Կրթություն 17:24 13/04/2020 Հայաստան

ՄԻՊ. Դպրոցների շենքային պայմանները վտանգում են երեխայի և ուսուցիչների առողջությունն ու կյանքը

Մարդու Իրավունքների Պաշտպանն անցած շաբաթ ներկայացրեց 2019 տարեկան հաղորդումը՝ Հայաստանում ՄԻՊ գործունեության, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանության մասին։

Հաղորդման մեջ զգալի տեղ է հատկացված կրթության իրավունքին։  «Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում շենքային և գույքային պայմանների, ինչպես նաև ջեռուցման խնդիրներ» խորագրի ներքո  (էջ 191) պաշտպանն ուշադրություն է հրավիրում ուսումնական հաստատությունների ոչ բարվոք վիճակին։

Նա ընդգծում է, որ  ուսումնական հաստատություններ շենքային պայմանները վտանգում են երեխայի և ուսուցչական և վարչական անձնակազմի աշխատանքը, դասապրոցեսը, առողջությունը և կյանքը: Մի շարք ուսումնական հաստատություններ գործում են վթարային շենքերում, չկան բավարար քանակի դասասենյակներ, ոչ միայն նյութական պայմաններով բացարձակ անընդունելի վիճակում են, այլ նաև առկա դասարաններն էլ չունեն անհրաժեշտ կահավորում, քիչ չեն դեպքերը, երբ առհասարակ բացակայում են կամ բարեկարգ չեն մարզական դահլիճները:


«Դպրոցական շենքերի շուրջ 80%-ը չի համապատասխանում շինարարական նորմերին և չափանիշներին։ վտանգելով ավելի քան 280.000 աշակերտների:  Շենքային վատ պայմանները լուրջ խնդիր են երեխաների համար՝ հատկապես գյուղական բնակավայրերում և հաշմանդամություն ունեցող սովորողների համար։ Դպրոցական շենքերը և դասասենյակները նրանց համար հաճախ անմատչելի են:

Այսպես, Վանաձորի 3 մանկապարտեզները երկրաշարժից հետո գործում են տնակներում՝ անբավարար պայմաններում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալների համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում շենքային անբավարար պայմանների վերաբերյալ 2019 թվականի ընթացքում ստացվել է 3 բողոք, և բոլոր 3 դեպքում դասապրոցեսի խաթարում չի եղել»,-ասված է ՄԻՊ զեկույցում։

Ըստ հաղորդման, ուսումնական հաստատություններում շենքային անբավարար պայմաններից զատ կան նաև ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման և այլ խնդիրներ: Այս խնդիրները ոչ միայն խոչընդոտում են դասապրոցեսի բնականոն ընթացքին կազմակերպումը և երեխայի կրթության իրավունքի իրականացմանը, այլև վտանգավոր են երեխայի առողջության, անվտանգության և զարգացման համար:

ՀՀ կրթության և գիտության նախարարության տվյալների համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում (ավագ դպրոցներ և հիմնական դպրոցներ) ջեռուցման խնդիրների վերաբերյալ 2019 թվականին ստացվել է 37 ահազանգ: Բողոքները վերաբերել են դպրոցների վատ ջեռուցմանը:

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած «Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը 2018 թվականի» վիճակագրական ժողովածուի տվյալների՝ 2018-2019 թվականների ուսումնական տարում Հայաստանում գործող 1409 դպրոցներից միայն 564-ն ունեն բավարար շենքային պայմաններ։ 459 դպրոցներ կարիք ունեն հիմնանորոգման, իսկ 386 դպրոց՝ ընթացիկ նորոգման125: Ավելին, ըստ առկա տվյալների՝ Հայաստանի 425 դպրոցներ սեյսմիկ անվտանգության բարելավման կարիք ունեն։ Այդ դպրոցներից շուրջ 60-ը 3-րդ, 4-րդ կարգի վթարային են։

Ուսումնական հաստատությունների մշտադիտարկման արդյունքների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կառավարության կողմից  ձեռնարկված քայլերը բավարար չեն, քանի որ հանրապետության հատկապես համայնքային մի շարք պետական ուսումնական հաստատությունների շենքային և գույքային պայմանները բավարար չեն դասընթացի բնականոն կարգի իրականացման համար, ինչը հանգեցնում է երեխայի կրթության իրավունքի իրականացման սահմանափակման:

Շարունակում է խնդրահարույց մնալ նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում ջեռուցման ապահովումը, որի վերաբերյալ 2019 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս ստացել է ահազանգեր: Օրինակ՝ Արմավիրի մարզի մանկապարտեզների 65%-ն այս տարվա ձմռան ամիսներին չեն գործում: Դրանց զգալի մասը գյուղական համայնքների մանկապարտեզներն են: Պատճառն այն է, որ մանկապարտեզները չունեն լոկալ ջեռուցման համակարգեր կամ թեև ունեն, սակայն ֆինանսական միջոցները բավարար չեն դրանք գործարկելու համար։

Չնայած, որ հանրակրթական դպրոցների շենքային և գույքային պայմաններում խնդիրներ առկա են թե՛ քաղաքային, և թե՛ մարզային ու գյուղական դպրոցներում, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առավել խոցելի են այս առումով գյուղական դպրոցները:

Պաշտպանը ներկայացրել է այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն խնդրի լուծման համար։
Ճանաչելով յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքը՝ պետության ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար պայմանների և հավասար հնարավորության որակի ապահովմանը:

Կրթության իրավունքի իրականացման համար նվազագույն պայման է մատչելի դասագրքերի ապահովումը, որը տարիներ շարունակ մնում է չլուծված՝ սահմանափակելով հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնական իրավունքի իրականացումը: Խնդրի դիտարկումները ցույց են տալիս, որ 2019 թվականին ևս շարունակվել են չլուծված մնալ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում շենքային և գույքային անբավարար պայմանների և ջեռուցման հետ կապված խնդիրները, որոնք արգելք են կրթության իրավունքի իրականացման համար:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է

1. ավելացնել հանրակրթական ուսումնական հաստատություններում շենքային և գույքային պայմանների բարելավման համար հատկացվող ֆինանսական միջոցներ
2. ապահովել հանրակրթական ուսումնական հաստատություններում օդային և ջերմային ռեժիմի պահպանման պահանջների կատարումը՝ ուժեղացնելով վերահսկողությունը դրա խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:16
«Այլընտրանքային նախագծեր խումբ». Քաղաքական կամակորության հետևանքը
«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ն իր տարածած հոդվածում գրում է. «Վիրուսի տարածման դինամիկան և հիվանդանոցային ու...
Աղբյուր` Panorama.am
18:10
ԱԺ հանձնաժողովը Սմբատ Գոգյանի և Գրիշա Թամրազյանի հարցը քննարկեց փակ դռների հետևում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր գումարել ԲՈԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
18:02
Մայիսի 27-ին դեպի Երևան երեք չվերթ կիրականացվի
Մայիսի 27-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):...
Աղբյուր` Panorama.am
17:56
Ուհանի գիտնականները մտադիր են շարունակել վիրուսների ուսումնասիրությունը
Ուհանի իշխանությունները մտադիր են շարունակել իրենց հետազոտությունները` նոր վարակիչ հիվանդության բռնկումից խուսափելու համար, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
17:49
Շահագործման է հանձնվել «Սուրբ Աստվածամայր ԲԿ»-ի ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում այսօր շահագործման հանձնվեց «Սուրբ Աստվածամայր ԲԿ»-ի ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը։...
Աղբյուր` Panorama.am
17:44
Արցախում մայիսի 29-ի փոխարեն կաշխատեն հունիսի 6-ին
Հիմք ընդունելով «Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը՝ ԱՀ կառավարությունը մայիսի 25-ին ընդունել է որոշում՝...
Աղբյուր` Panorama.am
17:40
Կալաձե. Թբիլիսիում հասարակական տրանսպորտն իր աշխատանքը կվերսկսի, հավանաբար, հունիսին
Թբիլիսում հասարակական տրանսպորտն իր աշխատանքը կվերսկսի, հավանաբար, հունիսին։ 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա...
Աղբյուր` Panorama.am
17:34
Սյունեցիներին հավաքին մասնակցելու համար տուգանում են
Ահազանգում է «Իրավական ուղի» ՀԿ-ն։
Աղբյուր` Panorama.am
17:27
Սասունցի Դավիթ կայարանում ստուգումների արդյունքում խախտումներ են հայտնաբերել
Ստուգումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում՝ (Սասունցի Դավիթ կայարան) երկաթուղային տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հանրային սննդի ո՞ր օբյեկտների աշխատանքն է կասեցվել
Պարետի մայիսի 22-ի N82 և N83 որոշումների համաձայն, այսօր՝ մայիսի 25-ին 24 ժամով կասեցվել է հանրային սննդի 46 օբյեկտների աշխատանքը։ ՍԱՏՄ-ն...
Աղբյուր` Panorama.am
17:14
Շիրակում կորոնավիրուսից մահվան դեպքերն ավելացել են
Մայիսի 25-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 21-ը Շիրակի մարզի բնակիչ է: Շիրակի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Արցախի նախագահը համագործակցության հուշագիր է ստորագրել Սամվել Բաբայանի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին իր գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի անունից...
Աղբյուր` Panorama.am
17:03
«Disney»-ը թողարկել է մուլտֆիլմ, որի գլխավոր հերոսը գեյ է
«Disney»-ը թողարկել է մուլտֆիլմ, որի գլխավոր հերոսը գեյ է։ «Out» կոչվող մուլտֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել մայիսի...
Աղբյուր` Panorama.am
16:57
Հայտարարվել է Շիրակ-Կամո մոտ 5 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերականգնման մրցույթ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հաջորդ չվերթը տեղի կունենա մայիսի 30-ին
Այս երթուղիով արդեն վերադարձել է 121 ՀՀ քաղաքացի։
Աղբյուր` Panorama.am
16:44
Հրանտ Բագրատյան. Այս տեմպերով Բելառուսին էլ կանցնենք
Հայաստանի նախկին վարչապետ Հանտ Բագրատյանը կորոնավիրուսի հիվանդացության տվյալների վերաբերյալ մի քանի համեմատություններ է ներկայացրել։ Նա գրել...
Աղբյուր` Panorama.am
16:39
Փաշինյանն արտաքին քաղաքականության վերաբերյալ տվել է կոնկրետ հանձնարարականներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, համաձայն աշխատակարգի, շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության...
Աղբյուր` Panorama.am
16:36
Թրամփն իր ամբողջ աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսի դեմ պայքարին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր ամբողջ աշխատավարձը, որը տարեկան կազմում է 400-450 հազար դոլար, փոխանցում է կորոնավիրուսի դեմ պայքարին։...
Աղբյուր` Panorama.am
16:29
Չի կարելի խոշտանգման հետ կոմպրոմիսի գնալ. Մարուքյան
«Ես դատապարտել եմ Կապանում ոստիկանության գործողությունները և ասել եմ, որ մենք հերթական ձեռքբերումն ենք ջուրը գցում»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:23
Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի դիվերսիոն փորձի մասին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
16:20
Բաց նամակ Փաշինյանին. Պահանջում ենք շտապ արձագանքել բարձրացրած հարցերին
«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ-ն  բաց նամակ է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ ներկայացրել է խնդիրներն ու դրանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը
Մայիսի 26-ին տեսակապի ձևաչափով տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը։ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ մահվանից հետո հաստատվել է կորոնավիրուս
Մայիսի 24-ին կյանքից հեռացած Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ կորոնավիրուս է...
Աղբյուր` Panorama.am
16:04
Պոմպեոն շնորհակալություն է հայտնել Քաբուլին՝ 2 հազար թալիբ ազատ արձակելու համար
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն երախտագիտություն է հայտնել Քաբուլին` արմատական թալիբան շարժման 2000 կողմնակիցներին ազատ արձակելու Աֆղանստանի...
Աղբյուր` Panorama.am
15:55
Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված վեցերորդ քաղաքացին է մահացել
Մայիսի 25-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 406 դեպք, 204 հոգի առողջացել, 6-ը` մահացել։ Այս...
Աղբյուր` Panorama.am
15:51
«Լուսավոր Հայաստան»-ն ունի առաքելություն՝ պաշտպանելու այլ տեսակետ ունեցողների շահերը. Թանդիլյան
«ԱԺ-ում կատարվածը զարհուրելի տեսարան էր»,- այսօր խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
15:44
ՎՏԲ-Հայաստան Բանկ. Հոգ ենք տանում մեր աշխատակիցների և հաճախորդների առողջության մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկը, հոգ տանելով իր աշխատակիցների և հաճախորդների առողջության մասին, հետևում է ՀՀ պարետի կողմից սահմանված արտակարգ դրության...
Աղբյուր` Panorama.am
15:39
Վենետիկի կինոփառատոնը կկայանա սեպտեմբերին
Վենետոյի նահանգապետ Լուկա Ձայյան հայտարարել է, որ Վենետիկի կինոփառատոնն այս տարի կկայանա նախատեսվածի համաձայն: rg.ru-ի հաղորդմամբ, այն կանցկացվի...
Աղբյուր` Panorama.am
15:26
Ուզում է հետևից բռնունցքներով խփեն, մեկ է չի շեղվելու երկիրն առաջ տանելու մեր օրակարգը. Մարուքյան
«Խորհրդարանում տեղի ունեցած բռնությունից հետո քաղաքական գնահատական չեղավ, և ամենաբարձր մակարդակում եղածն արդարացվեց»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
15:17
«COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբն ահազանգում է հանրային առողջապահական աղետի մասին
Կորոնավիրուսային նոր հիվանդության համավարակի անվերահսկելի դարձած տարածման հետևանքով Հայաստանում առկա իրավիճակի մասին «COVID-19...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}