Զալկալիանին Մնացականյանի հետ զրույցում վերահաստատել է աջակցություն ցուցաբերելու Վրաստանի պատրաստակամությունը
Հունիսի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառաությունից հայտնում են, որ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման և համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ։
Վրաստանի արտգործնախարարն իր զորակցությունն է հայտնել Հայաստանին համավարակի դեմ պայքարում և վերահաստատել աջակցություն ցուցաբերելու Վրաստանի կառավարության պատրաստակամությունը:
Նախարար Մնացականյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի տարբեր գերատեսչությունների մակարդակով առկա սերտ համագործակցությունը, գործնական պարբերական շփումները և փոխադարձ աջակցությունը համավարակով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման հարցերում, այդ թվում՝ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների՝ միմյանց երկրի տարածքով հայրենիք վերադարձը կազմակերպելու գործում։
ԱԳ նախարարներ Մնացականյանն ու Զալկալիանին քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը կարևորել է երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության և ռազմավարական փոխկապակցվածության հիման վրա գործնական համագործակցության ընդլայնումը և խորացումը բոլոր այն ուղղություններով, որոնք ևս մեկ անգամ ուրվագծվել էին երկու երկրների ղեկավարների կողմից ՀՀ վարչապետի՝ մարտ ամսին Վրաստան կատարած այցի ժամանակ: ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատել է Վրաստանի ԱԳ նախարար Զալկալիանիին ուղղված իր հրավերը՝ այցելելու Հայաստան:
Բազմակողմ համագործակցության համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության շրջանակներում առաջիկայում կայանալիք միջոցառումներին:
ԱԳ նախարարներ Մնացականյանը և Զալկալիանին մտքեր են փոխանակել անվտանգության խնդիրների շուրջ՝ ընդգծելով համավարակի պայմաններում միջազգային և տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման անհրաժեշտությունը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու Հայաստանին COVID-19- ի դեմ պայքարում
- Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
- Գամղրելիձե. Եթե Հայաստանն իրեն աջակցելու հարց բարձրացնի, համոզված եմ՝ Վրաստանը սիրով կընդունի այն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ