ՀՈԱԿ-ը փնտրում է խնդրահարույց շներին
Մայրաքաղաքի բազմաթիվ բնակիչների՝ շների հարձակման դեպքերի վերաբերյալ ահազանգերին արձագանքել է Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն ՀՈԱԿ-ը։
«Հարգելի՛ քաղաքացիներ, ելնելով վերջին շրջանում ստացած ահազանգերից` կծման դեպքերի վերաբերյալ, Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ձեռնարկվել են օպերատիվ միջոցառումներ ` հայտնաբերելու խնդրահարույց շներին։
Եթե շունը կծել է Ձեզ պետք է.
.դիմել բժշկական հաստատություն
.ստանալ անհրաժեշտ բուժօգնություն
. բժշկից պահանջել համապատասխան փաստաթուղթ կծման դեպքի վերաբերյալ
. թուղթը ներկայացնել «ԹԿՎԿ» ՀՈԱԿ
. ինֆորմացիա տրամադրել շան մասին (կլիպսի համար, գույն, գտնվելու վայր, ցանկալի է նկար)»։
Հարակից հրապարակումներ`
- Շները սպառնում են երևանցիների անվտանգությանը
- Վանաձորում շները հարձակվել են պատգամավորի զարմիկի վրա
- Ջայլամաբուծական ֆերմայում հոշոտվել են 25 և վիրավորվել 8 ջայլամ
- Կենդանաբանական այգում այսօր էլ մուֆլոններ են հոշոտվել