Լևոն Քոչարյան. Ամեն անգամ շեշտելով, թե ժողովրդի պահանջն է, բացարձակ սուտ է
Հասարակություն
14:13 18/02/2020
Հայաստան

Լևոն Քոչարյան. Ամեն անգամ շեշտելով, թե ժողովրդի պահանջն է, բացարձակ սուտ է

«Հակաիրավական, հակաօրինական, հակասահմանադրական պրոցեսին ոչ մի ձևով չեմ պատրաստվում միանալ»,- լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով  ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի մասին հարցերին, մասնավորապես հնարավո՞ր է որևէ կերպ աջակցել «Ոչ»-ին։

Նրա խոսքով, հանրաքվեի անցկացումն ի սկզաբնե շատ մեծ հիմարություն է,  պարզապես սեփական մարդկանց ՍԴ-ում ունենալու համար է արվում։

Լ.Քոչարյանն ասաց, որ ամեն անգամ շեշտելով, թե ժողովրդի պահանջն է,  բացարձակ սուտ է. «Ժողովուրդը նման պահանջ չունի. ոչ նորմալ գիտի Սահմանադրական դատարանն ինչ ֆունկցիա է անում, դատավորների մասին  չգիտի, ինչը նորմալ է։ Ժողովրդին հուզում է տեսախցիկների հարցը, բալային  համակարգը և այլ հարցեր,  որոնց մասին, չգիտես ինչու, ժողովրդի ցանկությունը չի հիշատակվում։ Այսինքն, իրենց մի բան պետք է, դա վերագրում են, որ ժողովրդին է պետք, սկսում են համոզել»։ 
 

Placeholder
Լևոն Քոչարյան. Ամեն անգամ շեշտելով, թե ժողովրդի պահանջն է, բացարձակ սուտ է