Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չի բացառել, որ երկիրը կստեղծի այլընտրանք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համար, քանի որ այն չի կարողացել հաղթահարել կորոնավիրուսի տարածումը։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Լրագրողը հարցրել է Պոմպեոյին այն մասին, թե արդյոք Սպիտակ տունը կստեղծի ԱՀԿ-ի անալոգը: Պետքարտուղարը արձագանքել է խուսափողականորեն, բայց չի բացառել այդ հնարավորությունը:
Ըստ Պոմպեոյի, ԱՄՆ նախագահի աշխատակազմը ներկայումս քննարկում է՝ «որ հետագա գործողություններն են ամենալավը»: Նա պարզաբանել է, որ Դոնալդ Թրամփը հստակ նպատակ է դրել՝ կանխել ԱՀԿ-ի կրկին ձախողվելը:
«Անընդունելի է, որ ԱՀԿ-ն հարյուր միլիոնավոր դոլարներ ստանա, եթե այն չի կատարում իր առջև դրված խնդիրները», - ավելացրել է Պոմպեոն, հավելելով, որ միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները պետք է գտնի մի միջոց, որը հնարավորություն կտա երկրին մնալ առաջատար միջազգային առողջության ոլորտում միջոցառումների մշակման գործում։