Կալիֆորնիայի իշխանությունները թույլ են տվել Հոլիվուդին վերսկսել նկարահանումները
Կալիֆորնիայում արդեն հաջորդ շաբաթ կվերականգնվի կինոֆիլմերի ու սերիալների նկարահանումները։ Նահանգապետարանից հայտնել են, որ նման հնարավորություն կարող է լինել հունիսի 12-ից։ Այս մասին գրում է 360tv.ru կայքը։
Los Angeles Times-ը հաղորդմամբ, կինոնկարների, երաժշտական հաղորդումների արտադրություն կարող է սկսվել միայն թույլտվությունից հետո, որը կտրվի առողջապահական համակարգի կողմից։
Որպեսզի վարակման տարածման վտանգ չլինի, դերասանական կազմը և նկարահանող խումբը, կինոինդուստրայի այլ աշխատողներ պետք է խստիվ հետևեն անվտանգության կանոններին։ Այդ թվում, օրինակ, հրաժարավել «շվեդական սեղանից»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը երկրում վերջացել է։ Նա կոչ է արել նահանգապետներին չհետաձգել քաղաքացիների անցումը սովորական կյանքին։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին