Քաղաքական 12:24 30/03/2020 Հայաստան

Կարող է միջամտություն իրականացվել մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը

«Համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ կարող է միջամտություն իրականացվել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին»,- խորհրդարանում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նախարարը հստակցեցրեց, այլ պատճառներով առաջացած արտակարդ դրությունների դեպքում վերոնշյալ միջամտությունը չի գործում։

«Իհարկե, միջամտությունը սահմանափակ է, ամբողջական միջամտություն չի լինում, և այն  կատարվում է միայն արտակարգ դրության ընթացքում։ Տեղեկությունները փոխանցվում են կառավարության որոշմամբ սահմանված մարմիններին, կամ կառավարության որոշմամբ սահմանված անձանց»,- ասաց Բադասյանը։

Արդարադատության նախարարը նշեց, որ տվյալների բազայում հավաքվելու են հաճախորդի տեղորոշման վայրի մասին, նրա հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի միջնորդավորված կապ ունեցող հեռախոսահամարների մասին, ինչպես նաև հեռախոսազանգերի սկզբի և ավարտի մասին տեղեկություններ։ Իսկ հեռաախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխնցման դեպքում այն հեռախոսահամարի մասին տվյալները, որին փոխանցվել է զանգը։

Նախարարը տեղեկացրեց, որ նույն համակարգում ամփոփվելու են նաև բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունները. անձանց վարակման, վարակումը ստուգելու նպատակով հավաքագրված տվյալների, անձի հետազոտություն անցնելու մասին  տվյալները ևս կհավաքվեն մեկ միասնական հարթակում։

Նշենք, որ հավաքագրվելու են բոլոր քաղաքացիների տվյալները։

«Անհրաժեշտություն է առաջացել օնլայն տարբերակով հավաքագրել բոլոր տեղեկությունները, որպեսզի անձի մոտ վարակի հայտնաբերման դեպքում, օպերատիվ կերպով հնարավոր լինի կանխորոշել այն անձանց շրջանակը, ովքեր կոնտակտի մեջ են եղել վարակվածի հետ, և դրանից բխող միջոցառումներ իրականացնել։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ հեռախոսային զանգերի կամ հաղորդագրությունների բովանդակությունը հասանելի չի լինելու։ Այս օրենքով չսահմանված նպատակներով տեղեկատվության օգտագործման դեպքում առկա է նաև քրեական պատասխանատվություն»,- ներկայացրեց Բադասյանը։

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև ներդնել արտակարգ իրավիճակի պայմաններում անձի ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումների կիրառման և դրանց պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ստեղծել էլեկտրոնային հաղորդակցության միջոց, և հավելվածների միջոցով  ստուգել անձի առողջության վիճակի մասին տվյալներ, մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջներ ներկայացնել և դրանց միջոցով որոշակի վերահսկողություն իրականացնել։

«Ուսումնասիրել ենք երկրների փորձը, որտեղ ժամանակակից էլեկտրոնային հաղորդակցության տեխնոլոգիաները կիրառվել են, և նկատվել է դրական արդյունք։ Օրինակ, մարտի 26-ին Հարավային Կորեայում եղել է 9241 վարակի դեպք, մահացության  ցուցանիշը կազմել է 131, իսկ Իտալիայում այդ թվերը եղել են համապատասխանաբար 74386 և 7503»,-տեղեկացրեց Բադասյանը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ ո՞վ է այդ ամբողջ տեղեկատվությանը տիրապետելու։

«Ո՞նց է հնարավոր էդ ամբողջ բազան հավաքել, ո՞վ է տիրապետելու էդ ամբողջ տեղեկատվությանը։ Եվ ՀՀ սահմանադրությամբ ասվում է, որ գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ, երբ այդ տեղեկատվությունն անհրաժեշտ է պետական անվտանգության պահպանման համար, և պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով  սահմանված առանձնահատուկ կարգավիճակով։ Այսինքն՝ այս առաջարկով ՀՀ բոլոր քաղաքացիները ստանո՞ւմ են այդ առանձնահատուկ կարգավիճակը»,- հետաքրքրվեց պատգամավորը։

Պատասխանելով Զոհրաբյանի հարցին՝ Բադասյանը նշեց՝ խոսքը զանգերը լսելու մասին չէ, այլ զրույց ունենալու փաստի մասին.

«Կառավարության կողմից սահմանված մարմինները ոստիկանությունն ու ԱԱԾ-ն են, դրանք այն մարմիններն են, որոնք կարող են վերահսկողություն իրականացնել։ Սահմանադրության մեկ այլ հոդվածով նշվում է, որ արտակարգ իրավիճակների պայմաններում մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել։ Ձեր նշած հոդվածը հենց սահմանափակվողների մեջ է մտնում»։
Զոհրաբյանն էլ հետաքրքրվեց՝ իսկ ո՞վ է վերահսկելու ոստիկանությանն ու ԱԱԾ-ին։

Բադասյանն էլ որպես պատասխան նշեց՝ իսկ հիմա ո՞վ է վերահսկողություն իրականացնում ԱԱԾ-ի և ոստիկանության գաղտնալսումների մասով. «Վերահսկողություն կարելի է իրականացնել միայն դատարանի կողմից կիրառված սանկցիայի միջոցով։ Մենք չենք կարող ամեն անգամ վերահսկողի նկատամբ վերահսկող սահմանել»։

Խորհրդարանը քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում  լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ  օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}