Հասարակություն 15:34 11/03/2020 Հայաստան

ԽՍՀՄ խնայբանկերում ներդրած ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացը

Կառավարությունը շարունակում է դեռևս 2006 թվականին մեկնարկած Հայաստանում նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացը։

Վերջին 15 տարիների ընթացքում մի քանի որոշումներ են ընդունվել տարբեր սոցիալական և տարիքային խմբերի քաղաքացիների համար։ 2010 թվականին ընդունված որոշմամբ փոխհատուցում էր տրամադրվել հայրենական մեծ պատերազմի վետերաններին։ Մինչ այդ ընդունված մեկ այլ որոշմամբ վերադարձվել են սահմանված տարիքի՝ սոցիալական աջակցության «Փարոս» ծրագրից օգտվողների միջոցները։

Այս տարվա փետրվարի 13-ի նիստում ընդունված նոր որոշմամբ սահմանվեց, որ ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք ունեն մինչև 1936 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված, ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած, ինչպես նաև մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք: Նախորդ՝ 2014 թվականի կարգավորմամբ տարիքային շեմ էր սահմանվել մինչև 1934 թվականի դեկտեմբերի 31-ը։

2020 թվականին ավանդների փոխհատուցման իրավունքի ճանաչման և վճարման գործընթացների համար կառավարությունը հատկացրել է 1.2 մլրդ դրամ:

Փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձինք հաշվառման նպատակով պետք է դիմեն իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին): Դիմումը պետք է ներկայացնի ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձը` անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված է ավանդը ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որում ասվում է, որ դիմումատուն պետք է ներկայացնի.

«1) անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ.
2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին.
3) ավանդատուի խնայողական գրքույկը, ինչպես նաև դրա լուսապատճենը` գրքույկի առաջին էջի և 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ մնացորդի էջերի մասով.
4) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին.
5) ըստ անհրաժեշտության, ներկայացվում է նաևայլ փաստաթղթեր...»:

Եթե ավանդատու ամուuինը մահացած է և նրա անունով ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուuնական կյանքի ընթացքում, ապա մահացած ամուuնու ավանդի 50 տոկոuի դիմաց ողջ ամուuնու համար փոխհատուցում uտանալու իրավունքը ճանաչվում է որպեu ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ uեփականության իրավունք:

Գործող իրավական կարգավորումներով սահմանվում է, որ ավանդատուի մահվան դեպքում ավանդի փոխհատուցում չի իրականացվում։ Նման իրավունք ունեցող անձի գումարը կարող է վճարվել ժառանգության իրավունքը ճանաչած անձին, եթե ավանդատուի տվյալները ընդգրկվել են տվյալ ամսվա փոխհատուցման վճարման ցուցակում և նա մահացել է վճարման ցուցակների ձևավորման օրվա և դրան հաջորդող օրերի ընթացքում։ Բացառության կարգով ավանդի փոխհատուցում հնարավոր չէ ստանալ, քանի որ հարցը կարգավորող իրավական ակտերով բացառություններ սահմանող դրույթներ նախատեսված չեն:

Ավանդների փոխհատուցումը վճարվում է Հայփոստի բաժանմունքի սպասարկող անձի կողմից` տուն առաքելու միջոցով, համաձայն հաստատված ժամանակացույցի և փոստատարների համար սահմանված երթուղու: Ավանդատուի պահանջով այն կարող է վճարվել նաև բաժանմունքում։
Համաձայն «2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 4-րդ կետի փոխհատուցման տրամադրումն իրականացվում է ըստ ստորև բերված սանդղակի.

Ավանդի գումարի չափը
(խորհրդային ռուբլով) Տրամադրվող փոխհատուցման գումարը (ՀՀ դրամով)
1000-ից ոչ ավելի Ավանդի գումարը x 84
1001-ից մինչև 3000 (ներառյալ) 84000+(ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազանցող
գումարը x 29.4)
3001-ից մինչև 5000 (ներառյալ) 142800+(ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցող
գումարը x 16.8)
5001-ից մինչև 10000 (ներառյալ) 176400+(ավանդի 5000 խորհրդային ռուբլին գերազանցող
գումարը x 8)
10000-ից ավելի 216400+(ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցող
գումարը x 4)

Ա. Վարդանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:42
Սեուլը տուգանում է TikTok-ին՝ երեխաների տվյալները հավաքելու և փոխանցելու համար
Հվ․Կորեայի կապի հանձնաժողովը (KCC) տուգանք է սահմանել չինական TikTok-ին 186 միլիոն վոնի չափով (գրեթե 155 հազար դոլար)՝ անչափահասների անօրինական...
Աղբյուր` Panorama.am
12:31
ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է անում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով անհապաղ վերադառնալ հրադադարին
«Ինձ խորապես անհանգստացնում է բռնությունների այն աճը, որ մենք տեսանք Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով և հորդորում եմ անհապաղ...
Աղբյուր` Panorama.am
12:25
Բենքսիի հերթական աշխատանքը՝ Լոնդոնի մետրոյում
Անգլիացի գրաֆիտի ոճի նկարիչ Բենքսին ստեղծել է իր հերթական գլուխգործոցը՝ այս անգամ Լոնդոնի մետրոյում։ Նա այդ մասին տեսանյութ է հրապարակել...
Աղբյուր` Panorama.am
12:19
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ՝ քննարկվել են...
Աղբյուր` Panorama.am
12:15
Ռոհանին հայտարարել է Իրանում COVID-19-ի երկրորդ ալիքի մասին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ երկիրը բախվել է կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի հետ։ Այս մասին գրում է Gazeta-ն։ Ըստ նրա՝...
Աղբյուր` Panorama.am
12:06
Թրամփը հայտարարել է, որ ԵՄ-ն ստեղծվել է ԱՄՆ-ին շահագործելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրամիությունը ձևավորվել է իր շահերի համար ամերիկյան պետությանը շահագործելու համար։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Իտալացի սենատոր. Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի խախտումը դեպի խաղաղություն տանող ճանապարհ չէ
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումը դեպի խաղաղություն տանող ճանապարհ չէ»,-հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
11:53
Հայկական կողմն ունեցել է մոտ երկու տասնյակ վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան
Հուլիսի 12-ից սկսած հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմն...
Աղբյուր` Panorama.am
11:49
Բաքվում բանակին աջակցության համար կազմակերպված ցույցը վերածվել է իշխանությունների դեմ բողոքի
Բաքվում հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը Հայաստան-Ադրբեջան սահմանային լարված իրավիճակով պայմանավորված մասշտաբային ցույց է անցկացվել, որին տասնյակ...
Աղբյուր` Panorama.am
11:45
Տասը վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը...
Աղբյուր` Panorama.am
11:42
Կիպրոսի ԱԳ նախարարը դատապարտում է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ
Աղբյուր` Panorama.am
11:38
Լիբանանում հայերն առօրյա հացի խնդիր ունեն. ՀՀ իշխանությունները չարտերային չվերթներ են սկսել
Հայաստանի Հանրապետությունը սկսել է Լիբանանում մեր հայրենակիցների տեղափոխումը հայրենիք: Հուլիսի 14-ին Բեյրութ-Երևան չարտերային առաջին չվերթով...
Աղբյուր` Panorama.am
11:30
Քեյփթաունը՝ փրփուրների մեջ
Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում  հորդառատ անձրևներ ու ուժեղ քամի է։ Որոշ շրջաններ հեղեղվել են։ Եվրանյուզը գրում է, որ ուժեղ...
Աղբյուր` Panorama.am
11:22
Հայ-ադրբեջանական հակամարտության սրումը` միջազգային մամուլի էջերում
Ամերիկյան US.News and World Report պարբերականը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին նոր լարվածութանն ու բախումներին, հիշեցնում է, որ չնայած...
Աղբյուր` Panorama.am
11:15
Արցախյան հատվածում էլ է հանգիստ եղել. ՀՀ ՊՆ.
«Երեկ ժամը 18։00 սկսած, ըստ էության, առաջնագծում լարվածության աստիճանական նվազում է տեղի ունեցել, կրակոցները գնալով քչացել են»,-...
Աղբյուր` Panorama.am
11:12
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի...
Աղբյուր` Panorama.am
11:05
15.07.2020. Կորոնավիրուսով 16 հիվանդ է մահացել
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով 16 հիվանդ է մահացել։ ԱՆ փոխանցմամբ, նրանցից հինգը մահացել են այլ հիվանդություններից։...
Աղբյուր` Panorama.am
11:02
Սա Ադրբեջանի կողմից սահմանին մոնիտորինգային մեխանիզմների տեղադրման մերժման արդյունք է․ ԱՄՆ կոնգրեսական
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պատճառով մի շարք երկրների կոնգրեսականներ, պատգամավորներ հանդես են եկել Ադրբեջանին դատապարտող...
Աղբյուր` Panorama.am
10:56
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: Այս մասին, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ահազանգ. Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք կա
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 15-ին, ժամը 09։35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթում...
Աղբյուր` Panorama.am
10:42
Գագիկ Ծառուկյանի թեստի պատասխանը բացասական է
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը հերքում է մամուլում հրապարակված լուրերը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը...
Աղբյուր` Panorama.am
10:37
Խաչատուրյան քույրերի քրեական գործերը Մոսկվայի դատարաններում են
Իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի քրեական գործերը հասել են  Մոսկվայի դատարաններ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
10:29
ՀՔԾ. Ա. Բաբայանին մեղադրանք է առաջադրվել
Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա. Բաբայանը...
Աղբյուր` Panorama.am
10:24
Զոհված չորս զինծառայողները հետմահու կպարգևատրվեն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է. «Հենց նոր ստորագրեցի՝ Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝...
Աղբյուր` Panorama.am
10:17
Չինաստանում օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 10 նոր դեպք
Նախորդ օրվա ընթացքում Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 10 նոր դեպք, որից վեցը ախտանիշներ են ունեցել, իսկ չորսը՝ ասիմպտոմ են...
Աղբյուր` Panorama.am
10:09
Moderna-ի կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին թեստը խոստումնալից է
New England բժշկության ամսագրում հուլիսի 14-ին հրապարակված ուսումնասիրության արդյունքում հետազոտողները զեկուցում են մարդկանց մոտ փորձարկված...
Աղբյուր` Panorama.am
10:00
Հարութ Սասունյան. Թուրք մտավորականները հեռուստածրագրում ճանաչում են Հայոց ցեղասպանությունը
Վերջերս մի տեսանյութ գտա, որտեղ երկու թուրք մտավորականներ հանդես են գալիս Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին:...
Աղբյուր` Panorama.am
09:51
ՆԱՏՕ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում կանխել հետագա սրացումը
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում...
Աղբյուր` Panorama.am
09:47
Հրապարակվել է «Elbit Hermes 900»-ը խոցած համակարգի լուսանկարը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հրապարակել է իսրայելական թանկարժեք ԱԹՍ-ն խոցած «Оса» զենիթահրթիռային...
Աղբյուր` Panorama.am
09:41
Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանի իշխանություններն իրենց բավականին վատ դրության մեջ են դրել
«Հենակետ» վելուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}