Թրամփի հայտարարությունը չի համապատասխանում 1981թ. նախագահ Ռոնալդ Ռեյգանի հռչակագրին
Քաղաքական
20:40 24/04/2020
Հայաստան

Թրամփի հայտարարությունը չի համապատասխանում 1981թ. նախագահ Ռոնալդ Ռեյգանի հռչակագրին

Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ապրիլի 24-ի ուղերձի վերաբերյալ։  Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. 

«Այս տարվա հայտարարությունը, ինչպես և նախորդ տարիներին, արտացոլում է Ցեղասպանության բառային սահմանումը և պարունակում է Մեծ եղեռն հայկական արտահայտությունը, սակայն չի համապատասխանում 1981թ. նախագահ Ռոնալդ Ռեյգանի հռչակագրային հայտարարությանը։ Վարչակազմի հայտարարությունը չի համապատասխանում ազգային կոնսենսուսին, որն արտացոլված է Միացյալ Նահանգների Կոնգրեսի միանշանակ հաստատման մեջ և ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել են Ներկայացուցիչների պալատը, Սենատը, ինչպես նաև ԱՄՆ-ի 49 Նահանգներ»,- հայտարարել է հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Placeholder
Թրամփի հայտարարությունը չի համապատասխանում 1981թ. նախագահ Ռոնալդ Ռեյգանի հռչակագրին