Շփման գծում Ադրբեջանի կողմից կրակոցներն ավելացել են
Մայիսի 31-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին՝ շարունակելով վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 600 կրակոց:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Ինչպես կզարգանան իրադարձություններն առաջնագծում, կախված է, թե ինչպես դուրս կգանք կորոնավիրուսով ստեղծված իրավիճակից
- Տիգրան Աբրահամյան.Այս փուլում «թեժությունը» դեռևս քարոզչական հարթությունում է
- Թևանյան. Ալիևը մայիսի 28–ին հերթական անգամ ցույց տվեց իր «կառուցողականությունը»
- Արցախի նախագահն՝ Ալիևին․ Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ
- Տիգրան Աբրահամյան. Իրավիճակը կարող է աստիճանաբար սրվել