Ինչպես սնվել կորոնավիրուսի համավարակի ժամանակ. ԱՀԿ
Ռոսպոտրեբնադզորը կիսվել է ԱՀԿ-ի առաջարկություններով, թե ինչպես համաճարակի ժամանակ ճիշտ սնվել, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձնել գնումների պլանավորմանը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Գերատեսչությունում նշվում է, որ նույնիսկ եթե արտադրանքի քանակն ու ընտրությունը սահմանափակ են, կարելի է շարունակել սնվել առողջ սնունդով: ԱՀԿ-ը խորհուրդ է տալիս չմոռանալ այլ մարդկանց կարիքների մասին և չկատարել ավելորդ գնումներ:
«Նայեք, թե ինչ ունեք տանը և պլանավորեք գնումները: դուք կցանկանաք սնունդ պահեստավորել, բայց չպետք է մոռանալ արդեն ունեցած սննդամթերթի և պահպանման սահմանափակ ժամկետ ունեցողների մասին: Առաջին հերթին օգտագործեք դրանք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ԱՀԿ-ն նաև խորհուրդ է տալիս ուտել հիմնականում թարմ և արագ փչացող սնունդ, փորձելով ինքնուրույն պատրաստել առողջ ուտեստներ, բայց եթե նման հնարավորություն չկա, կարելի է պատվիրել սնունդ հուսալի ընկերություններից:
Ուտեստները պատրաստելու ժամանակ անհրաժեշտ է վերահսկել բաժինների չափը և հետևել պատրաստման անվտանգության կանոններին:
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս սահմանափակել ալկոհոլի, շաքարի, աղի և ճարպի օգտագործումը, բավարար քանակությամբ հեղուկներ խմել և աղիները մաքրող ցորենի թեփ շատ օգտագործել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին