Տնտեսություն 13:54 20/04/2020 Հայաստան

Գագիկ Մակարյան. Կառավարության ծրագրերի քանակը շատ է, հնչողությունը լավն է, բայց հասանելիությունը շատ քիչ է

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրերը մշակելիս կառավարությունը կամ չի նկատել  որոշ խնդիրներ, կամ չունի դրանց վերաբերյալ տեղեկատվություն խորը ուսումնասիրության բացակայության հետևանքով։ Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ, Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ գնահատելով գործադիրի ձեռնարկած քայլերը ստեղծված իրավիճակում։

«Սա նաև գործատուների, նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունների ու կառավարության միջև շատ թույլ երկխոսության հետևանք է։ Հակառակ դեպքում մենք կունենայինք ավելի հղկված գործիքներ, ավելի դիպուկ ու հասանելի ծրագրեր»,-մանրամասնեց  միության նախագահը։

Նա չի բացառում, որ  երկխոսության չկայացումը պայմանավորված է գործադիրի լարված ու ծանրաբեռնված աշխատանքով, ժամանակ չունենալով, բայց մյուս կողմից էլ  կառավարության նպատակը պետք է լինի արդյունավետ աջակցությունը։ Մինչդեռ այսօր ոչ համալիր, բազմաթիվ սահմանափակումներով ծրագրերի ու դրանց արագ ու քաոտիկ կազմման արդյունքում արդյունավետությունը մեծ չի լինի։

«Եվ եթե մենք խոսում ենք արդյունավետ համագործակցության մասին, ապա պետք է հստակ մեխանիզմներ գտնվեն, թե որ ուղղություններով պետք  է գնալ։ Ես առաջարկում եմ հանել այդ ֆիլտրացման մեխանիզմները, վերանայել, այնպիսի մոդել ներդնել, որ մարդիկ կարողանան աջակցությունը շատ հեշտ ու շուտ ստանան, այստեղ շատ կարևոր է արագությունը»,-նկատեց նա։

Տնտեսագետը մի քանի  անգամ առաջարկությունների փաթեթ է ներկայացրել կառավարության ներկայացուցիչներին, արձագանքեր չի ստացել։ Առաջարկությւոններից մեկն էլ վերաբերում էր էներգակիրների սպառման համար նախատեսված աջակցությանը։

«Ես ասել էի, դուք գումարային վճարը ներկայացրեք գազի և հոսանքի համար, քանի որ բազմաթիվ մարդիկ գազ չունեն, չեն օգտվում, դրա փոխարեն օգտվում են հոսանքից, դրանով տուն են տաքացնում, ճաշ են եփում, լուսավորում են։ Բայց նրանք այդ օգնության կարիքն ունեն, ապահոված ընտանիքներ չեն»,-մանրամասնեց նա՝ հավելելով, որ իր առաջարկին հաջորդել է կառավարության կողմից ներկայացված հավելվածը, երբ աջակցությունից կարող են օգտվել ավելի շատ գազ ու էներգիա սպառած բաժանորդները։

Նա ուշադրություն է հրավիրում նաև առաջին ու երրորդ միջոցառումների վրա, նշում, որ դրանց նպատակը պետք է լինի կոնկրետ ոլորտների փլուզումը կանխելը, ինչի համար պետք էր դասակարգված աշխաըել, փորձել պահել ընկերությունների այն կորիզը, որոնք այս կամ այն ոլորտի համար որոշիչ են։

«Երբ քաոտիկ ձևով են ընկերությունները վարկերը վերցնում, մենք չգիտենք, թե որ ոլորտից քանի ընկերություն է վերցնում, այդ թիվը արդյո՞ք բավարար է՝ հետագայում ճյուղերի զարգացումն ապահովելու համար։ Կարող է այնպես ստացվի, որ քաոտիկության հետևանքով մենք նման խնդիրներ ունենանք։ Իմ ասածը հետևյալն էր, էկոնոմիկայի տարբեր ճյուղերում հենասյուն հանդիսացող ընկերությունների համար պետությունը 100 տոկոսով պետք է վճարեր վարկի ամբողջ տոկոսները, ոչ թե 50 տոկոսը։ Պետությունը պետք է  ձեռք մեկնի գործարարին՝ չդիտելով այն որպես լավություն։ Ինչպես ժամանակին բիզնեսն  է պետությանը ձեռք մեկնել, աշխատատեղ ստեղծել, հարկ վճարել, իր հերթին այլ ընկերություններ է աշխատացրել, այնպես էլ պետք է  պետությունը ձեռք մեկնի, տեր կանգնի, որ բիզնեսները չոչնչանան»,-ասաց նա։

Մակարյանը ստեղծված իրավիճակը համեմատում է հրդեհվող անտառի հետ, որը ժամանակին տվել է մաքուր օդ ու փայտ, անտառը փրկելու համար պետք է արագ մարել հրդեհն ու նոր ծառեր տնկել։ Իսկ այս պայմաններում, նրա գնահատմամբ, մեծ ծավալների պատճառով ոչ հրդեհն ենք կարողանում ամբողջությամբ մարել,  ոչ էլ նոր ծառեր են տնկվում։

«Օրինակ, լավ կլինի, որ էկոնոմիկայի նախարարությունում նստեն ու հաշվեն, առաջին ու երրորդ աջակցության միջոցառումներից օգտված ընկերությունները ինչքա՞ն ՀՆԱ կարող են ապահովել, ունե՞ն տվյալ ոլորտի զարգացումն ապահովելու հնարավորություններ։ Օրինակ, տեքստիլի խոշոր ընկերությունները մոտ 12-ն են, նրանք մի քանի հազար աշխատատեղ են ապահովում, մեծ արտահանում։ Պետությունը պետք է մտածի բոլոր ընկերություններին աջակցելու մասին՝ այն դիտարկելով որպես ճյուղ, ոլորտի զարգացման ու կենսունակության ապահովում»,-մանրամասնեց տնտեսագետը։

Նա փաստում է, այս օրերին եռակողմ՝ կառավարություն-գործատու-արհմիություն սոցիալական գործընկերության ինստիտուտը որևէ կերպ չի գործել, դրա շրջանակում ոչ միայն հանդիպումներ, այլև հեռախոսազրույցներ, կարճ քննարկումներ չեն եղել։

«Արդյունքում, կառավարությունն այսօր ունի 14 միջոցառում։ Ճիշտ է՝ քանակը շատ է, հնչողությունը լավն է, բայց իրականում հասանելիությունը շատ քիչ է»,-արդյունքը նկարագրեց տնտեսագետը։

Տնտեսական անկումը հնարավորինս թեթևացնելու համար Մակարյանը գտնում է, որ պետք է սկսել մեծածավալ շինարարություն, քանի որ Հայաստանը շինանյութերի առումով ինքաբավ երկիր է։ Շինարարության խթանման դեպքում կսկսեն գործել նաև այլ արտադրություններ, այլ բիզնեսներ նույնպես կմտնեն շղթայի մեջ։

«Պետությունը պետք է պատվերներ տա շինարարությանը, տարբեր խմբերի համար զարկ տա սոցիալական բնակարանաշինությանը, օրինակ կարելի է 2020 թվականի ծավալը խտացնել ու իրականացնել մոտակա մի քանի ամիսներին, հիմա, որպեսզի  տեղական արտադրությունն աշխուժանա, պետք է կատարվեն նաև ուղղակի գնումներ` ժամանակ չկորցնելու համար։ Ենթադրենք, մեկ մլն դոլարի գնում պետք է կատարվի, դա կարելի է բաժանել ոլորտի ընկերությունների միջև։ Իմ հաշվարկով, այստեղ հարկավոր կլինի 60 մլն դոլար, իսկ պետությունն ասել է՝ ունի 300 մլն դոլոր գումար, բացի այդ միջաազգային կառույցներից էլ գումար է ստանալու»,-հնարավոր լուծումներից մեկը ներկայացրեց նա։

Հաջորդ հարցն ամեն տարի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողներին այս պահին գործազուրկ ճանաչելն է ու նրանց աջակցություն ցուցաբերելը։

«Պետք է աշխատանքային միգրանտների տվյալները արագ հստակեցնել, նրանց գրանցել որպես գործազուրկ ու աջակցություն տրամադրել։ Նրանք այս պահին չեն կարող մեկնել աշխատանքի, իսկ պետությունն էլ ոչ մի ծրագրում չի ներառել»,-ընդգծեց Մակարյանը։

Հիշեցնենք,  կառավարությունը հայտարարել է, որ արտագնա աշխատանքի մեկնողների ներառելու է  ճանապարհաշինական աշխատանքներում։

Այս օրերին տնտեսագետի ղեկավարած միությունը բողոքներ է ստանում գործատուներից, շատ դեպքերում նրանք մերժումներ են ստանում, բացի այդ, գործատունները սահմանփակված են ծրագրերում նշված նպատակներով։

«Նրանք ասում են՝ թող գումարը տրամադրեն, մենք որոշենք այս պահին որ ծախսն է առաջնահերթը։ Ես տեսնում եմ, որ որոշ ոլորտներում մեծ գործազրկություն է լինելու, որոշ ընկերություններ էլ փակվելու են, պետք է նայել ինչ տարբերակներ կան սնանկության դեպքերը կանխելու համար։ Ես ապրիլի 2-ի նամակով կառավարությանն առաջարկել եմ վերանայել ՓՄՁ զարգացման ռազմավարությունը, որից հետո նոր միայն հաստատել, խոսել էի նաև վեց օրենքերի փոփոխության անհրաժեշտության մասին, որոնցից մեկը «Սնանկության մասին» օրենքն է։ Մեզ մոտ այդ օրենքն ու կառավարիչների ինստիտուտը շատ նենգ է, ու շատ ռիսկեր կան, ինչի հետևանքով շատ ընկերություններ կարող է ոչնչանան»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ արձագանք չեն ստացել նաև այս նամակի առաջարկությունների վերաբերյալ։

Կորոնավիրուսից հետո կյանքն ուրիշ է լինելու, տնտեսական կյանքն՝ առավել ևս։ Տնտեսագետի խոսքով, վերադասավորումներում հաջողակ կլինեն այն պետությունները, որոնք կառաջարկեն խելացի, արագ ու մեծածավալ լուծումներ։ Բայց այստեղ շատ կարևոր է համագործակցությունը, համերաշխության ապահովումը այլ երկրների հետ։

«Հայաստանն էլ պետք է մտածի այդ ուղղությամբ՝ ստեղծել արտաքին ազդեցություններից հնարավորինս զուրկ այլընտրանքային ուղիներ, լուծումներ»,-ասաց նա։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}