբյուր` Panorama.am
18:18
Երգչուհի Փինքի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Գազետա.ռու
Ամերիկացի երգչուհի Փինքը (Pink) Twitter-ի իր էջում հայտնել է, որ նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ՝ COVID-19: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ավագանու անդամ. Մարությանին գործավարուհին ստորագրման թղթերը դռան տակից է տալիս
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանն արձագանքել է քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վաղը կնշվի Ծաղկազարդը. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ
Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:52
Խավին 1 միլիոն եվրո է նվիրել Բարսելոնայի կլինիկային ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խավին, որը ներկայում ղեկավարում է Քաթարի «Ալ Սադ» թիմը,  1 միլիոն եվրո է նվիրաբերել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Քամին Երևանի կենտրոնում մի քանի ծառեր է շրջել
Փողոցներից մեկում վնասվել է ավտոմեքենա:
Աղբյուր` Panorama.am
17:36
Վարդաշեն փողոցում պատշգամբ է փլուզվել
 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 4-ին, ժամը 14։10-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 66/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Գերմանիայում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 85 հազարը ՌԻԱ Նովոստի
Կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը Գերմանիայում հասել է 85,778 մարդ, մահացել է 1.158-ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:...
Աղբյուր` Panorama.am
17:22
Դեսպանատունը պարզաբանում է՝ ինչպես են ընտրվել Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը տարածել է պարզաբանում, թե ինչպես են ընտրվել ապրիլի 6-ին կայանալիք Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
17:14
Արա Ղազարյան. ԵԽ Խոշտանգումների Կոմիտեն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորում փակ հաստատություններում գտնվողների նկատմամբ
«Ընդհանուր կանոն կա, կալանքի տակ գտնվող մարդը չպետք է ենթարկվի անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի։ Հիմա եթե այդ իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գնանկում՝ ծառայությունների ոլորտում
Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.3% հավելաճ, իսկ 2020թ....
Աղբյուր` Panorama.am
16:50
Լուկաշենկոն կարծում է՝ ԱՊՀ-ն կորցնում է իր նշանակությունը կարևոր հարցերի լուծման համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ԱՊՀ-ն կորցնում է իր նշանակությունը՝ որպես կարևոր հարցերի լուծման հարթակ: Ինչպես գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. Վրեժ լուծելու համար մի օգտվեք կորոնավիրուսից
«Կորոնավիրուսը չպետք է թաքնված մարդասպանության առիթ դառնա»,- «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}