ՔԿ. Արման Սահակյանն ընդգրկված է որպես մեղադրյալ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանն ընդգրկված է որպես մեղադրյալ։
«Արման Սահակյանը մեղադրյալ է ներգրավվել մի քանի այլ անձանց հետ Երևանի դպրոցներից մեկին կից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում: Նախաքննությունը շարունակվում է»,- Panorama.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը։
Արման Սահակյանը պետական գույքի կառավարման վարչության պետ է եղել 2011-2018 թվականներին։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան