Հասարակություն 14:51 06/06/2020 Հայաստան

Հելսինկյան կոմիտեն՝ արտակարգ դրության ընթացքում հավաքների ազատության իրավունքի վիճակի վերաբերյալ

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հայտարարություն է տարածել արտակարգ դրության ընթացքում հավաքների ազատության իրավունքի վիճակի վերաբերյալ:

Հայտարարությունում ասված է. «2020 թ․ մարտի 16-ին ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ N 298-Ն որոշմամբ հանրապետության ողջ տարածքում արգելվեց հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը: Միաժամանակ, հանրային միջոցառումների անցկացումը (ներառյալ՝ ժամանցային միջոցառումներ, տոնական և հիշատակի միջոցառումներ) մինչև 5 անձի մասնակցությամբ թույլատրվում են։ Արտակարգ դրության հայտարարումից ի վեր, այդուհանդերձ, հանրապետության տարբեր վայրերում տեղի են ունեցել հավաքներ և այլ ակցիաներ, որոնց նկատմամբ ոստիկանության կատարած վարչարարությունը կրել է անհավասար և անհամաչափ բնույթ։

Մի շարք դեպքերում ոստիկանությունը դադարեցրել է մինչև 5 մասնակից ունեցող հավաքները (օրինակ՝ ապրիլի 27-ին ՀՀ կառավարության նստավայրի առջև, հունիսի 4-ին Էրեբունի բիզնես պլազայի առջև անցկացվող հավաքները), այլ դեպքերում բազմամարդ հավաքների նկատմամբ չի դրսևորել էական միջամտություն (օրինակ՝ մայիսի 20-ին ՀՀ կառավարության նստավայրի առջև, մայիսի 24-ին ք․ Կապանում տեղի ունեցած հավաքները): Դիտարկվել են նաև միանձյա պիկետներ իրականացնող քաղաքացիների իրավունքների նկատմամբ միջամտության դեպքեր (օրինակ՝ ապրիլի 28-ին ՀՀ կառավարության առջև ակտիվիստ Հայկ Բարսեղյանին բերման ենթարկելու դեպքը), թեև ըստ «Հավաքների ազատության մասին» օրենքի՝ հավաքի համար անհրաժեշտ է երկու կամ ավելի անձանց առկայություն։ Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը և բնակչության կյանքին ու առողջությանը սպառնացող իրական վտանգները, մարդու իրավունքների որոշակի սահմանափակումների պահպանումը անհրաժեշտ է, սակայն ցանկացած դեպքում սահմանափակումները պետք է հիմնվեն օրինականության և համաչափության սկզբունքների խիստ պահպանման վրա։

Այս առումով հիմնավորված չէ հավաքների ազատության իրավունքի և հանրային միջոցառումների նկատմամբ գործող սահմանափակումների նմանատիպ տարբերությունը, ինչպես նաև ոստիկանության կողմից տարբերակված մոտեցումը տեղի ունեցող հավաքների նկատմամբ։ Հավաքների 1 կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ սահմանելով որոշակի պահանջներ և վարքագծի կանոններ (օրինակ՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորության պահպանում, առավելագույն մասնակիցների քանակ և հավաքի առավելագույն տևողություն) հնարավոր է ապահովել այդ սահմանադրական իրավունքի իրացումը՝ զուգահեռաբար չեզոքացնելով հանրային առողջությանը սպառնացող ռիսկերը։

Վերոգրյալից ելնելով Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կոչ է անում ՀՀ կառավարությանը և Ազգային Ժողովին՝ արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության իրավունքի նկատմամբ կիրառել առավելագույնը այն սահմանափակումները (օրինակ՝ մասնակիցների առավելագույն թիվը), որոնք կիրառվում են հանրային միջոցառումների նկատմամբ, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ բացառել անհավասար մոտեցումը անցկացվող հավաքների նկատմամբ, եթե առկա չեն տարբերակման հիմքեր, ինչպես նաև զերծ մնալ միանձյա ակցիաների նկատմամբ միջամտություններից»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ճանաչումից՝ հատուցում» խորագրով ավանդական ջահերով երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ եկել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայոց ցեղասպանության   109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Աղբյուր` Panorama.am
19:17
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»,- ասաց հոգևորականը՝ դիմելով  ոստիկաններին։...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
«Իմնեմնիմի»-ի  հաջորդ հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այս առիթով փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Գարեգին Երկրորդն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը
Վեհափառ Հայրապետը ցավով անդրադարձել է հայ ժողովրդի կյանքում տեղ գտած մի նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից իրագործված էթնիկ զտումներին և Արցախի հայաթափմանը։
Աղբյուր` Panorama.am
17:24
Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից, որը «տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա».
 Երկրապահ կամավորական միության անդամ Արայիկ Ղարիբյանը դիմել է  Շենգավիթի շրջանի երկրապահ կամավորական միության նախագահին ինձ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ժուռնալիստների միություն. Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հաղորդագրութուն, ըստ որի՝ «ապրիլի 24-ին Հայոց...
Աղբյուր` Panorama.am
16:59
Որ մեկդ հանկարծ մասնակից եղաք էդ հակահայ գործին, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստ
Գեոդեզիստ Կարեն Սոխակյանը ֆեյսբուքի իր էջում դիմել է իր գործընկերներին՝ կոչ անելով չմիանալ «սահմանազատում-սահմանագծում կոչված...
Աղբյուր` Panorama.am
16:57
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Ապրիլի 20-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նախօրեին՝ ժամը 21։45-ին, «Էջմիածին» ԲԿ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:48
Կառավարություն. Ադրբեջանի ու Հայաստանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են
2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման...
Աղբյուր` Panorama.am
16:33
Փաշինյան. Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը
«Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիև. Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը
«Հայաստանն ու Ադրբեջանն այսօր առավել քան մոտ են այդ հարցի լուծմանը (խաղաղության պայմանագրի կնքմանը), ինչպես երբևէ։ Օկուպացիայի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Իշխան Աղբալյան. Ես իմ դիրքորոշումը հայտնել եմ, աշխատանքային խմբից դուրս եմ գալիս
«Կառավարության որոշումը, որը սահմանազատման մասին է, լինելու է ըստ իրենց պլանավորածի»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ալիևը համաձայն է. Հայաստանի հետ բանակցությունները կանցկացվեն Աստանայում
Բաքուն համաձայնել է Ղազախստանի՝ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն անցկացնելու առաջարկին։ Այս մասին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}