Հասարակություն 18:12 15/05/2020 Հայաստան

Կորոն վախտի խաղալիք

Հա, կորոնավիրուսը դարձել է բերանի ծամոն, իրականություն, միֆերի պատրանք, վախի, անտարբերության ու անզգուշության կռիվ, պատուհաս,...։ Բոլորս արդեն գիտենք իրական մարդկանց, որ հիվանդացել են կովիդով։ Մի մասի ծանոթները, բարեկամները՝ ծանր, բարդ ու ավաղ՝ մահվան ելքով, մյուս մասինը՝ առանց սիմպտոմների։

Ու այս ինֆորմացիայի կիսումը իրար հետ երկու ակնկալիք ունի՝ որ մի մասը հավատա, որ շատ էլ վախենալու չէ, ու մյուս մասն էլ հավատա, որ իրոք արհավիրք է։

Իսկ որ կորոնավիրուսի հետ մի բան այն չէ՝ մտածում են և առաջինները, և բոլորը։

Երբ «այո»-ի պյուռոսյան հաղթարշավն էր մարզերով ընթանում, նրանք, ովքեր դա համարում էին կարճմիտ մոտեցում կորոնավիրուսի խնդրին ու վտանգավոր, անվանվեցին հերթական սևեր և վախկոտներ։ Ու երբ առողջապահության նախարարը կրթության նախարարի հետ կիսաքմծիծաղը դեմքին շրջում էր Ծաղկաձորում, ուր հյուրանոցում ուշացած մեկուսացրել էին դրսից եկած վարակակիրների, ցույց տալու, թե որքան անվտանգ է կորոնավիրուսը, այնքան, որ «պատրաստ է իր երեխաներին դպրոց ուղարկել», ցավոք՝ արդեն ուշացած էր նաև դպրոցականնների համար ակնկալիք լուծումը։

Ինչպես ուշացած էր և հեռավար ուսուցման կիսատ-պռատ «կազմակերպումը», որի մասին պետք էր մտածել այն սկսելուց դեռ երկու ամիս առաջ։ Կամ՝ ավելի շուտ՝ որպես պատրաստի ալտերնատիվ՝ թեկուզ կադրերի պակասի պարագայի համար, ինչը օրակարգային է ՀՀ-ում։

Ինչևէ՝ երկու նախարարների անհոգ տեսքը երկար կմնա դեռ մարդկանց հիշողության մեջ։ Այն պատկերների հետ, թե ինչպես են ոտքից-գլուխ պաշտպանված մարդիկ ավտոբուս նստեցնում Էջմիածնի դպրոցականներին՝ տանելու մեկուսացման։

Երբ խնդիրը «էջմիածինցի կին» արտահայտության պես ամուր մտավ Հայաստան ու կառավարությունը այլևս չկարողացավ վերահսկել վարակի տարածումը, հրաշքով հանկարծ և առողջապահության նախարարությունը, և կառավարությունը հայտնագործեցին կորոնավիրուսը ու դրա բերած հետևանքները, և նոր միայն «հեղափոխականները» սկսեցին հավատալ ակնհայտին։

Շրջանցենք մարզահամալիրի մահճակալները, ընդհանրապես՝ մահճակալների թվի նոր ծագած մտահոգությունները, բժիշկների՝ անհրաժեշտ հագուստներով ու պարագաներով պաշտպանված լինել-չլինելու հարցը,... Գիտեք։

Եկավ կորոնա-հաջորդ փուլը՝ արտակարգ իրավիճակի և տնտեսական շանտաժի՝ քանի ձեթ մնաց, ինչքան հաց կա, հայերին զուգարանի թուղթ պետք է, թե չէ, ովքեր փոխհատուցում կստանան, երբ կստանան... Ու մարդիկ նստած ըլլալով տանը վազեցին խանութներով՝ պահուստավորվելու։ Ով կարող էր։

Մյուսները սկսեցին սպասել սոցիալական օգնությանը՝ այդպես էլ չհասկանալով՝ ստանալու են, թե ոչ։

Ի դեպ՝ դեռ հարցնում են։ 

Մոռանալով, որ մարդկանց մեծ մասը չունի ետ դրած գումար, իսկ արտակարգ դրության հայտարարումն ու սոցօգնությունը իրարից խիստ շեղված են, իշխանություննները այս անգամ էլ բաց թողեցին գոնե արտակարգ իրավիճակի ժամանակ խիստ կարանտին սահմանելու հնարավորությունը՝ դրանով՝ կորոնավիրուսով վարակվածների քանակի նվազման գնալը։

Հետո եկավ կորոնա-հաջորդ փուլը՝ կրկին թվերի հետ կապված ու այս անգամ՝ բումով։ Այսօր արդեն չորս հազարից ավելի վարակված, օրական հարյուրից ավելի մշտական նոր վարակի աճով։

Ու զարմանալիորեն հենց մեծ թվերի ժամանակ կառավարությունը որոշում է «մեղմել խստացումները»՝ պահում է արտակարգ իրավիճակը, բաց է թողնում հանրային տրանսպորտը, հանրային սննդի կետերը, նույնիսկ մարզասրահները ու նույնիսկ՝ մանկապարտեզները։

Սա այն օրերին, երբ հայտնվում են լուրեր, որ կորոնավիրուսը այլ՝ ոչ այնպես, ինչպես մեծերի վրա, բայց տարօրինակ ազդեցություն է ունենում վարակված երեխաների վրա։

Ընդհանրապես՝ կորոնավիրուսի «տրամաբանությունը» ինչ-որ նույնիսկ ներպետական չէ։ Ոչ տրամաբանությունը, ոչ միջոցառումները։ Այն տպավորությունն է, որ միջազգային հովեր ու «մոդաներ են»՝ հիմա օրինակ իրար հետևից բացվում են և այն երկրները, որտեղ թվերի անկում է, և նրանք, որտեղ թվերի աճ է։

Ինչպես մեզ մոտ։

... Դրսում խաղում են կույտ-կույտ բազմահարկերի երեխաները՝ նույն խաղալիքներով։ Շուտով կգնան մանկապարտեզ, որովհետև ինչպես տեսանք՝ հայերս սիրում են «ազատություն» ու ստիպված՝ աշխատանքի գնալ։ Ու սա ավելին է, քան կորոնավիրուսից վախը։

Հիմա էլ «սուտ է կորոնավիրուսը» սկսել են ասել նրանք, ովքեր չեն կարող չգնալ աշխատանքի ու սոցօգնության վրա էլ հույս դնել չեն կարող, ու նրանք, ովքեր կարոտել են սրճարաններում նստելուն։

«Ով ռիսկ չունի, նա պաղպաղակ չի ուտում»։

Ու հիմա էլ, քանի որ առողջապահության նախարարը լրջորեն ինքնամեկուսացած է՝ «հեղափոխականները» արդեն սև են ասում նրանց, ովքեր չեն հավատում կորոնավիրուսի թվերին։
Կորոնավիրուս կա, թե չէ։
Թվերը ուռճացած են, թե չէ։
Ինչ օգուտ ունի իշխանությունը մեծ թվեր ասելուց։
Ինչու անցած երկու ամիսը ոստիկանները խիստ ու հետևողական չեղան կարգը խախտողների նկատմամբ։
Ուզում է կառավարությունը, որ վարակվածները շատ լինեն, թե ուզում է, որ քիչ լինեն։
Ու էլի՝ այսպես շարունակ։

Բայց կարծում եմ ամեն ինչ մի քիչ ավելի բարդ է, քան կամ-կամը՝ իրականում և-և է։ Ու ինչ է սպասվում մոտակա ժամանակում՝ ոչ մի տրամաբանությամբ հնարավոր չէ որոշել, որովհետև նույնիսկ համաճարակը... կամ՝ հենց համաճարակը, դարձրեցին քաղաքական խաղ։

Այս կամ այն չափով՝ բոլորը։

Անահիտ Ոսկանյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:27
6-ամյակը՝ ապաստարանում
«Ապաստարանում Արմենչիկի ծնունդն ենք նշել։ Արմենը սրանից լավ ծնունդների ա արժանի, բայց գոնե այսպես էլ կհիշվի։ 6 տարեկանն ա։ Եղած...
Աղբյուր` Panorama.am
01:07
Համալսարանական Սպիտակ Բանակը ճանապարհին է
«Տղերք պինդ կացեք, համալսարանական Սպիտակ Բանակը ճանապարհին է ... Կասկած չկա`հաղթելու ենք, ի տարբերություն թշնամու, մենք հզոր ենք, ուժեղ...
Աղբյուր` Panorama.am
01:07
ԱՄՆ պետդեպ․ Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է բռնության այս սրացումը
Միացյալ Նահանգները կարծում է, որ արտաքին կողմերից սրվող բռնությանը մասնակցելը խորապես անօգուտ կլինի և միայն կխորացնի տարածաշրջանային լարվածությունը։
Աղբյուր` Panorama.am
00:29
Արցախի ԱԳ նախարար. Միջազգային հանրությունը պետք է կոնֆլիկտից հեռու պահի Թուրքիային
«Միջազգային արձագանքը եղել է շատ բուռն, բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունները հայտարարություններ են ընդունել, արձագանքել են...
Աղբյուր` Panorama.am
00:20
Արսեն Թորոսյանի հրամանով դադարեցվում է պլանային կարգով ԲԿ-ներ դիմած պացիենտների ընդունումը
Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
00:17
Քիմ Քարդաշյան․ Դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ
Այսօր Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ գրառում է կատարել ամերիկահայ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը։...
Աղբյուր` Panorama.am
00:16
Ադրբեջանի հրետակոծության հետևանքով հղի կին է տուժել
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության...
Աղբյուր` Panorama.am
00:14
Ջավախքը պատրաստվում է մեկնել Արցախ
Ելնելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից երեկ Նինոծմինդայի քաղաքի Հայոս-Քարթլոս պուրակում հավաքվել էին Նինոծմինդայի և Ախալքալաքի...
Աղբյուր` Panorama.am
00:13
Բաքվի բաշիբոզուկների արձակած հրթիռն ընկել է Իրանի տարածքում
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրում է. «Իրանական աղբյուրը գրում է, որ Արևելյան Ատրպատականի Խուդաֆերինի շրջանում...
Աղբյուր` Panorama.am
23:56
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները
Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
23:52
ՊԲ-ն առգրավվել է Ադրբեջանի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, ՀՄՄ-3
ՊԲ ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով (սպառազինություն), այդ թվում՝...
Աղբյուր` Panorama.am
23:50
Շփման գծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են. ՊԲ
Ադրբեջանական կենդանի ուժի ու զինտեխնիկայի կորուստները՝ տեսանյութում
Աղբյուր` Panorama.am
23:47
Ադրբեջանագետ. Տեղեկատվական բլոկադա է Ադրբեջանում
Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը գրում է.  «Ուժեղ տեղեկատվական բլոկադա է Ադրբեջանում։ Տվյալներ չեն տալիս, չնայած լիքը մեռել...
Աղբյուր` Panorama.am
23:41
Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին
Ըստ հետախուզության տվյալիների' Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ Ճշտված...
Աղբյուր` Panorama.am
22:27
Այս պահին Ադրբեջանի զինուժի կորուստները
Արցախի պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների հավաստի տվյալների համաձայն՝ այս պահին Ադրբեջանի զինուժի կորուստները կազմում են՝ -...
Աղբյուր` Panorama.am
22:24
Էստոնիան ՄԱԿ ԱԽ-ում նախաձեռնում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի քննարկում
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը համարել է ծայրաստիճան լուրջ իրավիճակ, որը...
Աղբյուր` Panorama.am
22:20
Ամբողջ ՀՀ տարածքում հերթեր են, մասնակցում են զորակոչին
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կանոնակարգված կերպով գրանցվում են և մեկնում Արցախ։
Աղբյուր` Panorama.am
22:18
Ադրբեջանցի հաքերները կոտրել էին «Հայփոստ»-ի պաշտոնական կայքը. Ն. Գնդոյան
«Հայփոստ» ընկերության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուշադրություն, ադրբեջանցի հաքերները...
Աղբյուր` Panorama.am
22:17
Արցախից ՀՀ տեղափոխված 18 տուժած 7-ը քաղաքացիական անձ է
Սեպտեմբերի 27-ի, ժամը 21:00-ի դրությամբ Արցախի Հանրապետությունից Հայաստանի տարբեր բժշկական կազմակերպություններ են տեղափոխվել 18 տուժած, որից...
Աղբյուր` Panorama.am
22:10
Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և հանդիպում ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ,...
Աղբյուր` Panorama.am
22:07
Արցախի նախագահ. Այո, ունենք կորցրած դիրքեր
Ադրբեջանը հարձակումն իրականացրել է շփման ամբողջ գծով՝ Օմարից մինչև Արաքս։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ...
Աղբյուր` Panorama.am
22:02
Դոնակդ Տուսկ. Անենք հնարավորը, որ այս կոնֆլիկտը չվերածվի կանոնավոր պատերազմի
Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկն իր թվիթերյան էջում գրել է. «Մենք շատ մտահոգված ենք բախումներով Լեռնային...
Աղբյուր` Panorama.am
22:01
Ադրբեջանցի հաքերները «WhatsApp» և «Viber» հավելվածների միջոցով կեղծիք են տարածում. Հ. Մովսիսյան
«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է....
Աղբյուր` Panorama.am
21:57
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի hետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մարկոնի hետ: ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանն այսօր...
Աղբյուր` Panorama.am
21:56
Արցախի նախագահ. Առկա են բոլոր ռեսուրսները հակառակորդին համարժեք և համաչափ հարված հասցնելու համար
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված արտահերթ նիստ:  Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
21:55
Խաչատուր Սուքիասյան. Մեր ընտանիքը 100 միլիոն դրամ գումար է փոխանցում բանակի կարիքների համար
Գործարար Խաչատուր Սուքիասյանը գրում է.   «Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի ընկերներ, եղբայրներ, Տեղի ունեցող...
Աղբյուր` Panorama.am
21:52
Զարիֆ․ Մենք պատրաստ ենք բանակցությունների անցկացման համար մատուցել բարի ծառայություններ
«Իրանն ուշիուշով հետևում է Լեռնային Ղարաբաղում տագնապալի բռնություններին: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները...
Աղբյուր` Panorama.am
21:35
Արցախի ՊՆ. Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու վերաբերյալ լուրերը ճիշտ չեն
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, որ իբր ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է առել...
Աղբյուր` Panorama.am
21:20
Արամ Սարգսյան. Ամբողջ ընտանիքով վարակվել ենք կորոնավիրուսով
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը գրում է. «Ցավոք, ամբողջ ընտանիքով վարակվել ենք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}