Քաղաքական 16:37 03/06/2020 Հայաստան

Կառավարման փորձագետ. Մենք անցնում ենք բիֆուրկացիոն կետը

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Հայաստանի Հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը զգուշացնում է՝ մենք անցնում ենք բիֆուրկացիոն կետը։ Panorama.am-ը նրա հետ խոսել է Հայաստանում կորոնավիրուսով ստեղծված իրավիճակի պատճառների, հետևանքների ու անելիքների մասին։

Panorama.am- Պարոն Մեսրոբյան, ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում կորոնավիրուսով ստեղծված իրավիճակը։

Մեսրոբյան - Պայմանավորված է մեզանով, իսկ մենք բոլորս չունենք պետականամետ մտածողություն և կառավարման գիտելիքներ, ինչի հետևանքով էլ արհավիրքներն այստեղ հասնում են նշանակետին։

Panorama.am- Դուք համարո՞ւմ եք, որ պետական մարմիններն՝ այդ թվում կառավարությունը, պարետատունը, ոստիկանությունը և այլք, իրականացրեցին հնարավոր բոլոր քայլերը ճիշտ ժամանակին ու անհրաժեշտ ծավալով։

Մեսրոբյան - 1991 թվականից նման բան մենք չունենք, այսինքն՝ ինչ-որ բան արվի ժամանակին ու տեղին։ Չկա նման բան։ Ես դեռ այս տարվա մարտին Հայաստանի հակաճգնաժամային կառավարման վերաբերյալ հրապարակավ առաջարկություններ եմ արել իշխանություններին, մասնավորապես պարետատան աշխատանքի կազմակերպման վեաբերյալ, և դա մի քանի անգամ մի շարք լրատվամիջոցներով հրապարակվել է։

Իհարկե, դրանց չհետևեցին, քանի որ, կրկնեմ` մենք ոչ միայն պետականամետ մտածողություն չունենք, այլև կառավարումից մղոններով հեռու ենք։

Պետական կառավարումը ենթադրում է երկու կարևոր պայման՝ պետականամետ մտածողություն և կառավարման գիտելիքներ ու հմտություններ, և այս ամենը բարոյականության բարձր չափանիշներ ունեցող հիմքերի վրա պետք է լինեն։ Մենք ոչ հիմքն ունենք, ոչ էլ նշված երկու պայմանները։

Panorama.am- Ստացվում է՝ Ձեզ համար սպասելի էր նման իրավիճակը։

Մեսրոբյան - Ապրիլի 3-ին ես արդեն զգուշացրել էի, որ մոտենում ենք բիֆուրկացիոն կետին, այսօր ՖԲ-ի իմ էջում զգուշացրեցի, որ անցնում ենք այն։ Ես 2018-ի ապրիլին զգուշացնում էի, որ մենք բիֆուրկացիոն կետին եք մոտենում, նախորդ իշխանությունները չլսեցին։ Ես հրապարակավ զգուշացրեցի հերթական բիֆուրկացիոն կետի մասին 2016-ի մարտի 31-ի իմ ասուլիսի ժամանակ և սկսվեց Քառօրյա պատերազմը։ 2008-ի փետրվարին էլ ահազանգեցի, որ արյուն է սպասվում։

Իմ ասածները դժվար չէ ստուգել թե' Google-ով և թե' YouTube-ով: Էլ ի՞նչ անեմ, կարո՞ղ եք ասել։ Ընդ որում, այս ամենը բարձրաձայնում եմ թե' մամուլով, թե' ուղղակի շփումների, ժողովների, հանդիպումների ընթացքում։

Ես հիմա էլ եմ զգուշացնում՝ մենք անցնում ենք բիֆուրկացիոն կետը։ Ես ոչ միայն զգուշացնում եմ, այլև կետերով ու քայլերով նշում եմ, թե ինչ պետք է անել, առաջարկում եմ պրակտիկ կառավարչական լուծումներ։

Panorama.am- Ո՞ւմ է ուղղված Ձեր զգուշացումը՝ քաղաքացիների՞ն, կառավարությա՞նը, թե՞...

Մեսրոբյան - Բոլորին։ Այդ առաջարկությունները պետք է իրագործեն և' իշխանությունը, և' ընդդիմությունը, և' ժողովուրդը։ Պետության կառավարման մեջ չի կարելի ապավինել ինչ-որ մի հատվածին, այդպես չի լինում։

Panorama.am- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից մեղադրանքներ է հնչեցնում քաղաքացիների հասցեին, փորձում պատասխանատվությունը գցել մարդկանց վրա՝ հիմնավորելով, որ նրանք կարգ ու կանոնին, սահմանված նորմերին չեն հետևում։ Որտե՞ղ թերացանք՝ որպես պետություն ու հասարակություն, ի՞նչը հանգեցրեց այս իրավիճակին։

Մեսրոբյան – Ընդհանրապես, եթե որևէ ուժ գալիս է պետության կառավարման, մինչև երկիրը կառավարելուն համաձայնելը, պետք է մի քանի հարցերի պատասխան հստակ ունենա։

Առաջին հարց՝ ի՞նչ վիճակում է երկիրը։

Երկրորդ հարց՝ ի՞նչ հատկանիշներ ունի ժողովուրդը, որն ապրում է այդ երկրում։

Երրորդ հարց՝ ունի՞ ռազմավավարական տեսլական և, որպես հետևանք, երկրի զարգացման ռազմավարական ծրագիր։

Միայն սրանից հետո այդ ուժը պետք է համաձայնի վերցնել իշխանությունը։ Ժողովրդի ֆունկցիան միայն երրորդ կետում է՝ տեսնել հավակնող ուժի ռազմավարական տեսլականը, գումարած կադրային պոտենցիալը։ Եթե մենք նայենք, 2018 թվականին ու մինչ այդ ինչպես ենք մեզ պահել` ցանկացած ուժ, որ մեզ մոտ գալիս է իշխանության, այդ կետերը չի անում, ժողովուրդն էլ իր կողմից իր հասանելիքը չի անում։

Ալբերտ Էյնշտեյնը մի լավ խոսք ունի։ Ասում է, եթե դու չես փոխում քո մոտեցումները, ինչո՞ւ ես  սպասում, որ կփոխվեն արդյունքները։ Սա մեզ է վերաբերում 1991 թվականից սկսած։

Panorama.am- Ի՞նչ է սպասվում բիֆուրկացիոն կետն անցնելուց հետո։

Մեսրոբյան - Կառավարման մեջ եթե այդ կետում ենք և անցնում ենք այն, նշանակում է՝ ի զորու չենք ինքնուրույն որևէ մարտահրավերի դիմակայել։ Կառավարման լեզվով ասած` դու կորցնում ես կառավարման սուբյեկտին բնորոշ բոլոր հատկանիշները և վերափոխվում ես կառավարման օբյեկտի:

Մի խոսքով` քեզ ով ասես կառավարում է, իսկ դու չես կարողանում անգամ ինքնակառավարվել: Ինչ անում ենք, պետք է մինչև այդ կետը հասնելն անենք։ Մենք անցնելով այդ կետը՝ կդառնանք հարյուր տոկոսով անզոր գալիք մարտահրավերների ու վտանգների նկատմամբ։ Այ սա' է իմ զգուշացումը։ Այս պայմաններում մեզ մոտ ուժեղ է հայի հետին խելքը։ Որոշ ժամանակ անց թող չսկսեն, – Վայ քոռանամ ես, էս ի՞նչ եղավ…։ Մինչև քոռանալը, ես զգուշացնում եմ` բաց աչքերով տեսնել վտանգը և ինչպես գործել։

Panorama.am- Ստեղծված իրավիճակում առաջարկություններ են հնչում ձևավորել հակաճգնաժամային կառավարություն, դիմել միջազգային հանրությանն օգնության խնդրանքով։ Որո՞նք պետք է լինեն հետագա քայլերը։

Մեսրոբյան - Նախ, ես դեռ ապրիլի 28-ին հրապարակել եմ չորս փուլանոց հակաճգնաժամային մակրոծրագիրը, որտեղ կա նոր կառուցվածքով և կազմով կառավարության ձևավորումը: Իսկ երկրորդը` մենք միջազգային օգնության կարիք դեռ չունենք, մենք կարիք ունենք տարբեր ոլորտների պետական կառավարման արդունավետությունը շատ արագ բարձրացնելու։ Հիմա ամենակարևորն առողջապահության ոլորտն է, որի կառավարումն ամոթալի վիճակում է, այսինքն՝ կառավարումը բացակայում է։ Չնայած, որ երկրի կառավարումն էլ է բացակայում, բայց ամենաամոթալի վիճակը մեզ մոտ հենց առողջապահության ոլորտում է։ Ես փուլերով եմ ասել, ինչ է պետք անել, ժամկետներ եմ նշել յուրաքանչյուր փուլի կատարման համար։

Հիմա մեզ մոտ անելանելի վիճակ է, քանի որ չենք կարող գիտակցել պահի օրհասականությունը, բայց եթե անգամ գիտակցենք, չգիտենք, ինչ անել, քանի որ կառավարումից հեռու ենք։ Նման դեպքերում մի ելք կա՝ հասկանալ, թե ովքեր են այն մարդիկ, որոնք և' բարոյական են, և' կառավարչական գիտելիքներ ու հմտություններ ունեն, և' կարող են վերլուծել ստեղծված վիճակը, հակաճգնաժամային ծրագիր կազմել ու այն իրագործել։ Նրանց պետք է բերել իշխանության ու լսել։ Դրանից հետո մի քանի տարի անց Հայաստանը կսկսի իր վերելքն ու զարգացումը։ Ուրիշ ճանապարհ այս պայմաններում չկա։ Մնացածն, ինչ կասեն, լեզվաաճպարարություն է, մի հավատացեք։

Panorama.am- Վերջին հարցն այսօր վարչապետ Նկոլ Փաշինյանի՝ ուղիղ եթերում արած հայտարարության մասին է, որը վերաբերում է վերահսկողությանը։ Նա, ցիտում եմ, ասել է...

Մեսրոբյան - Կներեք, ես մարդկանց խոսքերը չեմ մեկնաբանում։ Մենք տասը միլիոն մարդ ենք, պատկերացնո՞ւմ եք ամեն մեկի խոսքը մեկնաբանել։ Կապ չունի, որ նա երկրի ղեկավարն է։ Ես ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում բառերին, լինի դա ճառի կամ երգի տեսքով, մինչև չտեսնեմ մարդու բարոյական նկարագիրը, գործելաոճը և արդյունքները։ Ցանկացած մարդու, այն էլ պետության կառավարողներին, ես գնահատում եմ բարոյական չափանիշներով, քայլերով, արդյունքներով և միայն վերջում` խոսքերով։ Իսկ այսօրվա իշխանությունները տապալեցին կորոնավիրուսի դեմ պայքարի ողջ գործընթացը։ Դրա համար ով ի՞նչ է ասում, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}