Իրավունք 10:27 07/05/2020 Հայաստան

Բնապահպան-իրավաբան. «Լիդիանն» այսօր տնտեսական ոչ մի կշիռ չունի

««Լիդիան» ընկերության ֆինանսական վիճակը բավականին ծանր է, Կանադայում դատական պրոցեսը դեռ չի ավարտվել, պարտատերերն իրենց պարտքերն ուզում են։ Այնպես որ ի՞նչ պետք է պայմանավորվեն, պետք է մի կողմն ինչ-որ առաջարկ ունենա, դեռ ոչինչ չունի, որ  պայմանավորվեն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջին շրջանում պարբերաբար խոսակցություններ են հնչում «Լիդիան»-i ու կառավարության միջև ինչ-որ պայմանավորվածության մասին, արդյոք որևէ տեղեկություն ունի՞ այդ մասին։

Նրա խոսքով, դատարանում պետք է որոշվեն ընկերության ֆինանսական վիճակի ու իրենց լինել-չլինելու հարցերը, այսինքն՝ վերջը գնալո՞ւ է սնանկացման, թե՞ ոչ։

«Իսկ հանքի հարցն արդեն Ջերմուկի բնակիչները լուծել են։ Ինձ թվում է՝ անբեկանելի է, երկու տարի է ճանապարհները փակ պահում են, վերահսկողության տակ է, չեմ կարծում, որ իրենց կարծիքն այդ հարցում կփոխվի։ Ջերմուկի բնակիչներն այդ տարածքի տնօրինողներն են, տերերը, իրենք պետք է որոշեն իրենց կենսական պայմանները, թե ինչ պայմաններում պետք է ապրեն, իրենց փոխարեն որևէ մեկը չի կարող որոշում կայացել»,- ասաց բնապահպան-իրավաբանը։

Ինչ վերաբերում է Հայաստանում ընթացող դատական գործընթացներին՝ կապված Ամուլսարում ոսկու հանք շահագործելու հետ, Ն.Վարդանյանն ասաց, որ ինքը երկու գործում է ներգրավված, որոնցից մեկն արդեն հինգ տարի ընթանում է, մյուս գործով պահանջում են պարտավորեցնել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին (արդեն նախկին) ուժը կորցրած ճանաչել փորձաքննության եզրակացությունն ի հայտ եկած նոր գործոններով։ Այս գործով հաջորդ նիստը նշանակված է 2021 թվականին։

«Բավականին ուշ են նշանակում դատական նիստերը։ Շատ ժամանակ իմաստազրկվում է այդ հայցը, իրադարձություններն ավելի արագ են զարգանում, քան դատարանի վճիռներ են լինում»,- նշեց նա։

Ն. Վարդանյանը չի կարծում, որ նախարարի փոփոխությունը որևէ բան կարող է փոխել այս հարցում, քանի որ կառավարության ընդհանուր դիրքորոշում է պետք, մենակ նախարարի հարցը չէ։

Հարցին՝ ինչպես նշեցիք, ջերմուկցիներն արդեն իրենց որոշումը կայացրել են՝ Ամուլսարը սար է մնալու և վերջ, արդյոք նրանց ձայնը լսելի կլինի, թե նախապատվությունը կտրվի տնտեսական բաղադրիչին, բնապահպան-իրավաբանը պատասխանեց. ««Լիդիան»-ն այսօր տնտեսական ոչ մի կշիռ չունի, սնանկացման եզրին կանգնած է, գումար չունի, բոլոր պարտատերերն իրենց պարտքն են ուզում։ Դատարան են դիմել սնանկացման պրոցեսը ձգելու համար, որպեսզի այդ ընթացքում ինչ-որ գումար հայթայթեն, վաճառքի հարց դնեն։ Սակայն այսօր, հաշվի առնելով այն իրավիճակը, որ կա աշխարհում, չեմ կարծում, որ որևէ մեկը գումար կտա ընկերությանը»։

Բացի այդ, նա հիշեցրեց, որ Ջերմուկի բնակիչները բազմաթվ անգամ են նշել՝ իրենց պայքարը «Լիդիան»-ի դեմ չէ, այլ այնտեղ հանք լինելու, այսինքն՝ կապ չունի, թե ինչ ընկերություն կարող է լինել։

«Կոնցեպտուալ հարց է։ Խոսում ենք՝ ջրահավաք ավազանի, հատուկ պահպանվող տարածքի, կարմիրգրքային բույսերի, Ջերմուկի առողջարանի, Ջերմուկի բրենդի, գյուղատնտեսության, առողջապահության մասին։ Հիմա պետք է զարկ տրվի գյուղատնտեսությանը, իսկ այդ տարածքը շատ լավն է, արոտավայր է եղել։ Հայտնի է Գնդեվազի ծիրանը, որը հասնում է օգոստոսին, երբ արդեն ողջ Հայաստանում ծիրան չի լինում ու վաճառում են 2000 դրամից ոչ էժան։ «Լիդիանը»  դրեց այդ մասի ամբողջ ծաղկած ծիրանենիները կտրեց-թափեց»,- նշեց Ն. Վարդանյանը։

Նրա խոսքով, այսօր ողջ աշխարհում հասկացան առողջապահության ու առողջության արժեքը, իսկ Ջերմուկի ջրով շատ հիվանդություններ են բուժվում։

«Մանկական պարալիչով երեխաները գնում են, առողջարանում որոշ ժամանակ մնալուց հետո առանց սայլակի վերադառնում են։ Ինչպե՞ս կարող է այդ տարածքն, այդպիսի նշանակություն ունեցող տարածքը կորցնել, թե ինչ է մի քանի տարի ոսկի են հանելու կամ չեն հանելու։
Ժամանակին Ջերմուկում թանգարան կար, որտեղ ներկայացված էին ձեռնափայտեր, սայլակներ, պատգարակները, մարդիկ էին թողել, որոնք առողջացել ու գնացել էին։ Այնպես տպավորիչ էր, որ մտնում ու զգում էիր ջրի արժեքը։  Այսինքն, հավասար բաներ չեն՝ առողջություն ու տնտեսություն, որ դնես նժարին ու տեսնեն, թե որ կշեռքի որ կողմն ինչ կլինի»,- ասաց բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամը կալանավորվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
«Մենք չենք կարող «Ցեղասպանություն» բառը փոխարինել «Եղեռն» բառով։ «Եղեռնը» երբեք չի կարող լինել փոխարինող իրավական պատասխանատվության, իրավունքների պաշտպանության առումով»։
Աղբյուր` Panorama.am
15:35
«Եքա մարդ եք, արա». Խուդինյանին վրդովեցրեց իր ականջին՝ ակցիայի մասնակից կնոջ շշնջոցը
Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակից կինը մոտեցավ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և նրա ակնջին ինչ-որ բան շշնջաց։...
Աղբյուր` Panorama.am
15:21
ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցուցակում զիջել է դիրքերը
ՊԵԿ-ը հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Հայրենիք չունենք կորցնելու. Ակցիայի մասնակից կնոջ ուղիղ եթերը ոստիկանական ավտոբուսից
Երևանի կենտրոնից բերման ենթարկված ակցիայի մասնակիցը ոստիկանական մեքենայից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց՝ չգիտեն, թե իրենց ուր են տանում։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Օվերչուկ. Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական...
Աղբյուր` Panorama.am
14:29
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց
Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը կրկին վատթարացել է։ Նա տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Բագրատաշենի մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը գրում է. «Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՌԴ ԱԳՆ. Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ
Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է անհիմն հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
14:05
Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}