Կկայանա առցանց համերգ՝ նվիրված Քրիստափոր Քուշնարյանի հոբելյանին
Մշակույթ
19:21 03/06/2020
Հայաստան

Կկայանա առցանց համերգ՝ նվիրված Քրիստափոր Քուշնարյանի հոբելյանին

ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Աննա Մայիլյանի սաների մասնակցությամբ տեղի կունենա առցանց համերգ, որը  նվիրված է անվանի երաժիշտ-տեսաբան, կոմպոզիտոր և մանկավարժ Քրիստափոր Քուշնարյանի ծննդյան 130-ամյակին: Ծրագրում կհնչեն Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Էդվարդ Միրզոյանի, Արտեմի Այվազյանի, Գեղունի Չթչյանի և Վարդ Մանուկյանի ստեղծագործությունները: Այս մասինն հայտնում են Կոմպոզիտորների միությունից։ 

Հայաստանի կոմպոզիտորների միության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղությամբ անցկացվող այս նախագիծն առցանց կհեռարձակվի հունիսի 7-ից 12-ը, ժամը 17:00-ին՝ ՀԿՄ պաշտոնական առցանց հարթակներում:

Համերգային կատարումների ժամանակ երգչուհիներ Արմինե Խաչատրյանին, Հերմինե Գևորգյանին, Անուշ Մարտիրոսյանին, Լարիսա Խալաթյանին, Միլենա Բեգլարյանին, Անահիտ Գաբրիելյանին և Լիա Առաքելյանին կնվագակցի դաշնակահարուհի Էլեն Կիրակոսյանը:

Համերգի համակարգողն է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Նարինե Ավետիսյանը:

 

Placeholder
Կկայանա առցանց համերգ՝ նվիրված Քրիստափոր Քուշնարյանի հոբելյանին