Քաղաքական 11:28 01/06/2020 Աշխարհում

ԱՄՆ կողմից ֆինանսավորված բիոլաբորատորիաները Հայաստանում․ ի՞նչն է անհանգստացնում Մոսկվային և Պեկինին

Վերջին շրջանում լայն տարածում են գտել Հայաստանում Ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության նպատակների շուրջ մտավախությունները, որոնք հիմնական հնչում են ռուսական և չինական շրջանակներից, հատկապես COVID-19 համավարակի բռնկման հետ զուգահեռ։ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև 2000թ․ հուլիսի 24-ին ստորագրվել է «Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի ստորագրումը հնարավորություն ընձեռեց հետագայում Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրի շուրջ երկկողմ համագործակցություն իրականացնելու համար: Այս մասին հետազոտությունը ներկայացրել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը։

Արդյունքում, Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրի («DTRA»)  շրջանակներում, 2010թ․ սեպտեմբերին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև ստորագրվեց «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր: Այս համաձայնագրի շրջանակներում, 2008թ․-ից ի վեր ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության («DTRA») և  ՀՀ կառավարության համատեղ ջանքերով Հայաստանում իրականացվում է կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագիրը («CBEP»):

Նախ, «DTRA»-ն իրենից ներկայացնում է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի և ԱՄՆ Ռազմավարական հրամանատարության մտավոր, տեխնիկական և գործառնական առաջատարը կենսաբանական, քիմիական և միջուկային սպառնալիքների դեմ պայքարում: Ինչ վերաբերում է «DTRA»-ի մաս կազմող «CBEP» ծրագրին, ապա այն աշխատում է թունավոր նյութերի, դրանց հետ կապված փորձաքննության, այլ զարգացող վարակիչ հիվանդությունների ռիսկերի սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ, և կանխելու, որ այդ թունավոր նյութերը չհասնեն պետական կամ ոչ պետական դերակատարների, որոնք կարող են օգտագործել դրանք Միացյալ Նահանգների կամ նրա դաշնակիցների դեմ։

«CBEP»-ը գործում է Ամերիկյան զինված ուժերի եվրոպական հրամանատարության («EUCOM») տարածաշրջանում 1990-ականների վերջից և ակտիվորեն ներգրավված է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Վրաստանը, Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը։ Ծրագրիը կենտրոնացած է անվտանգությանը սպառնալիք ներկայացնող բոլոր ախտածինների վերացման կամ կոնսոլիդացման վրա։

Այս ծրագրի շրջանակներում Հայաստանում գործում է 6 կենսաբանական լաբորատորիա, որոնցից առաջին երեքի բացումը եղել է 2016թ․-ին Իջևանում, Երևանում և Գյումրիում։ Երևանի լաբորատորիան իրենից ներկայացնում է ազգային կենտրոնացված ընդհանուր հաստատություն, որի հետ կապված են տարածքային մյուս լաբորատորիաները։ 2017թ․ բացվեցին ևս երեք լաբորատորիաներ՝ այս անգամ Մարտունիում, Կապանում և Վանաձորում։ ՀՀ կառավարության և իրենց ամերիկյան գործընկերների համատեղ ջանքերով բացված լաբորատորիաների նպատակը հիվանդությունների վերահսկման Հայաստանի հնարավորությունների բարձրացումն է՝ թույլ տալով արագորեն հակազդել վտանգավոր թե՛ մարդկային, թե՛ կենդանական հիվանդությունների հետագա բռնկմանը։

Այս լաբորատորիաների առկայությունը հետխորհրդային երկրներում մշտապես անհանգստացրել է պաշտոնական Մոսկվային, և հատկապես վերջին շրջանում  COVID-19-ը համավարակի բռնկման ֆոնին և ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների լարմանը զուգընթաց Մոսկվայի քննադատություններին միանում է նաև Պեկինը:

Դրա վառ ապացույցն է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի 2020թ․ ապրիլի 17-ի հայտարարությունը, որտեղ վերջինս մտավախություն է արտահայտել հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում Ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության շուրջ, որտեղ, ըստ խոսնակի, «կենսաահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, երկակի նշանակության կենսաբանական լաբորատորիաներ են գործում ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «Սպառնալիքի համատեղ նվազեցման» պաշտպանական ծրագրի հովանու ներքո»։ Իր ելույթում, Զախարովան չբացառեց, որ այդ լաբորատորիաներում հնարավոր է, որ «աշխատանքներ են տարվում վտանգավոր հիվանդությունների և տարբեր ախտածինների, այդ թվում՝ ռազմական նպատակներով ստեղծելու և փոփոխելու ուղղությամբ»։ Եվ այն հանգամանքը, որ այդ վտանգավոր կենսաբանական ներուժ ունեցող ենթակառուցվածքները ձևավորվում են ամերիկացիների կողմից Ռուսաստանի սահմաններին շատ մոտ, մտավախություն է առաջացնում։

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի կարծիքը նաև կիսում է Չինաստանը, և 2020թ․ ապրիլի 29-ի իր հայտարարության մեջ Չինաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Գեն Շուանը նշեց, որ ԱՄՆ-ն լուռ է նախկին ԽՍՀՄ երկրներում գործող լաբորատորիաների գործունեության, նպատակների և անվտանգության հարցում՝ խորը անհանգստություն առաջացնելով տեղի ժողովրդի և հարևան երկրների համար, և հույս հայտնեց, որ ԱՄՆ-ն հստակ միջոցներ կձեռնարկի փարատելու միջազգային համայնքի կասկածները։

Ամերիկյան կողմից հետխորհրդային տարածքում ամերիկյան լաբորատորիաների հետ կապված մտավախությունների առումով հստակ մեկնաբանություններ դեռ չեն ներկայացվել, այնուամենայնիվ, ԱՄՆ Պետդեպարտամենտի Համաշխարհային ներգրավվածության կենտրոնի (որը հետևում է արտաքին քարոզչությանը) համակարգող Լիա Գեբրիելլը հայտարարել է, որ Ռուասաստանի և Չինաստանի գործողությունները քարոզչության առումով հաճախ համակարգված են, և COVID-19 համավարակի շրջանում այդ քարոզչությունը ցանկանում են ծառայեցնել իրենց նպատակներին՝ որպես օրինակ բերելով Պեկինի և Մոսկվայի կողմից աջակցություն ստացող ԶԼՄ-ները, որոնք «նորից շրջանառության մեջ են դնում  նախկին Խորհրդային Միությունում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաների մասին կեղծ պատմությունները»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա տարբեր մակարդակներով պարբերաբար շեշտվում է այն հանգամանքը, որ այդ կենսաբանական  լաբորատորիաները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են, և չեն օգտագործվելու որևէ այլ պետության դեմ։ Այնուամենայնիվ, Մոսկվայի անհանգստությունները փարատելու նպատակով դեռ 2018թ․-ին ՀՀ վարչապետի հանձնարարությամբ իրականացվել էր ՌԴ պատվիրակության ճանաչողական այց Երևանում և Գյումրիում տեղակայված լաբորատորիաներ, որից հետո «Կոմերսանտ» թերթին տված իր հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  «ռուս մասնագետները երբևէ չեն ունեցել [այդ լաբորատորիաներ] մուտք գործելու խնդիր և չեն ունենա այն պահից, երբ ես դարձա ՀՀ վարչապետ: Այս լաբորատորիաները ամբողջությամբ գտնվում են Հայաստանի իշխանությունների հսկողության տակ: Մենք պատրաստ ենք համագործակցության, և ռուս մասնագետներն արդեն այնտեղ եղել են և համոզվել, որ այդ լաբորատորիաների մեջ ոչ մի վատ բան չկա: Իրականում այս լաբորատորիաները շատ լավ որակի են: Կարծում եմ՝ շատ լավ է, որ մենք ունենք նման բարձրորակ լաբորատորիաներ: Դա որևէ կերպ չի կարող օգտագործվել Ռուսաստանի դեմ: Ընդհակառակը, մենք հրավիրում ենք ռուս մասնագետների և պատրաստ ենք քննարկել այդ լաբորատորիաների համատեղ օգտագործման հարցը: Նրանք արդեն եղել են այնտեղ, և երբ նրանց մոտ նորից ցանկություն առաջանա, սահմանափակումներ չեն լինի»։

Իսկ արդեն 2019թ․ նույն «Կոմերսանտ» թերթին տված իր մեկ այլ հարցազրույցում վարչապետ Փաշինյանը խոսեց այն հուշագրի մասին, որը նախատեսվում է ստորագրել Հայաստանի և Ռուսաստանի միջև կենսաբանական լաբորատորիաների խնդրի շուրջ անհանգստությունները վերացնելու նպատակով։ Ի պատասխան այն հարցին, թե ռուս մասնագետների համար այդ լաբորատորիաները միշտ հասանելի կլինեն, թե ոչ՝ վարչապետը պատասխանեց․ «Փաստացի, սա նվեր է Հայաստանին, և շատ արժեքավոր նվեր: Մենք դեռ աշխատում ենք հուշագրի տեքստի վրա: Այս փաստաթղթի հիմնական նպատակը բոլոր կողմերի շահերի պաշտպանությունն է, որպեսզի մեր գործընկերներից որևէ մեկի մոտ չլինի որևէ անհանգստություն այդ լաբորատորիաների վերաբերյալ»։

Ինչ վերաբերում է վերոնշյալ հուշագրի ստորագրմանը, ապա 2019թ․ նոյեմբերին Երևանում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ, ՌԴ արտգործնախարար Ս․ Լավրովը հայտարարեց, որ հուշագրի տեքստի շուրջ բանակցությունները ընդհանուր առմամբ ավարտված են և գտնվում են միջգերատեսչական համաձայնեցման փուլում ու հույս է հայտնում, որ մոտ ժամանակներում այն կստորագրվի։

ՀՀ և ՌԴ միջև «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիրը դեռևս չի ստորագրվել, որը, ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակի հաղորդմամբ, «ներկայումս գտնվում է ՀՀ ներպետական համաձայնեցման ընթացքում, որը դանդաղել է՝ կապված COVID-19 համավարակի պատճառով երկրում արտակարգ իրավիճակի հայտարարմամբ», միևնույն ժամանակ ավելացնելով, որ հուշագրի ընթացիկ նախագիծը «չի նախատեսում որևէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որևէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը»։

Այսպիսով, Հայաստանում գործող լաբորատորիաները, թեև ԱՄՆ ֆինանսական միջոցներով են վերազինվել, սակայն Հայաստանի սեփականությունն են, վերահսկվում են ՀՀ պետական մարմինների կողմից, իսկ անձնակազմում ներառված են միայն ՀՀ քաղաքացիներ։ Հաշվի առնելով, որ Հայաստանի կառավարությունը արդեն իսկ ռուս մասնագետներին թույլ է տվել ճանաչողական այց իրականացնել ՀՀ-ում գտնվող կենսաբանական լաբորատորիաներ և այդ ոլորտում համագործակցությունը ընդլայնելու համար քայլեր են իրականացվում հուշագիր ստորագրելու ուղղությամբ, ապա ողջամիտ կլինի, որ այդ լաբորատորիաներ մուտք գործելու հարցում հնարավորություն տրվի բոլոր այն բարեկամ երկրներին, որոնք մտավախություն ունեն կապված այդ լաբորատորիաների գործունեության հետ։ Մասնավորապես խոսքը գնում է Չինաստանի մասին։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:46
ԱԳՆ խոսնակ. Մեզ խորապես մտահոգել է Թուրքիայի իշխանությունների որոշումը
ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Թուրքիայի իշխանությունների՝  Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանը։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ինչո՞ւ Կառավարությունը ոչխար պահողի կողքին չէ
Մայիսի 15-ին գայլերի ոհմակը հոշոտեց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Նորակերտ գյուղում բնակվող Մելքոնյանների ընտանիքին պատկանող 122 գլուխ...
Աղբյուր` Panorama.am
19:45
«Երկնագույն հոսք» գազատարը մայիս ամսից չի աշխատում
«Երկնագույն հոսք» գազատարը, որը Սև ծովով ձգվում է դեպի Թուրքիա, այս տարվա մայիսի կեսերից ի վեր չի աշխատում: Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:30
Իտալացին տուգանվել է 703 կմ / ժամ արագությամբ մեքենա վարելու համար
«Autoappassionati» պորտալը հայտնում է, որ Իտալիայի Անկոնա նահանգի բնակիչը տուգանվել է արագությունը գերազանցելու համար: Տեսախցիկն...
Աղբյուր` Panorama.am
19:15
Օրվա ընթացքում ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակի 70 հազար նոր դեպք
Միացյալ Նահանգներում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 70 հազար նոր դեպք, որը օրական հաստատված դեպքերի նոր...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ռուսաստանում սկսվել են առգրավել հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաները. «Զա ռուլյոմ» պարբերական
Ռուսներին պատկանող, բայց Հայաստանում գրանցված մեքենաների վրա դրված արգելքը վերաբերում էր 2017-ից 2020 թվականներին ձեռք բերված 200 հազար...
Աղբյուր` Panorama.am
18:52
«ՀԱԵ-ի`պատմական կարգավիճակն արտահայտող ձևակերպման բացակայությունն ինքնին հակասահմանադրական լռություն է»
 «Հանրային իրավունքի զարգացման եւ իրավական փորձաքննությունների բյուրո» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել...
Աղբյուր` Panorama.am
18:45
Փարիզը ափսոսում է Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխության համար
Ֆրանսիան ափսոսում է Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը փոխելու Թուրքիայի որոշման համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասված է շաբաթ օրը...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փարիզի Ռոդենի թանգարանը կվաճառի քանդակագործի աշխատանքների պատճենները
Փարիզում գտնվող Ռոդենի թանգարանը միջոց է գտել կարանտինի ընթացքում վատացած ֆինանսական վիճակը բարելավելու համար: Ինքնաֆինանսավորվող թանգարանը հենց...
Աղբյուր` Panorama.am
18:22
Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն Հուլիսի 11-ին, ժամը 09։33-ին ահազանգ է ստացվել, որ Աղձք գյուղի  Արզնի-Շամիրամ ջրանցքը քաղաքացի է...
Աղբյուր` Panorama.am
18:15
«Ռուսաստանի կոմունիստներ»-ը զբոսաշրջիկներին հորդորել են չմեկնել Թուրքիա
«Ռուսաստանի կոմունիստները» կարծում են, որ ռուսաստանցիները պետք է հրաժարվեն Թուրքիա կատարվող ուղևորություններից, այն բանից հետո, երբ...
Աղբյուր` Panorama.am
18:07
Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրենին
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 11-ին ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն, Նոտր...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հացի արտադրությունը նվազել է
Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են։ ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ այս տարվա հունվար-մայիսին հանրապետությունում...
Աղբյուր` Panorama.am
17:50
Բուլղարիայի նախագահը կառավարությանը և գլխավոր դատախազին կոչ է արել հրաժարական տալ
Շաբաթ օրը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը ուղերձ է հղել ժողովրդին, որում կոչ է արել կառավարությանը և երկրի գլխավոր դատախազին հրաժարական տալ:...
Աղբյուր` Panorama.am
17:39
Երկուշաբթի օրը Երևանի բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
17:26
Թրամփը ներում է շնորհել «Ռուսական գործ»-ով անցնող Սթոունին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կատարողական հրամանագիր, որը մեղմում է «Ռուսաստանի գործ»-ով անցնող նախկին խորհրդական Ռոջեր...
Աղբյուր` Panorama.am
17:12
Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է
Ընթացիկ տարվա հունվար–մարտին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 25,4 մլն ԱՄՆ դոլլար, նախորդ տարվա նույն...
Աղբյուր` Panorama.am
17:00
Դիահերձարանի տարածքը՝ աղբի մեջ
Համացանցում տարածվել են «Թոքաբանության ազգային կենտրոնի» տարածքում գտնվող դիահերձարանի շենքի հարակից տարածքի լուսանկարներ, որոնցով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3118 դեպք
Ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։...
Աղբյուր` Panorama.am
16:39
ՀԱՀ-ում պատանդներ վերցնելիս եկեղեցում զոհվել է 5 մարդ
Առնվազն հինգ մարդ մահացել է հարավաֆրիկյան Յոհանեսբուրգ քաղաքից արևմուտք գտնվող եկեղեցում պատանդ վերցնելու գործողության ժամանակ: Հարավային...
Աղբյուր` Panorama.am
16:28
Բացահայտվել է Արագածի փողոցում կատարված դանակահարության դեպքը
Հիվանդանոցից հուլիսի 9-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված 45-ամյա մի տղամարդ։...
Աղբյուր` Panorama.am
16:17
Եգիպտոսում ծովում 11 մարդ է խեղդվել
Հյուսիսային Եգիպտոսում՝ Միջերկրական ծովի՝ Ալեքսանդրիայի ափերին 11 մարդ է խեղդվել։ Այս մասին գրում է The Washington Post-ը։ Այս ափերը...
Աղբյուր` Panorama.am
16:06
Արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 12-ը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:00
Առաջիկայում մի քանի չվերթներ կիրականացվեն Մոսկվայից ու Մինսկից
Հուլիսի 11֊ին կիրականացվի Երևան֊Մոսկվա-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 17։55, ժամանում 23։55)։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:48
Ստեփանակերտի նոր ենթակայանը շահագործման կհանձնվի
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է «Արցախէներգո» ՓԲԸ կողմից կառուցվող Ստեփանակերտի նոր՝ 110/35/10...
Աղբյուր` Panorama.am
15:36
Քահանան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Դատարկաբանություն է
Տեր Տիգրան քահանա Բադիրյանն արձագանքել է Պետրոս Ղազարյանին Արայիկ Հարությունյանի տված հարցազրույցին։ Քահանան գրում է. «ԿԳՍՄ...
Աղբյուր` Panorama.am
15:25
Եթե թալանչիները հեռացել են, ո՞վ է թալանելու հիմա.Էդմոն Մարուքյան
«Գյուղացիները հստակ պնդում են` որքան էլ ժամանակին թալանել են, էլի ինչ-որ բան հասել է նրանց և նրանք ավելի շատ բերք են ստացել, քան այս տարի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Փաստաբան. Էդուարդ Աղաջանյանը հայց է ներկայացրել 168.am-ի դեմ
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «զրպարտություն համարվող տեղեկատվությունը հերքելու և բարոյական վնասի...
Աղբյուր` Panorama.am
15:10
Ջերմաստիճանը նախ կնվազի, ապա՝ կբարձրանա
Հանրապետության տարածքում հուլիսի 11-ի ցերեկը, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ին և 14-16-ն առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}