Քաղաքական 19:17 06/06/2020 Հայաստան

Փաշինյան. Բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից

«Այսօրվա դրությամբ Հայաստանում շուրջ 200 կորոնավիրոսով  հիվանդ քաղաքացի կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի ենթարկվելու իր հերթին, այսինքն` մեր առողջապահական համակարգն այսօր այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացիայի ենթակա  հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում»,- պարետատան նիստից հետո կայացած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ  արդեն ունեն դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից. «Ընդ որում՝ ուշացման պատճառը երկակի է՝ հարազատները մի փոքր ուշացրել են հիվանդի վերաբերյալ ճիշտ տեղեկատվության փոխանցումն  առողջապահական համակարգին, տեղեկատվությունը ստացվել է ուշացումով և ռեակցիան էլ է եղել ուշացում, դրա պատճառով մենք արձանագրել ենք այսպիսի թերևս առաջին մահը»։

Վարչապետը նշեց, որ երկու մահվան դեպք են ունեցել, երբ պացիենտը պետք է լիներ վերակենդանացման բաժանմունքում, բայց գտնվել է  ընդհանուր բաժանմունքում վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով։

Նա նշեց, որ այսօր պարետատան նիստին ընդհուպ մոտացել են քննարկումներով եզրին՝
որոշում կայացnել ու հայտարարել տոտալ և անվերապահ արգելափակում։

«Բայց  քննարկումների արդյունքում տեսել ենք, որ այդ որոշումը չի բերելու ցանկալի արդյունքների,  դա ցանկալի որոշում չէ ոչ միայն այն պատճառով, որ տնտեսական հետևանքները կլինեն ծանր, բայց առավել ևս այն պատճառով, որ մենք համոզված ենք և վերջին օրերի մեր իրականության մոնիտորինգը ցույց է տալիս, որ այդ կարանտինը չի պահվելու այն որակով, որ մեզ բերի ցանկալի որակի։ Գործ ունենք հակահաճարակային կանոնների համընդհանուր չպահպանման հետ, որը եթե հիմա Հայաստանի բնակավայրերի  հատվածները  փակենք, այդ  չպահման պայմանները տեղափոխվելու են շենքեր,  հարևանների տներ։ Հարված ենք հասցնելու տնտեսության ողնաշարին ու չենք ունենալու ցանկալի արդյունք, իսկ բացումից հետո վերադառնալու ենք օրը 500-700 նոր դեպքի։ Իսկ եթե տեսականորեն համարենք, որ մեր ժողովուրդն արդեն իրավիճակի լրջությունն այնքան է գնահատել, որ կպահի այդ կարանտինը, ուրեմն այդ նույն հնարավորությունն ունենք այս պահին և հիմա առանց որևէ վարչական լծակի գործադրման։

Բայց անկախ ամեն ինչի, մենք պետք է արձանագրենք, որ իսկապես հասել ենք կրիտիկական վիճակի, արդեն իսկ քայլում ենք դժոխքի միջով։ Սրա լուծումը գոնե միջնաժամկետ կարող է լինել միայն մի բան՝ իսկապես տոտալ հակահամաճարակային շարժում սկսվի Հայաստանում, մեզանից յուրաքանչյուրն առաջնորդվի այն կանխավարկածով, որ ահա այդ հիվանդանոցային տեղերի բացակայության և սակավության պատճառով կարող է մահանալ ինքը, իր հարազատը։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է առաջնորդվի այն կանխավարկածով, որ ինքը վարակված է ու չպետք է  վարակի ուրիշներին»,-  ասաց Ն. Փաշինյանը։

Նրա խոսքով, այս իրավիճակից ունենք մի ելք. «Թեկուզ դժոխքի միջով քայլելով, պետք է դուրս գանք  հակառակ կողմից  և դա կարող ենք անել հակահամաճարակային կանոնները ոչ միայն տոտալ պահպանելով, նաև հակահամաճարակային շարժմանը ամենաակտիվ ու հնարավոր մասնակցություն ցուցաբերելու միջոցով՝ ընդհուպ չեզոքացնելով հակահամաճարակային հակաքարոզչության  բոլոր միջոցները»։

«Հասել ենք այն եզրին կամ արդեն իսկ հատել ենք այդ եզրը, որից այն կողմ դժոխային իրավիճակ է։ Բայց ուզում եմ ասել, որն է կառավարության անելիքն այս իրավիճակում։ Անում ենք երկու քայլ՝ ուղիղ, անկեղծ, առանց որևէ մի նրբություն թաքցնելու խոսել ու հաղորդակցվել ժողովրդի հետ, ներկայացնել ճշմարտությունը, երկրորդ՝ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարվում են հիվանդանոցային, մահճակալային, վերակենդանացման տեղեր ավելացնելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։  



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:15
«Ռուսաստանի կոմունիստներ»-ը զբոսաշրջիկներին հորդորել են չմեկնել Թուրքիա
«Ռուսաստանի կոմունիստները» կարծում են, որ ռուսաստանցիները պետք է հրաժարվեն Թուրքիա կատարվող ուղևորություններից, այն բանից հետո, երբ...
Աղբյուր` Panorama.am
18:07
Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրենին
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 11-ին ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն, Նոտր...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հացի արտադրությունը նվազել է
Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են։ ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ այս տարվա հունվար-մայիսին հանրապետությունում...
Աղբյուր` Panorama.am
17:50
Բուլղարիայի նախագահը կառավարությանը և գլխավոր դատախազին կոչ է արել հրաժարական տալ
Շաբաթ օրը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը ուղերձ է հղել ժողովրդին, որում կոչ է արել կառավարությանը և երկրի գլխավոր դատախազին հրաժարական տալ:...
Աղբյուր` Panorama.am
17:39
Երկուշաբթի օրը Երևանի բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
17:26
Թրամփը ներում է շնորհել «Ռուսական գործ»-ով անցնող Սթոունին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կատարողական հրամանագիր, որը մեղմում է «Ռուսաստանի գործ»-ով անցնող նախկին խորհրդական Ռոջեր...
Աղբյուր` Panorama.am
17:12
Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է
Ընթացիկ տարվա հունվար–մարտին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 25,4 մլն ԱՄՆ դոլլար, նախորդ տարվա նույն...
Աղբյուր` Panorama.am
17:00
Դիահերձարանի տարածքը՝ աղբի մեջ
Համացանցում տարածվել են «Թոքաբանության ազգային կենտրոնի» տարածքում գտնվող դիահերձարանի շենքի հարակից տարածքի լուսանկարներ, որոնցով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3118 դեպք
Ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։...
Աղբյուր` Panorama.am
16:39
ՀԱՀ-ում պատանդներ վերցնելիս եկեղեցում զոհվել է 5 մարդ
Առնվազն հինգ մարդ մահացել է հարավաֆրիկյան Յոհանեսբուրգ քաղաքից արևմուտք գտնվող եկեղեցում պատանդ վերցնելու գործողության ժամանակ: Հարավային...
Աղբյուր` Panorama.am
16:28
Բացահայտվել է Արագածի փողոցում կատարված դանակահարության դեպքը
Հիվանդանոցից հուլիսի 9-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված 45-ամյա մի տղամարդ։...
Աղբյուր` Panorama.am
16:17
Եգիպտոսում ծովում 11 մարդ է խեղդվել
Հյուսիսային Եգիպտոսում՝ Միջերկրական ծովի՝ Ալեքսանդրիայի ափերին 11 մարդ է խեղդվել։ Այս մասին գրում է The Washington Post-ը։ Այս ափերը...
Աղբյուր` Panorama.am
16:06
Արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 12-ը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:00
Առաջիկայում մի քանի չվերթներ կիրականացվեն Մոսկվայից ու Մինսկից
Հուլիսի 11֊ին կիրականացվի Երևան֊Մոսկվա-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 17։55, ժամանում 23։55)։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:48
Ստեփանակերտի նոր ենթակայանը շահագործման կհանձնվի
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է «Արցախէներգո» ՓԲԸ կողմից կառուցվող Ստեփանակերտի նոր՝ 110/35/10...
Աղբյուր` Panorama.am
15:36
Քահանան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Դատարկաբանություն է
Տեր Տիգրան քահանա Բադիրյանն արձագանքել է Պետրոս Ղազարյանին Արայիկ Հարությունյանի տված հարցազրույցին։ Քահանան գրում է. «ԿԳՍՄ...
Աղբյուր` Panorama.am
15:25
Եթե թալանչիները հեռացել են, ո՞վ է թալանելու հիմա.Էդմոն Մարուքյան
«Գյուղացիները հստակ պնդում են` որքան էլ ժամանակին թալանել են, էլի ինչ-որ բան հասել է նրանց և նրանք ավելի շատ բերք են ստացել, քան այս տարի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Փաստաբան. Էդուարդ Աղաջանյանը հայց է ներկայացրել 168.am-ի դեմ
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «զրպարտություն համարվող տեղեկատվությունը հերքելու և բարոյական վնասի...
Աղբյուր` Panorama.am
15:10
Ջերմաստիճանը նախ կնվազի, ապա՝ կբարձրանա
Հանրապետության տարածքում հուլիսի 11-ի ցերեկը, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ին և 14-16-ն առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
14:55
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտե. Երևանի քաղաքապետարանը իր պատշաճ մասնակցությունը չի բերում համավարակի դեմ պայքարում
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ համավարակի ընթացքում Երևանի քաղաքապետարանն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում,...
Աղբյուր` Panorama.am
14:45
Երեք օր է հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում
Հուլիսի 11-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու...
Աղբյուր` Panorama.am
14:30
Աշոտ Անդրեասյան. ԱԱԾ-ն նախաձեռնել է քաղաքական պատվերի իրականացում ԲՀԿ ակտիվիստների դեմ
ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ Աշոտ Անդրեասյանը հայտարարում է՝ ԱԱԾ-ն հետապնդում է սկսել կուսակցությասն ակտիվիստների նկատմամբ։...
Աղբյուր` Panorama.am
14:21
Մեղմ սահմանափակումներ՝ օլիմպիական խաղերի մասնակիցների համար
Տոկիոյի կառավարությունը  օլիմպիական խաղերի մասնակիցների համար մեղմ սահմանափակումներ կանի, գրում է ՀԱՕԿ-ը։ Ճապոնիան օտարերկրացիների...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հունաստանը Սուրբ Սոֆիայի պատճառով կոչ է արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել
Հույն քաղաքական գործիչները կտրուկ արձագանքել են Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու Թուրքիայի որոշմանը: Հունաստանի նախկին վարչապետ, ծայրահեղ ձախ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Փորձագետները գնահատել են պանդեմիայի հասցրած վնասը թանգարաններին
Կորոնավիրուսով ստեղծված իրավիճակի պատճառով եվրոպական մեծ թանգարանները շաբաթական կորցնում են շուրջ 600 հազար եվրո։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
13:51
ՀՅԴ, ԲՀԿ, «Հայրենիք». Ցավալիորեն սպասվում է երկրի տնտեսության խոր անկում, գործազրկության հսկայական աճ և սոցիալական աղետ
«Բարգավաճ Հայաստան»,  «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
13:41
««Հայրենիք» կուսակցությունում քննարկել են Արցախյան հակամարտության կարգավորման ներկա միտումները
«Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացել է Արցախյան հակամարտության կարգավորման ներկա միտումների վերաբերյալ փակ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Լիբանանի հայկական գաղութը ծանր վիճակում է.Ռոզեթ Ալեմյան
«Արևելք» պարբարեկանին տված հարցազրույցում լիբանանահայ կրթա-մշակութային և հասարակական գործիչ Ռոզեթ Ալեմյանը հայտնել է, որ Լիբանանում...
Աղբյուր` Panorama.am
13:27
ԱԻՆ զգուշացումը. Հնարավոր են ուժեղ քամիներ ու պոռթկումներ
Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 11-13-ը հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}