Կրթություն 13:50 18/03/2020

Երբ վաղուց հայտնի հեռավար մեթոդը նոր են բացահայտում կրթության նախարարությունում

«Արտակարգ դրության պայմաններում բոլոր տեսակի ուսումնական հաստատություններում դադարեցվում են դասերը:  Մենք խնդիր ենք ունենալու դասապրոցեսի հետ: Բուհական համակարգի առումով,  մենք կարողացել ենք գտնել լուծումներ: Խորհրդակցության ընթացքում բուհերը հաստատել են, որ հեռավար ուսուցան միջոցներով կիրականացնեն, դասապրոցեսը» ,- հայտնեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված հերթական ճեպազրույցի ժամանակ և հավելեց.« Հանրակրթական  ուսումնական հաստատություններում ևս մեծ ոգևորութուն ենք նկատում, որոշ ուսումնական հաստատություներում,  առանձին դասարաններ, առանձին ուսուցիչներ սկսել են կիրառել օնլայն հարթակներ՝ կրթական պրոցեսի անընդհատությունն ապահովելու համար» :

Նախարարը հայտնեց, որ  առաջիկայում մոնիթորինգ կարվի և կորոշվի հեռավար դասընթացների արդյունավետությունը:

«Չենք կարող ասել, որ այս պահին կարող ենք ապահովել բոլոր հնարավորությունները, սա հանրակրթության ոլորտում հեռավար դասընթացների անցկացման համազգային պիլոտային ծրագիր է հանդիսանալու: Նախատեսցված էր հեռավար կրթությունը ներդնել 21  թվականի դեկտեմբերին, բայց մենք այս հնարավորությունը կօգտագործենք համազգային պիլոտի համար »,- նկատեց Հարությունյանը և  կոչ արեց  ջանքեր գործաադրել, որ այն հաջողություն ունենա:  

Նախարարը տեղեկացրեց, որ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում ստեղծվել է heravar.armedu.am  կայքը, որտեղ ներկայացվելու են կրթության ծրագրերը և վերապատրաստման գործընթաց է իրականացվելու, քանի որ ոչ բոլոր ուսուցիչներն են տիրապետում հեռավար ուսուցման գործիքներին:

 «Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ դասախոսությունների և դասերի անցկացման հնարավորություն  ենք ստեղծել հենց հեռուստատեսության եթերում: Ամեն առավոտ 8:30-ից մինչև 9:30 կիլինեն դասեր, այնուհետև դրանք կվերասկվեն 11:30-ից 12 40-ը:  Բացի այդ  ucom ընկերությունից առաջարկ ենք ստացել, նրանք առանձին ալիք են տրամադրելու նման դասերի համար և 24 ժամ կհատկացվի դրա համար, որը youtube –ի հաճախորդների համար կլինի անվճար», -տեղեկացրեց նախարարը և հավելեց, որ ունենալու են նաև  և youtube -յան ալիք, որտեղ հավաքվելու են բոլոր նյութերը

Արայիկ Հարությունյանը հատնեց, որ 1-2 շաբաթների ընթացքում մոնիթորինգ կիրականացվի և պարզ կլինի, թե որքան  արդյունավետ են իրականացվել դասընթացները, որից հետո կորոշվի, թե արդյոք   ստիպված չեն լինելու երկարացնելու  ուսումնական տարվա ավարտը . «Կախված այն բանից, թե հեռավար դասվանդումը ինչպես կընթանա, ըստ այդմ կորոշենք դասերի հետաձգման կարիք կա, թե ոչ: Պետք է այնպես անենք, որ անընդհատության ապահովման արդյունքում, եթե հետաձգումներ լինեն, ապա քիչ լինեն»:

Պատասխանելով ամառային զորակոչի գործընթացին չխոչընդոտելու վերաբերյալ լրագրողի  հարցին՝ Արայիկ Հարությունյանը նշեց.  «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ զորահավաքային գործընթացները չվտանգենք և սերտ պետք է համագործակցենք ՊՆ-ի հետ, հատկապես ավարտական դասարանների ավարտական գործընթացներն պատշաճ իրականացնելու և զորահավաքային գործընթացերի իրականացման համար»:

 «Ես չգիտեմ նման մի իրավիճակ, երբ մեր աշխատակիցները եկել է նման դեպք նկարագրել և հնարավորություն չի ունեցել տանից աշխատելու: Ասեմ ավելին, երեկ մենք նորից քննարկեցինք և լրացուցիչ խմբեր ներառեցինք, որոնք որ կարող են հեռավար տանից աշխատել: Իհարկե, գլխավոր պայման ենք դրել, որ այն աշխատանքը, որոնք նրանք իրականացնում են գրասենյակում, ամբողջ ծավալով պետք է տանից իրականացնեն: Բացի այդ, մենք հերթապահություններ ենք սահմանել և ավեի փոքր թվով աշխատակիցներ են գալիս աշխատանքի»,- հայտարարեց նանխարարը՝ պատասխանելով նախարարությունում մինչև 10 տարեկան երեխաներ խնամող ծնողներին հեռավար աշխատանքի հնարավորություն տալու մասին հարցին: 


Արձագանք՝  Անահիտ Ոսկանյան, մեթոդաբան
Այս ամենը ոչ մասնագիտական մոտեցում է։ Տպավորություն է, որ նախարարը միտք ունի մի քանի ամիս կամ տարի մնալ հեռավար ուսուցման մեջ՝ նոր միայն նախանշում են խնդիրները, նոր միայն քայլեր են ձեռնարկվում՝ ընդ որում՝ ոչ արդյունավետ։ Ինչ է նշանակում հեռահար ուսուցման համար վերապատրաստում՝ որքան ժամանակ դա կտևի, որն է իմաստը։ Ինչ է նշանակում՝ ծնողներին ծանրաբեռնել երեխաների դասերով, երբ ուսուցման խնդիրը ուսուցչինն է, իսկ դա կազմակերպելը՝ ոլորտի քաղաքականությունը մշակողինը։ Եթե նույնիսկ ծնողը չի աշխատում տանը, կամ դրսում, ծնողը ամենևին պարտավոր չէ լինել մասնագետ-ուսուցիչ՝ թեկուզ իր երեխայի համար։

Հեռավար ուսուցումը նոր բան չէ՝ յութուբը լիքն է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն... դասերով։ Նույն կերպ կարելի է յութուբում ալիք բացել և տեղադրել դասերի բացատրություններ՝ 10 րոպե տևողությամբ։ Սա այն դեպքում, եթե հանրայինն ասենք չունի այդքան ժամ տրամադրելու հնարավորություն, թեպետ՝ մարզային ու գյուղական դպրոցների երեխաների համար հանրայինն է հասանելի։

Սկայպի հնարավորությունը՝ հավաքել սկայպ-դասարան՝ ամենաազդեցիկներիցն է։

Զարմանալի է, որ նման հում, էլ չասենք՝ ոչ մասնագիտական առաջարկների վրա է աշխատում ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը։ Դա շատ արագ կազմակերպելու հարց էր։ Զարմանալի չէ՝ վատ է։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:02
05.04.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 822 դեպք կա
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ քիչ առաջ հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը...
Աղբյուր` Panorama.am
22:01
Բակո Սահակյանի գլխավորությամբ կորոնավիրուսի տարածման կանխարգելման հանձնաժողովի նիստ է գումարվել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական...
Աղբյուր` Panorama.am
22:00
Համաճարակի ժամանակ ավելի արդյունավետ կլիներ տնային կալանքի կիրառությունը, եթե օրենքը թույլ տար. Արման Թաթոյան
ԿՀ–ներում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ պետք է հնարավորինս շատ այլընտրանքային...
Աղբյուր` Panorama.am
20:30
Միհրան Հակոբյան. Ինչու՞ եք ICAO-ի նամակը հրապարակում, երբ խնդիրը EASA-ի հետ է կապված
Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրում է. «Արդեն երկու օր է՝ հետևում եմ Քաղավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
20:22
Քաղավիացիայի կոմիտեն հաստատում է՝ երկու ավիաընկերություն զրկվել է երրորդ երկրի շահագործման վկայականներից
Կան խնդիրներ, գործակալությանն ուղղված դիտարկումները Կոմիտեն ուղարկելու է ապրիլի 6-ին:
Աղբյուր` Panorama.am
20:00
Նոր խստացումներ՝ վարորդական վկայական ստանալու համար
Օրերս Կառավարությունն ընդունեց վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Նուրմագոմեդովի կարողությունը մոտ 100 միլիոն դոլար է
«Ռուսական խառը մարտերի (MMA) մարզիկ Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, որը նաև նրա մարզիչն է, YouTube- ի հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Մադուրոն հրամայել է երկիրը պաշտպանելու համար մոբիլիզացնել Վենեսուելայի հրետանին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել է ազգային հրետանին մոբիլիզացնել՝ պաշտպանելու Բոլիվարյան հանրապետությունը: Ինչպես հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ջավախքի ինքնամեկուսացված բնակիչների թիվը նվազում է. jnews.ge
Ախալքալաքի և Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնների (ՀԱԿ) տեղեկությունների համաձայն, ներկայումս 36 մարդ Ախալքալաքի մունիցիպալիտետում...
Աղբյուր` Panorama.am
19:00
Մարտին փետրվարի համեմատ բենզինի գինը նվազել է 3.7%-ով
2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.3% գնաճ, իսկ 2020թ. փետրվարի համեմատ պահպանվել է գների նախորդ...
Աղբյուր` Panorama.am
18:53
2020 թ-ի սկզբից ի վեր, Դոնբասում ականների պայթյունից զոհվել է 12 խաղաղ բնակիչ
2020 թվականի սկզբից Ուկրաինայում անցկացվող ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը (SMM) գրանցել է ականների և չպայթած զինամթերքի պայթյունի...
Աղբյուր` Panorama.am
18:45
Կոբի Բրայանթին 2020թ-ին կընդգրկեն բասկետբոլի Փառքի սրահում
Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթին 2020 թվականին կընգրկեն բասկետբոլի Փառքի սրահում: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն։ Նշվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:36
ԱՀԿ-ն հայտնում է երիտասարդների և առողջների շրջանում COVID-19-ի ծանր դեպքերի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է երիտասարդ և առողջ մարդկանց շրջանում կորոնավիրուսով հիվանդացության ծանր դեպքերի մասին։...
Աղբյուր` Panorama.am
18:29
Պարենային մթերքների գնային ինդեքսը՝ մարտին
2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 10.6% գնանկում, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 2.1% գնաճ: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:22
Քաղաքագետ. Հեղափոխական պոպուլիզմը պարտություն է կրում, երբ կյանքը կոնկրետանում է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ճգնաժամային պահերին մարդկանց մոտ բնազդներն են սկսում գործել։ Փորձը ցույց տվեց, որ նաև...
Աղբյուր` Panorama.am
18:18
Երգչուհի Փինքի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Գազետա.ռու
Ամերիկացի երգչուհի Փինքը (Pink) Twitter-ի իր էջում հայտնել է, որ նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ՝ COVID-19: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ավագանու անդամ. Մարությանին գործավարուհին ստորագրման թղթերը դռան տակից է տալիս
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանն արձագանքել է քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վաղը կնշվի Ծաղկազարդը. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ
Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:52
Խավին 1 միլիոն եվրո է նվիրել Բարսելոնայի կլինիկային ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խավին, որը ներկայում ղեկավարում է Քաթարի «Ալ Սադ» թիմը,  1 միլիոն եվրո է նվիրաբերել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Քամին Երևանի կենտրոնում մի քանի ծառեր է շրջել
Փողոցներից մեկում վնասվել է ավտոմեքենա:
Աղբյուր` Panorama.am
17:36
Վարդաշեն փողոցում պատշգամբ է փլուզվել
 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 4-ին, ժամը 14։10-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 66/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Գերմանիայում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 85 հազարը ՌԻԱ Նովոստի
Կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը Գերմանիայում հասել է 85,778 մարդ, մահացել է 1.158-ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:...
Աղբյուր` Panorama.am
17:22
Դեսպանատունը պարզաբանում է՝ ինչպես են ընտրվել Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը տարածել է պարզաբանում, թե ինչպես են ընտրվել ապրիլի 6-ին կայանալիք Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
17:14
Արա Ղազարյան. ԵԽ Խոշտանգումների Կոմիտեն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորում փակ հաստատություններում գտնվողների նկատմամբ
«Ընդհանուր կանոն կա, կալանքի տակ գտնվող մարդը չպետք է ենթարկվի անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի։ Հիմա եթե այդ իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գնանկում՝ ծառայությունների ոլորտում
Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.3% հավելաճ, իսկ 2020թ....
Աղբյուր` Panorama.am
16:50
Լուկաշենկոն կարծում է՝ ԱՊՀ-ն կորցնում է իր նշանակությունը կարևոր հարցերի լուծման համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ԱՊՀ-ն կորցնում է իր նշանակությունը՝ որպես կարևոր հարցերի լուծման հարթակ: Ինչպես գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. Վրեժ լուծելու համար մի օգտվեք կորոնավիրուսից
«Կորոնավիրուսը չպետք է թաքնված մարդասպանության առիթ դառնա»,- «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}