Քաղաքական 09:28 29/04/2020 Աշխարհում

Հարութ Սասունյան. Թրամփը քաջություն չունի դա անվանել Հայոց ցեղասպանություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2020 թ․ ապրիլի 24-ին հրապարակեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր ժխտողական ուղերձներից ևս մեկը՝ այն անվանելով «Հայոց հիշատակի օր»: Արդեն չորրորդ տարին անընդմեջ նախագահը հանդես է գալիս միևնույն խուսափողական ուղերձով՝ օգտագործելով  բոլոր  հնարավոր մեղմասացություննները, բացառությամբ մեկ բառի, որը ճշգրիտ կերպով բնութագրում է 1915-1923 թթ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված զանգվածային ոճրագործությունը: Հուսով եմ, որ գալիք նախագահական ընտրություններում, որոնք տեղի են ունենալու 2020-ի նոյեմբերի 3-ին, սա կլինի նրա վերջին տարին որպես նախագահ և նրա վերջին նման ուղերձը․․․

Թրամփին մոտ կանգնածներից մեկը պետք է նրան ասի, որ իր ամենամյա ապրիլքսանչորսյան անիմաստ հայտարարություններով նա ոչ մի միավոր չի շահում ամերիկահայ համայնքի կողմից։ Ընդհակառակը, վիրավորում է նրանց ՝ տարեցտարի նույն ժխտողական ուղերձը տարածելով: Նրան պետք է ասել, որ որ եթե չի կարող ասել ճշմարտությունը,  թող  ընդհանրապես ոչինչ չասի։ Իրականում նա  վիրավորում է ամերիկահայ համայնքին։ Նախագահ Ռոնալդ Ռեյգանը, որն ավելի մեծ ժողովրդականություն էր վայելում, քան Թրամփը, 1981 թ․ ապրիլի 22-ին հրապարակել է նախագահական հռչակագիր՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Այսպիսով, մեզ պետք չեն Թրամփի մեղմասացական խոսքերը Հայոց ցեղասպանության վերաբերյալ․․․

Ահա այն խոսքերը, որոնք Թրամփը ցեղասպանության փոխարեն օգտագործել է այս տարվա ապրիլի 24-ի իր ուղերձում․ «Հայոց հիշատակի օր», «Մեծ եղեռնի զոհեր», «20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկը», «մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան երթի դատապարտվեցին Օսմանյան կայսրության վերջին տարիներին», «նրանք, ովքեր տառապեցին կամ իրենց կյանքը կորցրեցին», «ողբերգություն», «ցավոտ պատմություն» և «նրանք, ովքեր տառապեցին ու զոհվեցին»: Ամենամտահոգիչը Թրամփի կողմից «Մեծ եղեռն» եզրույթի կիրառումն էր, որը նշանակում է «Մեծ ոճրագործություն»՝ բայց ամերիկացիների մեծամասնության համար այն անիմաստ է։ Դեռևս կան քաղաքականապես միամիտ հայեր, որոնք խաբվել են այս եզրույթով՝ մտածելով, որ Թրամփը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Եթե այդպես լիներ, նա կօգտագործեր «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։ Միակ պատճառը, որ նա օգտագործեց Մեծ Եղեռնը՝ Հայոց ցեղասպանություն ասելուց խուսափելն է: Հայերը Մեծ եղեռնը օգտագործել են մինչև 1940-ական թվականներին Ռաֆայել Լեմկինի կողմից Հայոց ցեղասպանություն եզրի ստեղծումը։ Մեծ եղեռնը պարզապես այն ամենի նկարագրությունն է, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ 1915 թվականին, մինչդեռ ցեղասպանությունը միջազգային իրավունքի եզրույթ է, որն ունի իրավական հետևանքներ: Այդ երկուսն ընդհանրապես նույնը չեն:

Թրամփը շարունակեց իր քառամյա խուսափողական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, չնայած այն բանին, որ անցյալ տարվա աշնանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը ճնշող մեծամասնությամբ ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև՝ ընդդեմ Սպիտակ տան ցանկությունների։ Ցավոք, թրքասեր Թրամփը մտադիր չէ դեմ գնալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իր սիրելի ընկերոջ և հակաամերիկյան բռնապետի ցանկություններին։

Արդարացիորեն, Վաշինգտոնում գործող հայ-ամերիկյան երկու կազմակերպություններն էլ քննադատեցին Թրամփին իր ապրիլքսանչորսյան անցանկալի ուղերձի համար։ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն իր՝ «Նախագահ Թրամփը խստացնում է Թուրքիայի բռնությունը Հայոց ցեղասպանության հարցում Սպիտակ տան քաղաքականության նկատմամբ» խորագրով հայտարարության մեջ խստորեն դատապարտեց նախագահին, նրան անվանելով «այս ոճրագործության մասին ամերիկյան ազնիվ հիշատակման դեմ մնացած Անկարայի «բերան փակելու» քաղաքականության վերջին ամերիկյան կատարողը»։ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարեց․ «Հայոց ցեղասպանության ժխտումը քաղաքականություն է, որն ստեղծվել է Անկարայում, արտահանվել Ամերիկա և նախագահ Թրամփի կողմից իրականացվել Վաշինգտոնում։ Մեկ անգամ ևս, նախագահ Թրամփը կրկնօրինակեց և տեղադրեց ապրիլի 24-ի բացահայտ մեղմասացական, խիստ վիրավորական ապրիլքսանչորսյան խուսափողական արտահայտությունները, որոնք հնչել են Բարաք Օբամայի և նրա մյուս նախորդների կողմից, ըստ էության, մեկուսացնելով իր վարչակազմին որպես վերջին խոշոր ամերիկյան համագործակիցը՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության համար արդարության խոչընդոտման գործում…. Նախագահ Թրամփը, խոստանալով՝ «Առաջինը Ամերիկան» նախագահություն, Հայոց ցեղասպանության հարցում հետապնդեց «Առաջինը Թուրքիան» քաղաքականություն»:

Ամերիկայի հայկական համագումարը նույնպես քննադատեց Թրամփին մամուլի հաղորդագրությամբ․ «Նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ, խթանում է ժխտումը և չի արտացոլում Ամերիկայի կողմից ցեղասպանության հաստատման հպարտ արձանագրումը․․․․ Վարչակազմի հեռացումը ավելի քան մեկ դար առաջ հաստատված մարդու իրավունքներից, նվազեցնում է ԱՄՆ կառավարության վարկանիշը համաշխարհային հանրության շրջանում։ Վարչակազմին մնում է միանշանակ հաստատել Հայոց ցեղասպանությունը»:

Մյուս կողմից, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը ապրիլի 24-ին հայտարարություն տարածեց՝ «Փոխնախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առթիվ» խորագրով։ Թեկնածու Բայդենն իր հայտարարության մեջ ամեն ինչ ճիշտ է ասել, բացառությամբ երկու հիմնական կետի.

1) Նա ևս օգտագործեց Մեծ եղեռն եզրը՝ հետևելով նախագահ Բարաք Օբամայի քայլերին։ Բարեբախտաբար, նա գործածեց նաև Հայոց ցեղասպանություն եզրը, որը նախագահ Թրամփը չի ասել։

2) Զարմանալի է, որ իր ծավալուն հայտարարության մեջ Բայդենը ոչ մի անգամ չի նշում այն երկրի անունը, որն իրագործել է Ցեղասպանությունը։ Նա չի նշում ոչ Օսմանյան կայսրությունը, ոչ Թուրքիան։ Սա շատ լուրջ խնդիր է, որը շատ ավելին է, քան զուտ անփութությունը։ Սա պետք է որ դիտավորյալ խուսափում լինի քաղաքական նպատակներով, ինչը մտավախություն է առաջացնում, որ եթե Բայդենն այժմ որպես թեկնածու այդքան զգայուն է Թուրքիայի նկատմամբ, ապա որքա՞ն զգայուն կլինի նախագահ ընտրվելու դեպքում։

Իհարկե, բազմաթիվ ամերիկահայեր չեն մոռանա, որ Բայդենը, Օբամայի օրոք որպես փոխնախագահ, չի փորձել համոզել նախագահին պահել իր բազմաթիվ խոստումները Հայոց ցեղասպանության մասին, եթե իհարկե դա չի արել փակ դռների հետևում։ Ի պաշտպանություն նրա՝ փոխնախագահները չեն որոշում քաղաքականությունը, այլ՝ նախագահները։ Ես համաձայն եմ բոլոր նրանց հետ, ովքեր չեն վստահում նախագահական քարոզարշավների ընթացքում արված խոստումներին, որոնք մոռացվում են նախագահությունը ստանձնելուց անմիջապես հետո, քանի որ ամերիկահայ համայնքը բազմիցս խաբվել է երկու կուսակցությունների նախագահների թեկնածուների կողմից նախորդ նախագահական արշավների ընթացքում: Թրամփի դեպքում, նա գոնե որևէ քարոզչական խոստում չի տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սակայն նա ևս չի ճանաչել այն։

Եզրափակելով, նախագահ Թրամփը և նրա նախորդները նախագահ Ռեյգանից ի վեր, համոզիչ պատճառ չունեն մտահոգվելու Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ-ի նկատմամբ բացասական արձագանքի առիթով: Ինչպես տեսանք անցյալ տարվա աշնանը, երբ Ներկայացուցիչների պալատը և Սենատը բանաձևեր ընդունեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ, գրեթե ոչ մի արձագանք չեղավ Թուրքիայի կառավարության կողմից, բացառությամբ իր դժգոհության կարճ ու մեղմ արտահայտության, որը շուտով մոռացվեց: Հետևաբար, Թուրքիայի կողմից կոշտ արձագանքի մոլուցքային վախը զուտ երևակայությայն արդյուն է և ոչ թե լուրջ խնդիր․․․

Նրանք, ովքեր կարծում են, որ ես քննադատում եմ Թրամփին կուսակցական, քաղաքական պատճառներով, կցանկանայի հիշեցնել բոլորին, որ բազմաթիվ հոդվածներ եմ գրել, որտեղ խստորեն քննադատել եմ նախագահ Բիլ Քլինթոնին և նախագահ Բարաք Օբամային՝ երկուսն էլ դեմոկրատ։

Ապրիլի 24-ի առցանց քայլարշավի թարմացում

Որպես շարունակություն անցյալ շաբաթվա իմ գրառման, որտեղ բոլորին կոչ էի արել միանալ April24.HyeID.org կայքէիջի առցանց քայլարշավին, ուրախ եմ տեղեկացնել, որ ավելի քան 340 հազար հայեր և այլոք ամբողջ աշխարհից միացել են դրան՝ արդարություն պահանջելով Թուրքիայի կողմից 1915 թ․իրականացված 1․5 միլիոն հայերի ցեղասպանության համար։ Այս նախաձեռնությունը կազմակերպած HyeID հասարակական  կազմակերպությունը շուտով կհայտարարի ցանց ստեղծելու իր նախաձեռնության մասին, որը հնարավորություն կտա աշխարհասփյուռ հայությանն ընտրելու տեղի հայ ներկայացուցիչներին ամբողջ Սփյուռքից, որոնք կձևավորեն Սփյուռքի Հայոց խորհրդարանը:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տալիս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար...
Աղբյուր` Panorama.am
09:11
Կիրանցի կին. Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք
«Եթե այդ քարտեզն իրականություն դառնա, ապա մեր տունը սահմանից լինելու է 20-30 մետր հեռավորության վրա, իսկ մեր կես հա այգին լրիվ մնում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ապրիլի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները...
Աղբյուր` Panorama.am
23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը...
Աղբյուր` Panorama.am
22:27
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի վրա հարձակումից հետո 42 հայ է անհետ կորել. ԱՄՆ պետդեպարտամենտ
«Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայ բնակիչներ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փախել են Հայաստան՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Ադրբեջանի նման պնդումները դուրս են դատարանի՝ գործի քննության ժամկետային շրջանակից. Լոուրենս Մարտին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն անդրադարձավ դատարանի ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
21:34
«Բևեռ» շարժման մասնակիցները ուժի կիրառմամբ բերման են եթարկվել
«Բևեռ» շարժումն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ոստիկանությունը աննախադեպ ուժ կիրառեց. գետին գցելով` բերման ենթարկեցին...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վերջոււմ՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}