Կրթություն, գիտություն 17:08 18/05/2020 Հայաստան

Դեմոյան. Ինչո՞ւ է հիմա ՀՑԹԻ տնօրենը որոշել գրադարանն անջատել բուն ֆոնդերից

Ցանկացած թանգարան նախ թանգարան է իր ֆոնդերով, հավաքածուով։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ունի հիմնական ֆոնդ, որը բաժանվում է ըստ խորագրերի։ Թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ երբ դարձել է տնօրեն, առանձնապես չի փորձել միջամտել նախկին տնօրենի արած աշխատանքին, ընդամենը հինգ նոր խորագիր էր ավելացրել, քանի որ հավաքչական ինտենսիվ աշխատանքներ էր տարել, տաս տարում մեծ քանակությամբ բնօրինակ նյութեր էր կուտակվել թանգարանում։

«Նոր տնօրենն, իհարկե, իրավունք ունի ինչ-որ փոփոխություններ անել, եթե լուրջ հիմնավորված է։  Որևէ մեկը չի ասում, որ դու իրավունք չունես։ Եթե խնդիր է դրված գրադարանն անջատել բուն ֆոնդերից, որը մեկ ամբողջություն է և հիմնավորել, որ գիտեք՝ արդեն հասանելի կլինի, հեշտ կօգտվեն, երեսպաշտություն է, որովհետև որևէ հետազոտող զրկված չէ անմիջապես սպասարկվելուց, եթե ֆոնդային միավոր կամ գրադարանային միավոր է նշում, անմիջապես մատուցվում է նույն օրը։ Այստեղ որևէ հեշտացման հարց չկա։ Ուզում են գրադարանն անջատել բուն ֆոնդերից։ Ինչու հիմա։ Մի քանի մտավախություններ կան, որոնք կուտակվելով՝ լուրջ մտավախություն են առաջացնում ամեն դեպքում։ Հիմնավորումն ուղղակի չիմացող մարդու համար զուտ մանիպուլյատիվ  ձևակերպում է. չկա որևէ խոչընդոտ գտնելու ու մատուցելու այն, ինչ պետք է»,- ասաց Հ. Դեմոյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանն ասել էր, որ  2019 թ. սկզբից հիմնական ֆոնդում կառուցվածքային փոփոխություններ անելու առաջարկությամբ հանդես էր եկել նորընտիր տնօրեն՝ պ.գ.դ. Հարություն Մարությանը (ՀՑԹԻ տնօրեն՝ 2018 թ. հոկտեմբերից): 2020 թ. փետրվարին հրավիրվել էր  ՀՑԹԻ Ֆոնդային գնահատող հանձնաժողովի անդրանիկ նիստը: Նիստում քննարկվել էր հիմնական ֆոնդը կառուցվածքային փոփոխության ենթարկելու հարցը, և ըստ տնօրենի առաջարկի, հիմնական ֆոնդում գրանցված գրքերը, մամուլը պետք է համապատասխան ընթացակարգով հանվեն հիմնական ֆոնդից, ընդգրկվեն նոր ձևավորվող գրադարանում, որը պետք է գործի գրադարանների մասին օրենքով, հետևաբար` կփոխվի դրանց իրավական կարգավիճակը։

Panorama.am-ի հետ զրույցում Հայկ Դեմոյանը հարցադրում արեց՝ ինչո՞ւ է հիմա տնօրենը որոշել  գրադարանն անջատել բուն ֆոնդերից։

«Պատահական իմանում ենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանն ու թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Խառատյանը «Հազարաշեն»  ազգաբանական հետազոտությունների կենտրոնի համահիմնադիրներն են, անկալում են «Հազարաշենի» համար ստանալ խոշոր գրանտային միջոց հենց իրենց ՀԿ-ով, որպեսզի ստուգեն ամբողջ հայկական արխիվների, թանգարանների հավաքածուների մատչելիությունը։ Շատ լուրջ մտավախություն է, որ հենց հիմա այդ գրադարանն անջատում են, որպեսզի թանգարանի ֆոնդերը հարմարեցվեն այդ գրանտային ծրագիրն։

Ցանկացած պատվիրատու, իսկ գրանտ տվողը պատվիրատու է, հենց այնպես փող չի տալիս, տալիս են գումար տեղեկություն ստանալու ու դա կիրառելու համար։ Մտավախության ունենք, որ  թանգարանը վերածվում է  երրորդական, անարժեք օբյեկտի, որպեսզի սպասարկի մեկ այլ ՀԿ-ի կողմից գրանտի պայմանների ձևակերպմանը ու հաշվետվություն տալուն։ Իրենք ոչ հերքում են, ոչ հաստատում են դա, բայց նյարդայնացած են, թե ինչպես ենք կարողացել գտնել այդ տրամաբանական կապը։ Իսկ հեշտ է գտնել, ամեն ինչ համացանցում դրած է, ակնկալում են ամբողջ հայկական արխիվները ստուգել ու մատուցել 80 էջանոց մանրամասն հարցաշարով»,- մանրամասն պատասխանեց Հ. Դեմոյանը։

Հարցին՝ եթե չփոխեին կարգավիճակը, չէի՞ն կարող այդ ուսումնասիրությունը կատարել, թանգարան-ինստիտուտի նախկին տնօրենն ասաց. «Սկզբունքորեն կարող էին, բայց պետք էր այնտեղ գրադարանը պոկեին, որպեսզի գրադարանից դուրս գար ֆոնդեր, որպես արխիվ մատուցեին։ Գրադարանն արխիվ չէ, իմ պատկերացմամբ, մի քիչ չի համապատասխանում հարցաշարին։ Նպատակն էր՝ ֆոնդերը զուտ որպես ֆոնդեր հանդես գան արխիվի կարգավիճակով»։

Նրա պատկերացմամբ, ֆոնդերի ուսումնասիրությամբ «փափուկ» հետախուզական տվյալներ են ստանում, քանի որ ինչ էլ լրացնեն՝ աշխատանքի բնույթ, հասանելիություն, նյութ, տեղեկություն է, որը հետաքրքրում է ցանկացած պատվիրատուի։ 

«Էլ չեմ ասում, որ այդ նույն ծրագրով Ադրբեջանն է մասնակցում։ Կարող է նաև մեզ հետաքրքրի, բայց քանի որ Ադրբեջանը թշնամի երկիր է, սպասարկում է մեկ այլ հակառակորդ երկրի՝ ի դեմս Թուրքիայի, ցանկացած տեղեկություն, որը կշրջանառվի այդ գրանտի շրջանակներում, ենթադրում է, որ ի վնաս Հայաստանի Հանրապետության պետական շահի է»,- ասաց Հ. Դեմոյանը։

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն օրեր առաջ այս խնդիրը պարզաբանելու նպատակով մամուլի ասուլիսի էր հրավիրել Ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին և Ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Խառատյանին։ 

Նա ասաց, որ նրանք հրաժարվել են ընդունել առաջարկը. «Դիտում  էի մարդկային, ազնիվ, բնական առաջարկ։ Ոչ թե իմ առաջարկն էր այստեղ կարևորը, որքան կարևոր էր բաց, շիտակ հաշվետվություն ներկայացվեր հանրությունը՝ ինչ է տեղի ունենում և ինչու։ Հանրության առջև հաշվետվությունն է կարևոր»։

Նա նշեց, որ կարգավիճակի փոփոխություն կարող է չլինել, եթե արգելվի դա անել, իսկ արգելողն իշխանությունն է, համապատասխան մարմինները։

Հ. Դեմոյանը որքան տեղյակ է, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հավանություն տվել է, բայց նշեց, որ լուրջ խնդիր կա. «Չեմ կարող այս պահին լուսաբանել։ Նամակագրության հետ կապված երկակի տարընթերցման խնդիրներ կան, որը կարող է լուրջ խնդիր առաջացնել հենց նախարարության համար»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}