Քաղաքական 18:26 21/04/2020 Հայաստան

Անժելա Էլիբեգովա. Նախկինում էլ այդ առաջարկը եղել է, բայց հեռատեսական չէր համարվում ու սպառնում էին պատերազմով

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան չգիտի, թե ինչու է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն այսօր այդպես ազնվացել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ իր հայտարարություններում։ Նա ենթադրում է այսօր նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսին ընդառաջ  որոշ փակագծեր է բացել պրոցեսին մի քիչ թափ հաղորդելու ու ինտենսիվացնելու համար, որը կորոնավիրուսի պատճառով մի քիչ դանդաղել է։

Panorama.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Լավրովի հայտարարության համաձայն սեղանին դրված է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման փուլային տարբերակը, ինչն ի սկզբանե, ողջ բանակցային գործընթացում հայկական կողմի համար անընդունելի է, կողմնակից է փաթեթային տարբերակին։

«Կարևոր բան, ինչի մասին փակագծերը բացեց Լավրովն այն է, որ, փաստորեն, տարածքներ տնտեսական և լոգիստիկ հնարավորությունների դիմաց առաջարկն է քննարկվում։ Սա Ադրբեջանի գլխավոր թեզերից մեկն է, որ վերջին երկու տարում շրջանառում ու տարբեր մակարդակներում իրենք բարձրաձայնում են։ Իսկ ինչ է այդ թեզի հիմքում դրված. Հայաստանը դուրս է բերում զորքերն ու Ադրբեջանին անցնում է  որոշ շրջաններ, ինչի դիմաց դեբլոկադայի է ենթարկվում ու հնարավորություն է ստանում  օգտվել տարածաշրջանում ադրբեջանական կոմունիկացիաներից։ Վստահաբար, Ադրեջանը որևէ երաշխիք չի տալիս, որ խոստումը պահելու է»,- ասաց Ա.Էլիբեգովան։

Ադրբեջանագետի խոսքով, փաստացի այդ թեզը, առաջարկն ինտենսիվորեն շրջանառվում է վերջին երկու տարիներին, մինչ այդ այդ առաջարկը նույնպես հնչել էր, բայց տարբերությունն այն է, որ հեռատեսական չէր համարվում փորձել հայկական կողմի վրա հոգեբանական ճնշում գործադրել, տնտեսական բարիքներ խոստանալ հողերի դիմաց, հետևաբար առաջ հռետորաբանությունն այլ էր, բացեինաց սպառնում էին պատերազմով։

«Փաստացի Լավրովն այսօր մեզ համար բացահայտեց նոր իրողություն, որ սեղանի շուրջ կոնկրետ ձևով քննարկվում է նման առաջարկ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանն իր պատասխանում փաստացի չհերքեց, որ նման բան քննարկվում է, փորձեց  ներկայացնել հայկական կողմից դիրքորոշումն այդ ամեն ինչի վերաբերյալ, թե ինչ է հայկական կողմը սպասում արդյունքում։

Փաստացի, հստակ հերքում չստացանք՝ արդյոք փուլային տարբերակ կա սեղանին դրված, թե ոչ, արդյոք ադրբեջանական կողմի առաջարկն ընդունվել է Մինսկի համանախագահների կողմից ու դրված է  սեղանին քննարկման։ Երրորդ,  չլսեցինք՝ իսկ հայկական կողմի առաջարկը, որը Մնացականյանը բնութագրում է  որպես անվտանգություն և ստատուս, բանակցային սեղանի շուրջ ինչպես է ներկայացվել և եթե ներկայացվել է, ինչու Լավրովն այդ մասին չի խոսում։ Մի քանի բաց հարցեր մնացին, որոնց Հայաստանի արտաքին գործերի նախարարը որևէ հստակ պատասախան չտվեց»,- ասաց Ա. Էլիբեգովան։

Նա ընդգծեց, որ այդպես էլ անհասկանալի է մնում, «եթե երկու տարի է մեզ ասում են բանկացություններ չեն ընթանում և սեղանին փաստաթուղթ չկա, ապա ինչի մասին  է խոսում Լավրովը»։

«Ամենակարևորը՝ ով է մեզ ստում․ եթե ստում է  Լավրովը, մեզ պետք է բացատրեն, թե ինչու է  Մինսկի խմբի համանախագահ պետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ստում, եթե չի ստում, մեզ պետք է բացատրեն, թե ինչու ենք շարունակում նման պայմաններում բանակցային գործընթացի մաս լինել։ 

Մեր արտաքին գործերի նախարարը պնդում է, որ հանրությունից որևէ բան չեն թաքցնում ու պրոցեսը թափանցիկ է, բայց եթե Ռուսաստանի արտգործնախարարն  ասում է, որ կա ինչ-որ քննարկվող փաստաթուղթ և բանակցում է առնվազն Հայաստանը, Զոհրապ Մնացականյանն էլ փաստացի իր խոսքում դրա մասին ասաց, որ հայկական կողմերից մեկը՝ Հայաստանը, իր մասով իր պարտավորությունները կատարում է բանակցային գործընթացում, դրանից ենթադրում եմ, որ հանրությանն  այս երկու տարում բանակցային գործընթացի մասին լիարժեք,  ամբողջական ինֆորմացիան չի հաղորդվել։

Պարբերաբար մանրամասներ ենք իմանում, որոնց լիարժեք հերքում ԱԳՆ-ից չենք ստանում, ստանում ենք մեր դիրքորոշման ևս մեկ անգամ հիշեցում, բայց հերքում, որպես այդպիսին, լիարժեք չի հնչում, նաև նոր տերմինաբանության բացատրություն չի հնչում, որը պարբերաբար արտաքին գործերի նախարարությունը ներդնում է  իր մեկնաբանություններում ու հաղորդագրություններում»,- ասաց ադրբեջանագետը։

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարելի է ակնկալել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների այսօրվա տեսակոնֆերանսից, Ա. Էլիբեգովան ասաց. «Կարծում եմ՝ բավականին բարդ զրույց է սպասվում։ Հաշվի առնելով Լավրովի «արտահոսքը»՝ բավականին նյարդային պրոցես է մեզ բոլորիս սպասվում ու բավականին հակասական»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}