Քաղաքական 12:48 10/06/2020 Տարածաշրջան

Իրանագետ. Արտաքին հարաբերություններում պետք չէ առաջնորդվել սնապարծությամբ

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Թեհրանում Հայաստանի դեսպանության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի պատճառների, հնարավոր հետևանքների, հայկական կողմի անելիքների մասին Panorama.am-ը զրուցել է իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ։

Panorama.am -Պարոն Ոսկանյան, իրանական մամուլն ինչպե՞ս անդրադարձավ բողոքի ակցիային։

Վարդան Ոսկանյան-Իրանական մամուլում բավական ակտիվորեն տարածվել է Հայաստանի դեսպանատան դիմաց բողոքի ցույցի վերաբերյալ տեղեկատվությունը։ Դա արվել է նաև Իրանի պետական հեռուստաընկերության կողմից, ինչը ցուցիչ է այն բանի, որ ըստ էության ցուցարարները, թեև այդ մասին չի բարձրաձայնվում, արտահայտում էին Իրանի պետական շրջանակների կարծիքները։

Panorama.am -Ովքե՞ր են եղել ցուցարարների թվում՝ ՀԿ-ների ներկայացուցիչնե՞ր, ակտիվիստնե՞ր...

Վարդան Ոսկանյան-Իրանական լրատվամիջոցները մոտ  երեսուն ցուցարարներին ներկայացնում են որպես ուսանողներ։ Չեն եղել հակահայկական հայտարարություններ, նաև պաստառները հակահայկական լոզունգներ չեն պարունակել, չի այրվել Հայաստանի դրոշը։ Կարգախոսները կրել են հակաիսրայելական, մասնակիորեն նաև հակաամերիկյան, հակաբրիտանական բնույթ։ Նրանք բողոքել են Հայաստանի կողմից իսրայելական դեսպանատան բացման վերաբերյալ, նամակ են հանձնել Հայաստանի դեսպանատանը՝ անհանգստություն հայտնելով Իսրայելի հետ հարաբերությունների խորացմամբ։

Եթե փորձենք մեկնաբանել իրադարձությունը, ակնհայտ է, որ Իրանի ներսում՝ նաև պաշտոնական շրջանակներում կա լուրջ մտահոգություն Հայաստան-Իսրայել հարաբերությունների խորացման վերաբերյալ, այն դիտարկում են որպես ազդակ Հայաստանում հակաիրանական  գործողությունների։ Կարծում եմ՝ այս մտահոգությունը արագ ու որակյալ կերպով պետք է փարատվի։ Ծագած խնդիրը շատ արագ պետք է հարթվի, կարիք չկա լրացուցիչ բացատրելու, թե ինչ կարևոր նշանակություն ունի Իրանը Հայաստանի քաղաքական, տնտեսական, անվտանգության համակարգերի համար։ Մեր հարավային հարևանի հետ հարաբերությունն ապահովում է մեր անվտանգության որոշակի հատված, խոսքը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև Արցախի Հանրապետությանը։ Հետևաբար դիվանագիտական խողովակներով այս կնճիռները պետք է հարթվեն։

Panorama.am -Սպասելի՞ էր Իրանի կողմից նման քայլը։

Վարդան Ոսկանյան-Իսրայելում Հայաստանի դեսպանության բացման իրանական արձագանքը բավականին կոշտ էր, և դա երևում էր որոշ ժամանակ առաջ իրանական ԶԼՄ-ներում հրապարակված նյութերից։  Իրանցիները ենթադրում են և ունեն մտավախություն առ այն, որ Իսրայելը վարում է Իրանի շրջափակման քաղաքականություն։ Դրա շրջանակներում հերթականը Հայաստանն է։

Նման քայլի գնալուց առաջ Հայաստանը պետք է մեր բոլոր գործընկերների հետ տաներ որոշակի աշխատանք, որպեսզի մենք չունենայինք  նման արձագանք։ Ակնհայտ է, որ նման արձագանքները որոշակի դառը նստվածք են թողնում հայ-իրանական հարաբերություններում, ինչը չի բխում ոչ Հայաստանի, ոչ էլ Իրանի  շահերից, ձեռնտու է մեր հանդեպ թշնամական հարաբերություններ ունեցող որոշ պետությունների համար, ակնհայտ է, որ այս հանգամանքն օգտագործվում է նաև այդ պետությունների՝ Ադրբեջանի, Թուրքիայի կողմից։ Ավելի կշռադատված և հավասարակշիռ մոտեցումներ են պետք այս հարցում, քանի որ Հայաստանը երբևիցե չպետք է հայտնվի Իրան-Իսրայել հակամարտության առաջնագծում կամ չպետք է դառնա հարթակ նման հակամարտության համար։

Մենք ունեինք Իսրայելի հետ հարաբերությունների որոշակի մակարդակ, և դա ընկալելի ու ընդունելի է Իրանի և մեր մյուս գործընկերների համար։ Հիշեցնեմ, որ Հայաստանն ունի հարաբերություններ նաև արաբական  երկրների հետ, որոնք չեմ կարծում, որ խնադավառ են հայ-իսրայելական հարաբերություններ խորացմամբ։
Այստեղ նաև հաղորդակցության խնդիր կա։ Պետք է մեր հասարակությանը հստակորեն ներկայացվի, թե Հայաստանն ի՞նչ է շահում այս գործակցությունից, ի՞նչ կարող է կարցնել և ի՞նչ հնարավոր մարտահրավերների առաջ կարող է կանգնել։

Panorama.am -Կարո՞ղ ենք եզրակացնել, որ խնդիրը  դիվանագիտական թերի աշխատանքի հետևանք է։

Վարդան Ոսկանյան-Ես իմ կարծիքները ներկայացնում եմ և հարկ չեմ համարում գնահատել որևէ մեկի աշխատանքը, բայց այս պարագայում աշխատանքի արդյունքներն ակնհայտ են, և  պետք է այդ արդյունքերը հնարավորին արագ կարգավորվեն, որովհետև մենք չենք կարող խնդիրներ ունենալ մեր երկու բաց սահմաններին՝ Իրանի հետ ու Վրաստանի հետ։ Այդ խնդիրը, ես կրկնում եմ, բավականին արագ ու որակյալ կերպով պետք է կարգավորվի, որպեսզի հետագայում չունենանք դառը նստվածք թողնող նման իրադարձություններ։

Panorama.am -Չե՞ք համարում, որ Իրանում տեղի ունեցած ակցիան Հայաստանի ներքին գործերին միջամտության փորձ է։

Վարդան Ոսկանյան-Ընդհանրապես ցանկացած երկիր իր քաղաքականությունը վարում է՝ հաշվի առնելով իր հնարավարությունները։ Եթե Հայաստանի Հանրապետությունն ունի հնարավորություն կարգավորելու այս խնդիրը Ձեր նշած տրամաբանությամբ, ապա կարող է դա անել։ Ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ Հայաստանը նման հնարավորություն չունի։  Այսօր այդ հնարավորությունն աշխարհում չունեն շատ երկրներ, նրանք ընդհանրապես խուսափում են Իրանի հետ լրացուցիչ խնդիրներ ունենալուց։ Իրանի հետ լրացուցիչ խնդիրներ ունենալուց խուսափում է նաև աշխարհի համար մեկ գերտերությունը։ Հետևաբար ցանկացած մոտեցում նաև արտաքին քաղաքականության համատեքստում պետք է հիմնված լինի ոչ թե սնապարծության, այլ սեփական հնարավորությունների իրական հաշվարկների վրա։ Հակառակ պարագայում սնապարծությունը կարող է բերել վատ ու դժվար կառավարելի հետևանքների։

Panorama.am -Ստեղծված իրավիճակում որո՞նք պետք է լինեն Հայաստանի քայլերը։

Վարդան Ոսկանյան-Հնարավորին արագ դիվանգիտական ու  չերևացող այլ խողովակներով կարգավորել հարցն ու ի վերջո լուծում տալ այս խնդրին, որին պարբերաբար ականատես ենք լինում ԶԼՄ-ներում, արդեն բողոքի գործողությունների մակարդակում։ Սա չի բխում ոչ Հայաստանի Հանրապետության, ոչ Իրանի Իսլամական Հանրապետության շահերից ու ընդհանրապես մեր երկու պետությունների միջև անկախությունից ի վեր գոյություն ունեցող բարեկամական ու ջերմ հարաբերությունների տրամաբանությունից։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}