Կրթություն 14:48 09/04/2020 Հայաստան

«Աչքերի խնդիր ունեցող երեխայից պահանջել, որ օրական 5-6 ժամ նստի էկրանի առաջ, արդար չէ»

«Արտակարգ իրավիճակը և COVID-19-ը մերկացրին Հայաստանի կրթական համակարգը՝ ցույց տալով բոլոր կնճիռներն ու խեղճությունը»,- այսօր «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ դրության պայմաններում» առցանց քննարկման ժամանակ ասաց ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը։

Նրա խոսքով, ՀՀ-ում կրթության կառավարման ոլորտում ռիսկերի կառավարման որևէ մեխանիզմ ներդրված չէ.

«Այո COVID-19-ը համաշխարհային մարտահրավեր է, բայց պատերազմող երկրում, եթե մենք չունենք ռիսկերի կառավարում, վաղն էլ այլ իրավիճակ կլինի, և մենք հնարավորություն չենք ունենա պլան «Ա»-ից անցնել պլան «Բ»-ի։ Մյուս կողմից, տեխնոլոգիական առումով մենք այսքանին էինք պատրաստ, բայց հարց՝ ի՞նչ քայլեր էին արվել, որ ուսուցիչները տեխնոլոգիապես ավելի գրագետ լինեին»։

Ծատուրյանը վստահեցրեց՝ ուսուցիչների աշխատանքը գերծանրաբեռնված է, քանի որ նրանք մի կողմից չունեն տեխնոլոգիական գիտելիքներ, մյուս կողմից ուղղահայաց վերահսկողության տակ են, և անընդհատ ներգրավված են կրթություն տրամադրելու մեջ։

«Պատկերացրեք, հինգ դասարանի դասավանդող ուսուցիչը օրը 150 գրավոր է ստանում չաթով և պարտավոր է դրանց արձագանքել։ Բացի այդ, այս հեռահար կրթության արդյունքում ուսուցիչ-աշակերտ-ծնող կոմունիկացիոն սահմանները փլուզվեցին։ Նրանք հաճախ հայտնվում են նույն չաթերում, և ծնողական խմբերը, չաթերը դարձան դպրոցների միակ և հիմնական կառավարչական բազաները, քանի որ դպրոցները չունեն միասնական հարթակներ, որտեղ ուսուցիչներն ու աշակերտները ներգրավված կլինեին»,- ներկայացրեց Ծատուրյանը։

Նա առաջարկեց, որ հեռավար կրթությունը կազմակերպեն ոչ ամենօրյա ռեժիմով. «Մի օր դաս լինի, մի օր տնայիններ կատարելու օր, այդպես համակարգն ավելի ճկուն կլինի և աշխատող ծնողներին էլ հարմարեցված կլինի»։

Մաթեմատիկոս Էմմա Կիրակոսյանն էլ նշեց, որ ամեն անգամ աշակերտի ուղարկած նկարը մեծացնել, ստուգելը, արված սխալներն արտագրելը, նկարելն ու հետ ուղարկելը տևում է ամենաքիչը 15 րոպե։ Եվ եթե դասարանում կա 20 աշակերտ, ապա այդ գործընթացը կտևի 5 ժամ։

«Այսինքն՝ սպասելիքների նշաձողը, որ դրված է, ուղղակի աբսուրդ է։ Այսինք՝ ուսուցիչը մինչև 16։00-ն  օնլայն աշխատելուց հետո մնացած ժամանակը պետք է տրամադրի աշխատանքները ստուգելուն։ Հիշեցնեմ, որ նա էլ մարդ է, և ունի ընտանիք։ Իսկ այս դեպքում նա ֆիզիկապես չի կարող ապահովել որակ։ Եվ եթե դպրոցի տնօրենները ձեզ ներկայացնում են, որ ամեն ինչ լավ է, այդպես չէ, նրանք դա անում են արհեստական մրցակցային ֆոնի վրա լավ աշխատանք ցուցադրելու համար»,- ասաց Կիրակոսյանը։

Նա նաև նշեց՝ աչքերի խնդիր ունեցող երեխայից պահանջել, որ օրական 5-6 ժամ նստի էկրանի առաջ, ինչ է թե բացակա չստանա, արդար չէ։

Կիրակոսյանն առաջարկեց, որ այս օրերին աշակերտներին գնահատելը պարտադիր չհամարվի, թող դրանք դրվեն ուսուցչի հայեցողությամբ.

«Կան առարկաներ, որ կարելի է շաբաթական մեկ անգամ դասավանդել, օրինակ, պատմողականները։ Բացի այդ, պետք է քչացնել օնլայն դասերի ժամանակը, կան օրեր, երբ դասերը սկսվում են 11-ին և ավարտվում երեկոյան 7-ին։ Այդ ամենի հետ մեկտեղ տրվում են շատ տնայիններ։ Կամ նախարարն իր էջում ամեն օր ներկայացնում է դասացուցակ, և հանրայինով ժամը 8-ին դաս է անցկացվում, ի՞նչ, երեխան պետք է 8-ից 11-ը դա նայի, հետո դաս անի մինչև 5-ը, հետո էլ տնային գրի՞։ Մենք մոռացել ենք, որ երեխաները ռոբոտներ չեն»։

Ըստ Կիրակոսյանի, մինչև 18։00-ն օնլայն ռեժիմով աշխատող ծնողին ասում են, որ պետք է զբաղվի նաև երեխայի դասերով, իսկ դա ստեղծում է անհավասար այմաններ. այս անհավասար պայմանների թվում կարելի է դասել նաև այն, որ երեխան տեխնիկական խնդրի պատճառով դուրս է մնում դասապրոցեսից, կամ բազմազավակ ընտանիքում կա մեկ սմարթֆոն։

«Կամ հենց թեմատիկ աշխատանքները։ Ո՞վ է գրել երեխայի թեմատիկ աշխատանքը, գուցե նա գիրքը բացել և արտագրել է, կամ մեկ ուրիշն է նրա փոխարեն գրել։ Այս պայմաններում թեմատիկ աշխատանք տալն անիմաստ և աննպատակ է։ Ես չգիտեմ, թե նախարարությունն ինչ հրահանգներ է ուղարկում դպրոց, բայց եթե ֆիզկուլտուրայի ուսուցիչն ասում է՝ պետք է կպնես «Zoom»-ին, որ մարզանք անենք, ես ուղղակի զարմանում եմ։ Ու իրենք դա անում են, որ ցույց տան՝ դաս են անում։ Իրենցից էլ դա պահանջում են, կա ճնշում»,- եզրափակեց խոսքը Կիրակոսյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:21
Միքայել Մինասյան. Մեդիահիստերիան ապացուցում է՝ ինձանից սարսափում եք
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է. «Հարգարժան Մաֆիոզ ընտանիք և նրան սպասարկող մեդիածառաներ, Դուք ձեր ստի...
Աղբյուր` Panorama.am
20:39
«Զգոնություն ցուցաբերել ուսանողների անձնական տվյալները հրապարակելուց»
Հորդոր ուսումնական հաստատություններին
Աղբյուր` Panorama.am
20:38
Հաճախ եմ մտածում, որ ոչինչ հավերժ չէ.Արթուր Դալալոյան
Սպորտային մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի առաջատար, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Դալալոյանը հույս է հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Այ ընկեր ինչի՞ ես պանիկա տարածում.Ռ.Բաղդասարյան
Երևանի Դավիթաշեն  վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է Երևանի քաղաքապետի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
20:30
«Արմենիա» ավիաընկերությունը, մինչև հունիսի 13-ը ներառյալ, չեղարկում է կանոնավոր չվերթներ
«Արմենիա» ավիաընկերությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշում է. «Հարգելի...
Աղբյուր` Panorama.am
20:28
«Քանաքեռ-Զեյթունի Կանաչապատման բաժնի պետը հրահանգավորվել է, որ դիմում գրի և հեռանա»
Ինձ պատիվ չէ աշխատել բարոյական և մասնագիտական որակներից զուրկ մարդկանց հետ
Աղբյուր` Panorama.am
20:26
Նեղուցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ տանող ճանապարհահատվածը փակ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ի ժամը 08:15-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:...
Աղբյուր` Panorama.am
20:22
17 տնտեսվարողի դեպքում արձանագրվել են խախտումներ.ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային թիմն այսօր ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մշտադիտարկում է անցկացրել Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Արցախի խորհրդարանի ղեկավարը հանդիպել է արտախորհրդարանական երեք ուժերի ներկայացուցիչների հետ
Արցախի հանրապետության  ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, շարունակելով խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, ինչպես նաև 2020թ-ի...
Աղբյուր` Panorama.am
20:08
Մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլին ներկա է եղել ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը
Հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկում շարունակվող տեսչական ստուգումների շրջանակներում ներգրավված զորամասերից մեկի հետ անց է...
Աղբյուր` Panorama.am
20:04
ՍԱՏՄ շրջայց
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների հետ համատեղ, այսօր՝ 26.05.2020թ, շրջայց են...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ա Սերիան կարող է վերսկսվել հունիսի 13-ին
Ֆուտբոլի Իտալիայի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 13-ին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։ Ըստ աղբյուրի, 25-րդ տուրի հետաձգված...
Աղբյուր` Panorama.am
19:55
ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 26-ին ընդունել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին:Այս...
Աղբյուր` Panorama.am
19:51
ՏՄՊՊՀ-ն դիմակների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների վերաբերյալ վարույթ է հարուցել
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում այսօր որոշում է կայացվել վարչական վարույթ հարուցել մի շարք տնտեսվարողների...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վարակի հետ զուգընթաց ապրելը մեր հիմնական ուղղությունն է.Թորոսյան
Անցյալ օրվա ընթացքում ունեցել ենք նոր 289 արձանագրված դեպք և ևս չորս մահ, ընդհանուր թիվը՝ 91:  Վիճակագրական թվերը ներկայացնելով սկսեց...
Աղբյուր` Panorama.am
19:42
Առավել բանուկ վայրերը վարակազերծվում են մի քանի անգամ.ԱԻՆ
ԱԻՆ-ն իրականացնում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
19:32
Կարծես վերջնական մեխն է խրվելու Կոնդի՝ այդքան տանջված հարցում. Վիկտոր Մնացականյան
կառուցապատողը դիմել է շինթույլտվություն ստանալու համար
Աղբյուր` Panorama.am
19:29
Չենք բացառում՝ որոշակի սցենարի դեպքում, կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը.Ավինյան
Պարետատան նիստից հետո ճեպազրույցի  ընթացքում պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ ռազմավարությունը շարունակվում է՝  սահմանափակումների...
Աղբյուր` Panorama.am
19:22
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
19:19
Կխստացվեն մինչև այժմ գործադրվող լծակները.վարչապետ
Կանոնների պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը  ոչ միայն կբարելավվի, այլև կձգտի զրոյի: Այս մասին պարետատան նիստից հետո...
Աղբյուր` Panorama.am
19:11
Մահացել է գրող Գրիգոր Սարգսյանը
Կյանքից անժամանակ հեռացել է տաղանդավոր գրող Գրիգոր Սարգսյանը (ծնվ. 1978 թ.)՝ «Ավետյաց անտառը» (2006) վիպակի և «Վերջին...
Աղբյուր` Panorama.am
19:04
Ինչո՞ւ են հենց 9-ամյա երեխային տվել այդ գիրքը. պատգամավորը դիմել է ոստիկանություն
Դեռ երկրորդ երեխային չենք գտել, ում նման գրքույկ տված լինեն, բայց խոսել եմ հրապարակում արած անձի հետ, որը վստահեցրեց, որ իր 9-ամյա տղային տվել...
Աղբյուր` Panorama.am
19:01
Մարության. «Հին Երևանի» հետ կապված ամենաբարդ հարցն իրացումն է
«Հին Երևան» ծրագրի հետ կապված ԿԳՄՍ նախարարը, Երևանի քաղաքապետն ու Երևանի գլխավոր ճարտարապետը  հանդիպել են արվեստանոցում,...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հայաստանում քննարկում են ԱՀԿ հայտարարությունը
Հայաստանի առողջապահության նախարարությունը քննարկում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրիեսուսի...
Աղբյուր` Panorama.am
18:56
Հայաստանը կարող է դառնալ «փակ երկիր». մենք կարող ենք ընդգրկվել համաճարակի կառավարման տեսանկյունից անբարենպաստ պետությունների ցանկում.Արմեն Գևորգյան
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի ամենահետամնաց պետությունը (երկրի տնտեսական անբարենպաստ ցուցանիշներ, չքավորության բարձր մակարդակ,...
Աղբյուր` Panorama.am
18:53
Օգոստոս-սեպտեմբեր ամիսներից հետո լրջագույն ճգնաժամ է լինելու. Մելքումյան
«Տեսնում ենք, որ խնդիրները չեն պակասում, ցավոք, ավելանում են, և դա լավ չի»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
18:45
Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողական խիստ միջոցառումներ են իրականացվել Երեվանի Դավթաշեն վարչական շրջանում
ՀՀ Պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով ս․թ․ մայիսի 26-ին՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և...
Աղբյուր` Panorama.am
18:35
Առողջապահության նախարարը թեստերը հավաքել է ձեռքը. Բագրատյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով նոր կորոնավիրուսի թեստավորումը պետք է իրականացվի բացառապես պետական միջոցներով։ Առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
18:29
Ռուսաստանը Վրաստանին վաճառվող գազը կէժանացնի 15 տոկոսով
Վրաստանը «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել վաճառվող գազի գինը նվազեցնելու շուրջ։ Գազը կէժանանա մոտ 15 տոկոսով։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}