Հասարակություն 10:00 24/02/2020 Հայաստան

Քանդված «պատմություն»

«Ինչ էինք, ինչ դարձանք»

Խորհրդային շրջանում կառուցված որոշ հուշարձաններ, գործարաններ, բնակելի շինություններ արդեն  պատմության գիրկն են անցել, միակ վկայությունը լուսանկարներն են։  Ինչպես նշում են ճարտարապետները, քաղաքները զարգացող օրգանիզմ են, պետք է քայլի ժամանակին համընթաց՝ սակայն պահպանելով իր հին դեմքը։

Հայաստանի տարածքում խորհրդային շրջանում գործող գործարաններից, հյուրանոցներից շատերն այսօր չեն գործում, ոչ միայն չեն գործում, նաև կիասվեր վիճակում են։ Դրանց վերանորոգման, վերագործարկման համար հսկայական գումարներ են անհրաժեշտ։

Կան նաև շենքեր, որոնք նպատակաուղղված քանդել են դրանց տեղում նոր, այլ  նշանակություն ունեցող շենքեր կառուցելու համար։ Դրանց մեծ մասը Երևանում է։ Ի դեպ, հիմնականում այդ շենքերը քանդելն ուղեկցվել է քաղաքացիների, մասնագիտական հանրության բողոքների ու դժգոհությունների ներքո։

Տրամվայի ցանց


Լուսանկարի աղբյուրը՝ scannews.am

Խորհրդային տարիներին Երևանում տրամվայի ցանցն էապես ընդլայնվել էր։ Եթե 1933-ին գծի երկարությունը 7 կիլոմետր էր, ապա երեսուն տարի անց այն հասել էր 85 կիլոմետրի, իսկ վագոնների քանակը 16-ից՝ 222-ի։

Տրամվայի լուծարումը միանգամից տեղի չի ունեցել, 2000-ականներից քաղաքապետարանը տրամվայի համար դոտացիա սկսել է չտալ, ինչը հանգեցրել է պարտքերի։ Հանրային քննարկումներ, սակայն, տեղի չեն ունեցել։ 2004-ից տրամվայի սուլոցը դադարել էր լսվել քաղաքում։

Քաղաքապետարանը ապամոնտաժում էր ռելսերը, «Լինսի» հիմնադրամի գումարներով վերանորոգում փողոցները։  Երևանում ապամոնտաժումից առաջ եղել է տրամվայների շուրջ 180 կմ գիծ, որի յուրաքանչյուր մետրը 45 կգ էր, բոլոր ռելսերը միասին 8100 տոննա (www.civilnet.am):

Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի եւ Միքայել Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտներ


Լուսանկարի աղբյուրը՝ charkhchyan.files.wordpress.com

Չնայած Գիտությունների ակադեմիայի անդամների բողոքներին, 2007թ. քանդվել է Գիտությունների ազգային ակադեմիայի  Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի և Միքայել Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտների (Սայաթ-Նովա 7 Աբովյան փողոցների հատույթ) շենքը։ Այդ շենքի ճարտարապետը կին էր`Աննա Տեր-Ավետիքյան, կառուցվել է 1938 թվականին:

Սա բացառիկ դեպք է մեզ համար, երբ մենք ունեցել ենք այդպիսի հայտնի կին ճարտարապետ, ում կառուցած այդ շենքը, ժամանակին Փարիզում արժանացել է ոսկե մեդալի իր ճարտարապետական լուծումների համար (www.ecolur.org): Կառավարության որոշմամբ,  այդ ինստիտուտների շենքը հանձնվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ Երևանում կաթողիկոսական վեհարան հիմնելու նպատակով:

«Լաստո» զովացուցիչ ըմպելիքների երևանյան գործարան


Լուսանկարի աղբյուրը՝ armeniasputnik.am

Տեր-Ղուկասյան փողոցի վրա  /Նալբանդյան 20/ «Լաստո» անունը կրող զովացուցիչ ըմպելիքների երևանյան գործարանը հիմնադրվել էր 1892 թ. գործարար և բարեգործ Խաչատուր Գիլանյանցի կողմից, և այն փաստացի առաջին նմանատիպի գործարանն էր ներկայիս Հայաստանի տարածքում: Խորհրդային կարգերի հաստատումից հետո Գիլանյանցի գործարանը ազգայնացվում է, և շուտով այն վերաբացվում է որպես լիմոնադի արտադրման պետական ձեռնարկություն: Այդ տարիներին Խաչատուր Գիլանյանցը աշխատանքի է անցնում նախկինում իր սեփականությունը հանդիսացող գործարանում՝ դառնալով ըմպելիքների պատրաստման մասնագետ և աշխատում է այնտեղ մինչ իր մահը՝ 1932թ.:

Շենքը 2000-ական թվականներին համարակալվել և ապամոնտաժվել է: Հիմնովին այն չկորցնելու նպատակով ներառել ենք «Հին Երևան» ծրագրի մեջ (www.facebook.com

Սպայի տուն

Նալբանդյան 20բ հասցեում գտնվող «Ակումբի շենքը. Քաղաքային ակումբը (Ջանփոլադյանի թատրոն), (Սպայի տուն)» հուշարձանը չնայած այն հանգամանքին, որ ընդգրկված էր Երևանի  պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, այսօր չկա։ 2005 թվականին շենքը կառավարության կողմից ճանաչվել է հանրային գերակա շահ և քանդվել։ Դրա տեղում այսօր գործում է «Պիացցա Գրանդե» բիզնես կենտրոնը։

1839 թվականին կառուցված սպայի տունը, օրինակ, տեսել է Հայաստանի խորհրդայնացումն ու անկախացումը, ընդունել Խաչատուր Աբովյանին, դարձել է թատրոնի և կինոյի շենք, այնուհետ ծառայել իբրև զինվորականների կացարան։ Այստեղից է Խաչատուր Աբովյանը դուրս եկել ու չի վերադարձել, բակում կար կաղնի ծառ, որը Խաչատուր Աբովյանը իր ձեռքով էր տնկել (www.a1plus.am):

Երևանի առաջին տպարան

Երևանի առաջին տպարանի շենքը կառուցվել էր 1920-1930 թվականներին, ճարտարապետներ Ալեքսանդր Թամանյանի և Նիկոլ Բաևի նախագծով։
Հանրապետության փողոցում գտնվող տպարանի շենքը քանդել են 2016 թվականին պայթեցման միջոցով :

Աֆրիկյանների առանձնատունը Թարխանյան փողոցի վրա /Պուշկին 38/

Սև տուֆից երկհարկանի այս շենքը կառուցվել է 20-րդ դարի սկզբին՝ տաղանդավոր ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով։ Նրա ներդնումը մեր քաղաքի ճարտարապետության պատմության մեջ անգնահատելի է: Շենքը պատկանել է Երևանի նշանավոր Աֆրիկյանների տոհմին, սակայն կան տարբեր կարծիքներ, թե կոնկրետ ում է այն պատկանել: Ըստ Վասիլի Միրզոյանի տիկնոջ՝ Մարիայի կազմած ցուցակի, առանձնատունը պատկանել է Ռուբեն Աֆրիկյանին, այլ աղբյուրներում շեշտվում է մեծահարուստ Առաքել Աֆրիկյանի անունը:

Աֆրիկյանների տոհմը Երևանի ամենահարուստ և հայտնի ընտանիքներից մեկն էր, որոնց մասին տեղեկությունները պահպանվում են Երևանի պատմության թանգարանում: Նրանք մեծ դեր են ունեցել Երևանի տնտեսության զարգացման մեջ: Հայտնի են ինչպես հասարակական, քաղաքական գործիչներ, այնպես էլ որպես բարերարներ (www.facebook.com):  2014-ին այն քանդել են։ Ներառված է «Հին Երևան« նախագծում։

Սևան հյուրանոց 

Այն կառուցվել է 1930-1939 թթ. Շահումյանի հրապարակում: Ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նշանակալից գործերից մեկն է: Խորհրդային կարգերի հաստատումից հետո եղել է Երևանի առաջին հյուրանոցներից մեկը: «Սևան» հյուրանոցը մրցույթով մասնավորեցվել է 1995 թվականի և դարձել «Կարուսել Իսթաբլիշմենթ» ընկերության սեփականություն` ի դեմս բրիտանահայ գործարար, անգլիաբնակ Վաչե Մանուկյանի: Հյուրանոցն ընդգրկված է եղել Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում:

Սակայն 2000 թվականին Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների կոմպլեքսային պահպանման և օգտագործման նախագիծը, որի մեջ ներառված է եղել 871 հուշարձան, ուժը կորցրած է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի կողմից: Նախագծում ներառված բոլոր հուշարձանները ստացել են հասարակ շինությունների կարգավիճակ, ինչը թույլ է տվել քանդել որոշ հուշարձաններ: 2004 թվականին Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը շենքի անկայուն սեյսմիկ վիճակի պատճառով շենքը քանդելու թույլտվություն է տվել: 2015 թվականից Սևան հյուրանոցի տեղում վեր է խոյանում կառավարական վարչական շենքերի համալիրը՝ Սպիտակ տունը:

Երիտասարդական պալատ

1979 թվականին տեղի է ունեցել Երիտասարդական պալատի բացման արարողությունը։ Այն հարուստ էր արվեստի գործերով: Բարում տեղադրված էր քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի «Ադամ և Եվա» ոսկեզօծ քանդակը, սպասասրահում՝ Թոմ Գևորգյանի «Գարուն» քանդակը:

Պալատը զարդարում էին Արﬕնե Կալենցի՝ Հայաստանը պատկերող որﬓանկարները, Նելի Ասատրյանի գոբելեն աշխատանքը, Մարտին Զաքարյանի վիտրաժները, Զորիկ Ստեփանյանի պատրաստած Հայաստանի փայտե քարտեզը: Այս ստեղծագործությունների ճակատագիրը ներկայումս անհայտ է:

Շենքի կենդանության օրոք շատերը այն «Կուկուռուզ» էին անվանում։

1970 թթ. կեսերին Հայաստանի Կոմերիտմիության ղեկավարը Ստեփան Պողոսյանը դիմել է երեք ճարտարապետների՝ Հրաչ Պողոսյանին, Արթուր Թարխանյանին և Սպարտակ Խաչիկյանին ՝ առաջարկելով զբաղվել այդ նախագծով: Ճարտարապետ Հրաչ Պողոսյանը շենքը համարվում էր սովետական մոդերնիզմի լավագույն օրինակներից մեկը։ Երիտասարդական պալատի նախագծի համար ճարտարապետները, ստացել են Կոմերիտմիության համամիութենական մրցանակ, որը համարվում էր ԽՍՀՄ թվով  երրորդ պատվավոր մրցանակը (www.mediamax.am

2005թ. հոկտեմբերի 20-ի Երևանի քաղաքապետարանի քանդման N40 թույլտվությամբ երկու տարում Երևանի նախկին Երիտասարդական պալատ հյուրանոցային մասնաշենքը քանդվել է «Հայսեյսմշին» և ԿՊԳՀ-ի եզրակացության հիման վրա: Ներկայումս պալատի տարածքը վերածվել է գործող հսկայական քարհանքի:

2010 թ.-ին այդ տարածքում նոր շենք կառուցելու մրցույթ էր հայտարարվել:  Ներկայացված աշխատանքներից ընտրվել էր ճապոնացի ճարտարապետի ներկայացրած առաջարկը: Այն ներկայացվել էր Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում և, որոշ դիտողություններով հանդերձ, հավանություն ստացել: Սակայն ինչ-ինչ պատճառներով այդ նախագիծը չի իրագործվել:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:45
Ռուսական արվեստի թանգարանը միացել է աշխահի խոշոր թանգարանների շարժմանը
«Կենդանացրու արվեստի գործերը» այսպես է կոչվում նախաձեռնությունը:
Աղբյուր` Panorama.am
16:38
Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Փաշինյանի մակագրվել է դատավոր Տիգրան Գրիգորյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝  ընդդեմ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Նա դատարանից...
Աղբյուր` Panorama.am
16:36
Գարեգին Երկրորդը շնորհավորել է ավետման տոնի առիթով
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել ավետման տոնի առիթով.  «Մայր Աթոռ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Հնդկաստանը կարող է երկարաձգել մեկուսացման ռեժիմը. Ria.ru
Հնդկաստանի իշխանությունները քննարկում են կորոնավիրուսի տարածման պատճառով պարտադրված մեկուսացման ռեժիմի երկարաձգման հարցը, հայտնում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
16:17
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանը կառուցած աշխատակիցներին ընկերությունը հրաժարվում է վճարել
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մոդուլային ընդունարանի արտադրության պետ Հովհաննես Խաչատրյանն ասում է, որ մոդուլի կառուցման...
Աղբյուր` Panorama.am
16:16
Պարույր Սևակի համայնքապետ. «Լավ է, որ կանայք իրարից հեռու են եղել»
Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքի բնակչուհին, որը ապրիլի 5-ին գնացել էր բանջար հավաքելու ու ականի պայթյունից վիրավորվել, վիրահատվել է...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ուղիղ եթերում կոտրեցին Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջը
Մինչ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ելույթ էր ունենում՝ զարմանալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի արձագանքի...
Աղբյուր` Panorama.am
15:54
Անի Սամսոնյանի դիմումը կցվել է «Հեղափոխության պահապաններ»-ի նկատմամբ հարուցված քրգործին
Մարտի 12-ին Երևան քաղաքի բնակիչը ՀՀ ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2020 թվականի մարտի 11-ին Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
15:45
Շվեյցարիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 22242-ի. ria.ru
Շվեյցարիայում մեկ օրվա ընթացքում COVID-19 հաստատված դեպքերի թիվն ավելացել է գրեթե 600-ով, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով...
Աղբյուր` Panorama.am
15:28
Բոլոր ապրանքային շուկաներում կան հարուցված գործընթացներ. ՏՄՊՊՀ նախագահ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաճատրյանն այսօր ԱԺ-ում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպված...
Աղբյուր` Panorama.am
15:21
Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին կմասնակցի ՀՀ ԱԺ հատուկ հանձնաժողովի լսումներին
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից այսօր պաշտոնական գրություն է ուղարկվել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
15:18
Պարետի նոր որոշումը. Սպորտով պետք է զբաղվել վաղ առավոտյան
Արտակարգ դրությունում պարետ նշանակված Տիգրան ԱՎինյանի նոր որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 8-ին ժամը ժամը 23:59-ին:  Պարետը նոր...
Աղբյուր` Panorama.am
15:10
Կորոնավիրուս․ Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի շենքը վերածվում է թեստավորման կենտրոնի
Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի շենքերը վերածվում են Covid-19-ի թեստավորման ու խորհրդատվական կենտրոնի: Այս մասին, ինչպես գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:02
Չկատարված վարկային պարտավորությունները չպետք է առաջացնեն տույժեր. Մարուքյան
«Երբ ՀՀ-ն մտավ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների մեջ, բազմաթիվ ընկերություններ, անհատ ձեռնարկատերեր, քաղաքացիներ...
Աղբյուր` Panorama.am
14:59
ՊԵԿ-ը հրապարակում է Ռուսաստանում մաքսային կցորդի հետ հետադարձ կապի համարները
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում  է, որ այսուհետ գործելու են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից...
Աղբյուր` Panorama.am
14:54
Արցախում մեկ քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս
Արցախի առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ նախորդ օրը ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների հետազոտության արդյունքներն այսօր ստացվել...
Աղբյուր` Panorama.am
14:52
ՏԶՆԿ. Համախառն արտաքին պարտքը 2019թ.-ին նախորդ տարվա համեմատ ավելացել է 1.29 մլրդ ԱՄՆ դոլարով
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է համախառն արտաքին պարտքի 2018-2019թթ.-ի դիրքերին: ՀՀ համախառն արտաքին պարտքի...
Աղբյուր` Panorama.am
14:46
Ապրիլի 7-ը առողջության համաշխարհային օրն է
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր` խորհրդանշելով 1948 թվականին կառույցի...
Աղբյուր` Panorama.am
14:40
Իրանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար կօգտագործի ինքնիշխանության հիմնադրամը. Ինտերֆաքս
«Իրանի բարձրագույն հոգևոր ղեկավար Ալի Խամեյնին համաձայնել է 1 միլիարդ եվրո հատկացնել Իրանի ազգային զարգացման ֆոնդից՝ երկրի ինքնիշխանության...
Աղբյուր` Panorama.am
14:33
Դատախազությունը դատարաններ է ներկայացրել կալանքից ազատելու միջնորդություններ
ՔԿՀ-ներում պահվող նախնական կալանքի տակ գտնվող անձանց կորոնավիրուսային վարակումից և հիվանդությունից պաշտպանելու միջոցառումների շրջանակներում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԿԳՄՍ փոխնախարար. Հիմա աշխատում ենք մի քանի սցենարների վրա
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում է միասնական քննությունների անցկացման մի քանի սցենար։ Այսօրվա ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:21
ՎՏԲ–Հայաստան Բանկը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարներ
ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի բնակչությանը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարները՝ համաձայն կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքների...
Աղբյուր` Panorama.am
14:17
ԵԽ զեկույց․ Հայաստանում զգալիորեն կրճատվել է ազատազրկման մակարդակը
Այսօր Եվրոպայի խորհուրդը հրապարակել է նոր վիճակագրություն Եվրոպական երկրների բանտերի, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ, որն ընդգրկում է 2018-ի...
Աղբյուր` Panorama.am
14:11
Լուսնի վրա առևտրային հանքարդյունաբերության մասին Թրամփի հրամանը չի կարող արդյունավետ լինել
Այլ մոլորակների տարածքները գրավելու փորձերը չեն կարող արդյունավետ լինել, հայտարարել է «Ռոսկոսմոսի» միջազգային համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Շիրակում գիշերը կգրանցվի մինչև -12 աստիճան ցուրտ
Ապրիլի 9-ի գիշերը Շիրակում, Հեղարքունիքում, Կոտայքի և արագածոտնի լեռներում կգրանցվի -7-12 աստիճան ցուրտ։ ԱԻ նախարարության կանխատեսումների...
Աղբյուր` Panorama.am
13:57
«Ավրորայի» #AraratChallenge շարժումը 120.000 ԱՄՆ դոլար է փոխանցել նախարարությանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության #AraratChallenge շարժումը 120.000 ԱՄՆ դոլար է փոխանցել Հայաստանի Հանրապետության առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Լարսի փակ լինելու պատճառով 3 լաստով Հայաստանի համար ցորեն է բերվում. Գեղամ Գևորգյան
«Այսօր ազգաբնակչությանն ամենաշատը հուզում են առաջնային անհրաժեշտության ապրանքների գները, արդյո՞ք կան թանկացումներ»,- ԱԺ տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
13:44
Խզմալյան. Մենք պատրաստում ենք անհատ, տարեց, անժառանգ արվեստագետների ցանկը
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ճգնաժամային իրավիճակում հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ ոչ միայն չի նվազել,...
Աղբյուր` Panorama.am
13:34
Արմեն Մինասյան. Քուանշ, պարոն վարչապետ
Այնպես որ՝ սիրելի վարչապետ, աչքիս Ձեզ սխալ բաներ են զեկուցել, ու երևի ճիշտ կլինի սաբոտաժնիկներին մի քիչ բարձր էշելոններում փնտրեք։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}