Հասարակություն 11:11 14/03/2020 Հայաստան

Էջմիածնի քաղաքապետարանում 50/50 «չեմ իմանում» է

«Էջմիածին քաղաքում չկա այն խուճապը, ինչպես նկարագրում են, իսկ քաղաքապետարանն այսօր չի աշխատում՝ «շաբաթ-կիրակի է»: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանը:

Նախ՝ չգիտենք, թե ինչ խուճապ են նկարագրում, երկրորդ՝ ամեն պաշտոնյա նախ իր պարտքն է համարում խոսել խուճապից ու դրա չլինելուց։

Խուճապ լիներ՝ գոնե վարակված նշանդրեքի չէին գնա...

Ինչևէ. մենք մի քանի հարցերով դիմեցինք նրան՝ պարզելու, արդյո՞ք Երևան-Էջմիածին միջքաղաքային, նաև ներքաղաքային տրանսպորտն ախտահանում են, արդյո՞ք ռեստորանը, որտեղ կայացել է նշանդերքի արարողությունը, որին մասնակցել է նաև կորոնավիրուսով վարակված Էջմիածնի քաղաքացին, փակ է կամ ախտահանվել է, վարսավիրանոցը, խանութները, որից օգտվել է այդ կինը ախտահանվե՞լ են:

Մ. Պողոսյանն ասաց, որ Էջմիածին-Երևան երթուղու տրանսպորտային միջոցների ախտահանման մասին չի կարող ասել, քանի որ Էջմիածնի քաղաքապետարանը չի սպասարկում, որևէ բան անելու որևէ իրավասություն չունի, իսկ ներքաղաքային տրանսպորտն արդեն չորս օր ախտահանվում է: Նա նշեց, որ քաղաքում փակված վարսավիրանոց, խանութներ չկան: Վարսավիրը մեկուսացվել է, որի հետ շփվել է այդ կինը:

Թե քանի հոգու է սպասարկել՝ չհարցրեցինք։

«Ընդհանրապես, Էջմիածնում բոլոր պոտենցիալ վարակակիրներն ու նրանց հետ սերտ շփում ունեցած անձիք մեկուսացված են, նրանց թիվը հասնում է գրեթե 100-ի»,- ասաց Մ. Պողոսյանը:

Նրա ներկայացմամբ, խանութներում աշխատողները պաշտպանիչ հագուստ ու դիմակներ են կրում, սեղաններին դրված են ախտահանիչ ալկոգել նյութ, մի քանի խանութում նույնիսկ խունկ էին ծխում:

Ինչ վերաբերում է ռեստորանին, նա նշեց, որ տեղյակ չէ, հարցազրույցներում կարդացել է, որ մի երկու օր առաջվա դրությամբ չի աշխատել, տնօրենն է ասել: Տնօրենը նաև հայտնել է, որ իրենց աշխատակիցները չեն սպասարկել նշանդերքի մասնակիցներին, ուղղակի տարածք է տրամադրել:

«Դրանից հետո ախտահանում եղել է, թե ոչ, չեմ իմանում»,- ասաց քաղաքապետարանի լրատվության բաժնի պետը:

Ինչ վերաբերում է Էջմիածնում կարանտին հայտարարելուն, նա նշեց, որ երեկ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ մարզպետարանում տեղի է ունեցել մարզում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը՝  մասնակցությամբ հանրապետական գործադիր մարմինների մարզային ստորաբաժանումների պատասխանատուների, քաղաքային համայնքների ղեկավարների, մարզպետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատությունների տնօրենների և ոլորտային այլ պատասխանատուների: Խորհրդակցությանը քննարկվել են տարբեր հարցեր:

«Երեկվա դրությամբ, նիստը կայացել ժամը 14:00-ին, նման հարց դրված չի եղել: Փակվելու որոշում չի եղել»,- ասաց Մ. Պողոսյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:22
Իրանում կասեցվել է Ատոմային էներգիայի կազմակերպության շենքում դիվերսիայի փորձը
Իրանում Ատոմային էներգիայի կազմակերպության շենքում կանխվել է դիվերսիայի փորձ: Այս մասին այսօր հայտնել է Press TV հեռուստաալիքը, գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կապանի տեղամասերից մեկում «Հայաստան»-ի 258 քվեն հաշվել են Եվրոպական կուսակցության օգտին
«Վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ Կապանում տեղակայված 35/17 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքը ստացել է 258 քվե, սակայն...
Աղբյուր` Panorama.am
13:03
Այս ընտրություններով չեն լեգիտիմացվել Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության կողմից արված սխալները. Արթուր Վանեցյան
«Եթե  երեք նախագահները միավորվեին ի՞նչ արդյունք կունենայինք: Չգիտենք, չեն միավորվել, չենք կարող հիմա ենթադրություններով խոսել: Բայց...
Աղբյուր` Panorama.am
12:55
Վահե Հովհաննիսյան. Առանց էմոցիաների. ինչ կատարվեց և ինչ է լինելու
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որտեղ անդրադառնում է ընտրությունների նախորդող ու հաջորդող...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ադրբեջանն ու Թուրքիան վարժանքներ են անցկացնում Հայաստանի հետ սահմանին
Հունիսի 21-23-ը Նախիջևանում անցկացվում են հատուկ տակտիկական վարժանքներ՝ Նախիջևանի կայազորի զորքերի և Թուրքիայի զինված ուժերի հրամանատարական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Սիրուշո. Իսկ հիմա արթնանում ենք ու անցնում գործի
Հայտնի երգչուհի Սիրուշոն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոնի կինն է, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
12:32
Վանեցյան. Եթե որոշում կայացվի, որ դաշինքը գնում է ԱԺ, ես իմ թիմին չեմ թողնի մենակ, գնալու եմ խորհրդարան
«Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ասուլիսը սկսեց...
Աղբյուր` Panorama.am
12:26
Շոյգու. Սիրիայում ահաբեկիչների պարտությունից հետո զինյալների միգրացիան այլ երկրներ ավելացել է
Տարբեր տեսակի ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են մնալ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի կայունության հիմնական...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիան հրկիզել է Իրաքի հյուսիսի մի շարք տարածքներ
Իրաքյան Քուրդիստանի Դուհոկ նահանգի ռազմական աղբյուրը հաղորդել է, որ Թուրքիայի հարձակումների հետևանքով, տարածքում հրդեհ է բռնկվել: Աղբյուրը...
Աղբյուր` Panorama.am
12:13
Ադրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց և մարդասպան սերունդ. Նաիրա Զոհրաբյան
Այսօր ԵԽԽՎ-ում քննարկվել է մեդիա ազատության և քաղաքացու ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի հարցը։ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ռուբցովսկում բացվել է նկարիչ Մուշեղ Սարգսյանի անհատական ցուցահանդեսը
Ցուցադրությունը դիտելու հենց առաջին րոպեից զգացվում է արևելյան նկարչության բույրը: Նրա արևոտ նկարները ճանաչելի են հենց առաջին հայացքից:
Աղբյուր` Panorama.am
12:01
Վարդան Պողոսյան. ՔՊ-ն 71 մանդատի դեպքում չունի մանդատների 2/3-ը
«Մի տեղամասում «Հայաստան» դաշինքի քվեները 10-ից դարձել են 100, եթե նման պատկեր լինի մնացած 70 տեղամասերում, որտեղ վերահաշվարկ...
Աղբյուր` Panorama.am
11:55
Վրաստանում կորոնավիրուսի դեմ ընդհանուր պատվաստվել է 242 451 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 773 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին...
Աղբյուր` Panorama.am
11:49
ՄԱԿ-ը նախազգուշացնում է միջուկային զենքի օգտագործման մեծ ռիսկի մասին
Վերջին տասնամյակների ընթացքում միջուկային զենքի օգտագործման վտանգը բոլոր ժամանակներում ամենաբարձրն է: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
11:43
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը երբեք իր կամքը չի թելադրում այլ պետություններին
Ռուսաստանը երբեք իր կամքը չի թելադրում այլ պետություններին, նա պատրաստ է հավասար հիմքերով մասնակցել քաղաքական և դիվանագիտական մեթոդների...
Աղբյուր` Panorama.am
11:37
Հանձնաժողովի նախագահ Քլոյանը ՔՊ-ական դեսանտ ուղարկեց իմ վրա. Վստահված անձ
Մի շարք ընտրատեղամասերում տեղի է ունենում ձայների վերահաշվարկի գործընթաց, այդ թվում նաև 7/7-րդ ընտրատեղամասում (Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական...
Աղբյուր` Panorama.am
11:26
Հովհաննես Քոչարյան. Քաղաքական պայքարը ընդդիմության համար շախմատ չէ, այլ՝ գոտեմարտ
Նախկին ոստիկանապետ, իրավաբան Հովհաննես Քոչարյանը գրում է. «Սահմանադրական դատարան դիմելը ընդդիմության համար ժամավաճառություն է,...
Աղբյուր` Panorama.am
11:20
23.06.2021. Կորոնավիրուսի 100 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5599 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
11:16
Արթուր Ղամբարյան. Իրականում այս «հաղթանակը» թվացյալ է
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, գրում է. «Մեծ...
Աղբյուր` Panorama.am
11:10
Պուտինը վճռական է անվանել Ռուսաստանի ներդրումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում
Ռուսաստանի ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որոշիչ է եղել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը,...
Աղբյուր` Panorama.am
11:04
Իրանն ընտրեց ծայրահեղ պահպանողական կողմնորոշմամբ նախագահ
Իրանն ընտրեց կոշտ դիրքորոշում ունեցող նախագահ, որն հավատարիմ է երկրի Գերագույն առաջնորդի քաղաքական ուղեգծին: Էբրահիմ Ռայիսին հայտարարում է, որ...
Աղբյուր` Panorama.am
10:55
Այսօր և վաղը Հայաստանի ողջ տարածքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը դիտվելու է 6-7-ի սահմաններում
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը  նորմայից բարձր է: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
10:47
Վրաստանի նախագահը պաշտոնական այց է սկսում Ուկրաինա
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այց է սկսում Ուկրաինա: Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումից ի վեր սա առաջին...
Աղբյուր` Panorama.am
10:40
Ռուսաստանը ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին հորդորում է հրաժարվել Սև ծովում զորավարժություններ անցկացնելուց
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունն իր Twitter-ում կոչ է արել հրաժարվել Sea Breeze-2021 բազմազգ զորավարժություններից, որոնք անցկացվելու են...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ֆրանսիան հույս ունի՝ ընտրությունները Հայաստանին հնարավորություն կտան դիմակայել իր առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներին․ ԱԳՆ
Ֆրանսիան ողջունում է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։...
Աղբյուր` Panorama.am
10:26
Միքայել Մելքումյան. Եվրոպա, որոշումները պետք է լինեն դիպուկ, օպերատիվ և հասցեական
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, ելույթ ունենալով ԵԽԽՎ նստաշրջանում, ուշադրություն  է հրավիրել համավարակի համատեքստում Ադրբեջանի ու...
Աղբյուր` Panorama.am
10:20
Իրանը և Հայաստանը մեծ պոտենցիալ ունեն գյուղատնտեսության ոլորտում արդյունավետ համագործակցության համար
Իրանի արտերկրյա երկրագործության ասոցիացիայի ղեկավար Ալի Ռեզվանիզադեն հայտարարել է, որ Ռուսաստանը մեծ գյուղատնտեսական պահեստներ (силос) է...
Աղբյուր` Panorama.am
10:12
Ռուս խաղաղապահները ցորենի բերքահավաքի ժամանակ Մարտունու շրջանում ապահովում են տեղի բնակիչների անվտանգությունը
Ռուս խաղաղապահները Արցախի Մարտունու շրջանում ապահովում են տեղի բնակիչների անվտանգությունը հացահատիկային մշակաբույսեր հավաքելիս: Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
10:03
ՀՀ իշխանությունների վերարտադրությունն Արցախում ուղիղ կերպով ընկալվում է Արցախի վերջնական հանձնում. Աբրահամյան
«Արցախում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաները տարբեր դիտանկյուններից վերլուծելու կարիք ունեն»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}