Կրթություն 10:44 08/05/2020 Հայաստան

Կրթական համակարգը կոլապսի եզրին է. Կոստանյան

«Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության համակարգը կոլապսի եզրին է»,- խորհրդարանում այսօր ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը՝ անդրադառնալով կառավարության 2019 թվականի կատարողականին։

Նրա խոսքով, այդ կոլապսը սկսվել է 1 տարի առաջ, երբ առանձին գերատեսչությունները միավորվեցին կրթության և գիտության  գերկարևոր ոլորտներին։

«Դրա մասին դեռ մեկ տարի առաջ անում էինք կանխատեսումներ, և անընդունելի համարում նման միավորումը, քանի որ այն չէր կարող դրական արդյունքների բերել։ Կրթական համակարգը կոլապսի եզրին է։ Այո, քանի որ 2 տարվա ընթացքում դեռևս կան չլուծված տարրական կարևոր խնդիրներ, որոնք ինքնին խնդիր են հենց առաջին հերթին ոլորտի պատասխանատուի համար»,- շեշտեց Ա. Կոստանյանը։

Անդրադառնալով կառավարության կատարողականի արդյունքներին՝ պատգամավորն ասաց, որ ԵՊՀ-ն, ՀՊՏՀ-ն ունեն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարներ, ովքեր մինչ օրս օրենքի խախտմամբ շարունակում են պաշտոնավարել.

«Ինչո՞ւ. դեռևս ինձ համար էլ պարզ չէ։ Ասում եք բարեփոխումներ, ռեֆորմներ, տնտեսական տարբեր ցուցանիշներ եք այստեղից հնչեցնում, սակայն ամենակարևոր ոլորտի բարեփոխումները հապաղում են՝ ոչ լիարժեք են։ Տնտեսագիտական համալսարանը ոլորտի այն կառույցներից է, որտեղ իրական ռեֆորմիստական բարեփոխումներ էին մեկնարկել, սակայն դրանք կասեցվեցին ընդամենը մի պատճառաբանությամբ, որը հետագայում պարզվեց, փաստորեն, կեղծ էր։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ ոլորտի պատասխանատուն ինչ-որ առումով ճնշված և կաշկանդված է, կամ ուղղակի նրա կողքին ոչ ճիշտ կադրեր են հավաքվել։ Այլապես ինչպես կարող ենք բացատրել այս 2 տարիների ընթացքում նախարարի տեղակալների այսքան հաճախ փոփոխությունները»։

Ըստ Ա. Կոստանյանի, ոլորտում առկա չէ ռազմավարություն, թե ինչ քայլերով պետք է առաջ գնալ և ինչ արդյունք սպասել։

«Այս հարցերն անպատասխան են, և դա նշանակում է, որ բարձրագույն կրթության ռեֆորմը կաղում է, իսկ պատասխանատուները լիարժեքորեն չեն կարողանում իրականացնել իրենց առջև դրված ծրագրային առաջադրանքները։ Առանցքային խնդիր է նաև բնագիտական ֆակուլտետների նկատմամբ հետաքրքրության նվազումը, իսկ ի՞նչ է անում նախարարությունն այս ուղղությամբ, պարզ չէ»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով, հանրակրթության ոլորտում ևս խնդիրներ կան, քանի որ նոր չափանիշներով 12-ամյա կրթություն այս պահին չունենք, իսկ ավագ դպրոցի դերը չի արժևորվել.

«Այո, բարձրացվել է ուսուցիչների աշխատավարձը, սնունդ է տրամադրվում մի քանի դպրոցներում և նախակրթարաններում, սակայն առանցքային խնդիրները դեռևս լուծված չեն, քանի որ դեռ ունենք ուսուցիչների թափուր տեղեր, ինչը լրջագույն հիմնահարց է։ Այնուամենայնիվ ,դրական տեղաշարժ ևս կա, հատկապես նախադպրոցական կրթության ոլորտում. մի քանի համայնքներում ստեղծվել, կամ վերականգնվել են 18 նախակրթարաններ և այս ձևով երեխաների՝ նախակրթարաններ հաճախելու իրավունքը վերականգնվել է»։

Գիտության ոլորտում ևս կառավարությունը սահմանել էր նպատակ՝ բարձրացնել գիտության նպատակային ճյուղերի ֆինանսավորումն ու տրտմադրվող միջոցներն ուղղել երկրի պահանջներից բխող գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին։ Իսկ, ըստ Ա. Կոստանյանի, 2019 թվականի ընթացքում գիտական մտքի զարգացմանն ուղղված որևէ ծրագիր չի իրականացվել։

«Գիտության ֆինանսավորումը չի ավելացել, փոխարենը, գիտական աստիճանը պաշտպանողների թիվը  նախորդ տարիների համեմատ էականորեն կրճատվել է»,- տեղեկացրեց Ա. Կոստանյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:16
«Այլընտրանքային նախագծեր խումբ». Քաղաքական կամակորության հետևանքը
«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ն իր տարածած հոդվածում գրում է. «Վիրուսի տարածման դինամիկան և հիվանդանոցային ու...
Աղբյուր` Panorama.am
18:10
ԱԺ հանձնաժողովը Սմբատ Գոգյանի և Գրիշա Թամրազյանի հարցը քննարկեց փակ դռների հետևում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր գումարել ԲՈԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
18:02
Մայիսի 27-ին դեպի Երևան երեք չվերթ կիրականացվի
Մայիսի 27-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):...
Աղբյուր` Panorama.am
17:56
Ուհանի գիտնականները մտադիր են շարունակել վիրուսների ուսումնասիրությունը
Ուհանի իշխանությունները մտադիր են շարունակել իրենց հետազոտությունները` նոր վարակիչ հիվանդության բռնկումից խուսափելու համար, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
17:49
Շահագործման է հանձնվել «Սուրբ Աստվածամայր ԲԿ»-ի ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում այսօր շահագործման հանձնվեց «Սուրբ Աստվածամայր ԲԿ»-ի ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը։...
Աղբյուր` Panorama.am
17:44
Արցախում մայիսի 29-ի փոխարեն կաշխատեն հունիսի 6-ին
Հիմք ընդունելով «Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը՝ ԱՀ կառավարությունը մայիսի 25-ին ընդունել է որոշում՝...
Աղբյուր` Panorama.am
17:40
Կալաձե. Թբիլիսիում հասարակական տրանսպորտն իր աշխատանքը կվերսկսի, հավանաբար, հունիսին
Թբիլիսում հասարակական տրանսպորտն իր աշխատանքը կվերսկսի, հավանաբար, հունիսին։ 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա...
Աղբյուր` Panorama.am
17:34
Սյունեցիներին հավաքին մասնակցելու համար տուգանում են
Ահազանգում է «Իրավական ուղի» ՀԿ-ն։
Աղբյուր` Panorama.am
17:27
Սասունցի Դավիթ կայարանում ստուգումների արդյունքում խախտումներ են հայտնաբերել
Ստուգումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում՝ (Սասունցի Դավիթ կայարան) երկաթուղային տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հանրային սննդի ո՞ր օբյեկտների աշխատանքն է կասեցվել
Պարետի մայիսի 22-ի N82 և N83 որոշումների համաձայն, այսօր՝ մայիսի 25-ին 24 ժամով կասեցվել է հանրային սննդի 46 օբյեկտների աշխատանքը։ ՍԱՏՄ-ն...
Աղբյուր` Panorama.am
17:14
Շիրակում կորոնավիրուսից մահվան դեպքերն ավելացել են
Մայիսի 25-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 21-ը Շիրակի մարզի բնակիչ է: Շիրակի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Արցախի նախագահը համագործակցության հուշագիր է ստորագրել Սամվել Բաբայանի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին իր գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի անունից...
Աղբյուր` Panorama.am
17:03
«Disney»-ը թողարկել է մուլտֆիլմ, որի գլխավոր հերոսը գեյ է
«Disney»-ը թողարկել է մուլտֆիլմ, որի գլխավոր հերոսը գեյ է։ «Out» կոչվող մուլտֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել մայիսի...
Աղբյուր` Panorama.am
16:57
Հայտարարվել է Շիրակ-Կամո մոտ 5 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերականգնման մրցույթ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հաջորդ չվերթը տեղի կունենա մայիսի 30-ին
Այս երթուղիով արդեն վերադարձել է 121 ՀՀ քաղաքացի։
Աղբյուր` Panorama.am
16:44
Հրանտ Բագրատյան. Այս տեմպերով Բելառուսին էլ կանցնենք
Հայաստանի նախկին վարչապետ Հանտ Բագրատյանը կորոնավիրուսի հիվանդացության տվյալների վերաբերյալ մի քանի համեմատություններ է ներկայացրել։ Նա գրել...
Աղբյուր` Panorama.am
16:39
Փաշինյանն արտաքին քաղաքականության վերաբերյալ տվել է կոնկրետ հանձնարարականներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, համաձայն աշխատակարգի, շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության...
Աղբյուր` Panorama.am
16:36
Թրամփն իր ամբողջ աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսի դեմ պայքարին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր ամբողջ աշխատավարձը, որը տարեկան կազմում է 400-450 հազար դոլար, փոխանցում է կորոնավիրուսի դեմ պայքարին։...
Աղբյուր` Panorama.am
16:29
Չի կարելի խոշտանգման հետ կոմպրոմիսի գնալ. Մարուքյան
«Ես դատապարտել եմ Կապանում ոստիկանության գործողությունները և ասել եմ, որ մենք հերթական ձեռքբերումն ենք ջուրը գցում»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:23
Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի դիվերսիոն փորձի մասին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
16:20
Բաց նամակ Փաշինյանին. Պահանջում ենք շտապ արձագանքել բարձրացրած հարցերին
«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ-ն  բաց նամակ է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ ներկայացրել է խնդիրներն ու դրանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը
Մայիսի 26-ին տեսակապի ձևաչափով տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը։ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ մահվանից հետո հաստատվել է կորոնավիրուս
Մայիսի 24-ին կյանքից հեռացած Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ կորոնավիրուս է...
Աղբյուր` Panorama.am
16:04
Պոմպեոն շնորհակալություն է հայտնել Քաբուլին՝ 2 հազար թալիբ ազատ արձակելու համար
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն երախտագիտություն է հայտնել Քաբուլին` արմատական թալիբան շարժման 2000 կողմնակիցներին ազատ արձակելու Աֆղանստանի...
Աղբյուր` Panorama.am
15:55
Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված վեցերորդ քաղաքացին է մահացել
Մայիսի 25-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 406 դեպք, 204 հոգի առողջացել, 6-ը` մահացել։ Այս...
Աղբյուր` Panorama.am
15:51
«Լուսավոր Հայաստան»-ն ունի առաքելություն՝ պաշտպանելու այլ տեսակետ ունեցողների շահերը. Թանդիլյան
«ԱԺ-ում կատարվածը զարհուրելի տեսարան էր»,- այսօր խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
15:44
ՎՏԲ-Հայաստան Բանկ. Հոգ ենք տանում մեր աշխատակիցների և հաճախորդների առողջության մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկը, հոգ տանելով իր աշխատակիցների և հաճախորդների առողջության մասին, հետևում է ՀՀ պարետի կողմից սահմանված արտակարգ դրության...
Աղբյուր` Panorama.am
15:39
Վենետիկի կինոփառատոնը կկայանա սեպտեմբերին
Վենետոյի նահանգապետ Լուկա Ձայյան հայտարարել է, որ Վենետիկի կինոփառատոնն այս տարի կկայանա նախատեսվածի համաձայն: rg.ru-ի հաղորդմամբ, այն կանցկացվի...
Աղբյուր` Panorama.am
15:26
Ուզում է հետևից բռնունցքներով խփեն, մեկ է չի շեղվելու երկիրն առաջ տանելու մեր օրակարգը. Մարուքյան
«Խորհրդարանում տեղի ունեցած բռնությունից հետո քաղաքական գնահատական չեղավ, և ամենաբարձր մակարդակում եղածն արդարացվեց»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
15:17
«COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբն ահազանգում է հանրային առողջապահական աղետի մասին
Կորոնավիրուսային նոր հիվանդության համավարակի անվերահսկելի դարձած տարածման հետևանքով Հայաստանում առկա իրավիճակի մասին «COVID-19...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}