ՏՄՊՊՀ նախագահ. Ապրիլին սպասվում է բենզինի գնի իջեցում
Հայաստանում վերջին օրերին բենզինի գինը իջել է, ապրիլին ևս սպասվում է գնի իջեցում։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Այս ոլորտում ևս պրոցես ենք սկսել, որպեսզի հասկանանք դիզելի ու բենզինի գների կարգավորումները կապված նավթի և մնացած բաների հետ»,- ասաց նա։
Դեռ օրեր առաջ ՏՄՊՊՀ խոսնակ Անի Սմբատյանը ֆեյսբուքյան գրել էր, որ բենզինի գինը ՀՀ-ում նվազել է 20 դրամով։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Բենզինն էժանացե՞լ է
- ՏՄՊՊՀ-ի պարզաբանումները՝ «Բենզինի» և «Դիզելային վառելիքի» շուկաների շուրջ
- Սուրեն Պարսյան. Իշխանությունները՝ ի դեմս ՏՄՊՊՀ-ի, արդարացնում են բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում իրականացվող քաղաքականությունը
- Բենզինի և դիզելային վառելիքի շուկան ունի բարձր կենտրոնացվածության մակարդակ. ՏՄՊՊՀ
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց