Առողջություն 12:38 12/06/2020 Հայաստան

Պետք է տխրեցնեմ բոլորին. Թորոսյան

«Ամբողջ առողջապահական համակարգը ներգրավված է եղել կորոնավիրուսի դեմ պայքարում՝ հատուկ սկզբունքներին համապատասխան»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ շեշտելով, որ այնուամենայնիվ, կան բժշկական հաստատություններ, որոնք պետք է հեռու մնան կորոնավիրուսից՝ կենտրոնական որոշումներից ելնելով։

Հարցին՝ ինչո՞ւ, Ա. Թորոսյանը պատասխանեց, որովհետև հակահամաճարակային սկզբունքն է այդպիսին, և առողջապահությունը միայն կորոնավիրուսով չի զբաղվում։

Նախարարը տեղեկացրեց, որ «Առաջին համալսարանական» հիվանդանոցը պատրաստ է եղել տրամադրելու 10 մահճակալ, իսկ «Նաիրի» ԲԿ-ի վերաբերյալ որոշում է կայացվել, որ այն ընդհանրապես չի մասնակցելու կորոնավիրուսային հիվանդության բուժմանը, և դա, ըստ նախարարի, ճիշտ որոշում է։

Հարցին՝ հանրային վայրերում անընդհատ դիմակ կրելն արդյո՞ք չի բերում թթվածնային քաղցի, Ա. Թորոսյանը պատասխանեց՝ ոչ, չի բերում, դա հերթական միֆն է, կարող են լինել կոնկրետ մարդիկ, ովքեր հակացուցում ունեն, բայց սովորական քաղաքացիների մոտ դիմակի անընդհատ օգտագործումը թթվածնային քաղցի չի բերում.

«Թթվածինը դիմակով անցնում է դեպի թոքեր»։

Դիտարկմանը, որ ԱԳՆ-ն դիմել է արտերկրից օգնություն ստանալու համար, Ա. Թորոսյանն արձագանքեց՝ վաղը հատուկ չվերթով  Ֆրանսիայից բժիշկներ են գալու ՀՀ, Լիտվայի կառավարությունն է պատրաստ օգնել, նրանք էլ հավանաբար հաջորդ շաբաթ կայցելեն, կան նաև ՌԴ-ից ցանկություն հայտնած մոտ 50 բժիշկներ, որոնք կգան և տեղում կաշխատեն մի քանի շաբաթ։

Հարցին, թե երբ հնարավոր կլինի խոսել վիրուսի  նահանջի մասին, նախարարը պատասխանեց՝ կարծում եմ՝ թվերից է կախված.

«Երբ մենք շարունակաբար կունենանք կայուն վիճակ և ակտիվ դեպքերի իջեցում, կհամարենք, որ անցանք այս վիճակը»։

Դիտարկմանը, թե որոշ կանխատեսումներով աշնանը կարելի է սպասել հիվանդության երկրորդ ալիքի, Ա. Թորոսյանն արձագանքեց՝ պետք է տխրեցնեմ բոլորին, բոլոր սուր շնչառական վարակներն աշնանը ակտիվանում են, մեզ մոտ հիմանականում դա նոյեմբերի վերջին է, քանի որ մարդիկ սկսում են ավելի շատ մնալ տներում և փակ տարածքներում՝ չօդափոխելով սենյակները, ինչի հետևանքով վարակման տեմպն աճում է։

«Նույնիսկ հաղթահարած երկրների մոտ վտանգը մնում է մեծ՝ հիվանդության՝ ձմեռային սեզոնին ակտիվանալու առումով։ Մենք էլ ենք պատրաստվում աշնանը, չնայած հիմա էլ խնդիրներ ունենք»,- նշեց նա։

Ա. Թորոսյանն անդրադարձավ նաև դիմակների պարտադիր կրմանը՝ նշելով, որ լավ դիմակների էֆեկտիվ կրումը բերում է հիվանդության տարածվածության անկման.

«Եթե ենթարդենք, որ բոլորը դիմակները ճիշտ են կրում, ապա յոթ օրից անկում կլինի»։

Միևնույն ժամանակ  նախարարը տեղեկացրեց, որ կան անորոշություններ՝ հիվանդության հետ կապված։

«Մենք ունեցել ենք ասիմպտոմ պացիենտ, որ իր հետ նույն սենյակում ապրող մարդուն չի վարակել, և ունեցել են դեպք, երբ ամիմպտոմ պացինետը վարակել է իր հետ նույն սենյակում եղած մարդուն։ Ակնհայտ է, եթե մենք բոլորս ենք պաշտպանվում, պաշտպանվում ենք թե՛ ասիմպտոմներից, թե՛ սիմպտոմ ունեցողներից։ Բացի այդ, ասիմպտոմն էլ 100% հասկացություն չի, քանի որ մարդ կարող է այսօր ջերմություն ունենա, վաղը՝ ոչ»,- եզրափակեց խոսքը Ա. Թորոսյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:12
Սենոր Հասրաթյան. Կարմիր շուկայի ուղղությունը մեր այսօրվա Ավարայրն է
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ. գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.  «Կարմիր...
Աղբյուր` Panorama.am
14:50
Գնում ենք ապրելու, գնում ենք հարվածելու և ևս մեկ անգամ կայանալու. Աստվածատուր Պետրոսյան
«Հակառակորդի ձևավորած ահաբեկչական բանդաներն այսօր կռիվ են մղում՝ իրենց ունեցած վերջին սպառազինությունն ու կենդանի միսը նետելով...
Աղբյուր` Panorama.am
14:43
Պեսկովը մեկնաբանել է Մոսկվայում Փաշինյանի և Ալիևի հանդիպման հնարավորությունը
Ռուսաստանն անում է ամեն ինչ պատերազմը դադարեցնելու և ղարաբաղյան հիմնախնդրի հարցի կարգացորումը խաղաղ հունի  մեջ դնելու համար։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
14:35
Գագիկ Ծառուկյան. Ես անձամբ եմ առաջնորդելու ԲՀԿ կամավորականների ջոկատը
Կալանքից երեկ ազատված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կոչով դիմել է իր կուսակիցներին, գործընկերներին կամավորագրվելու կուսակցության կողմից...
Աղբյուր` Panorama.am
14:30
ԿԳՄՍ. Առաջարկվում է նախադպրոցական կրթական ծառայության մատուցման մի քանի տարբերակ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության այլընտրանքային,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Թշնամին ունի 6539 զոհ. ինֆոգրաֆիկա
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա, կա 80 զոհ: Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական...
Աղբյուր` Panorama.am
13:50
Յոթ զինծառայող ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի
Արցախի պաշտպանության բանակը ներկայացրեց է հերթական նորօրյա հերոսներին։ «Փոխգնդապետ Արայիկ Արտյուշայի Ավագիմյանը «Մարտական...
Աղբյուր` Panorama.am
13:45
Ինչպես իմանալ՝ կայքն իրական է, թե ֆեյք
Խորհուրդներ՝ մասնագետներից
Աղբյուր` Panorama.am
13:37
Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ. ՊՆ ներկայացուցիչ
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ։ Որոշ տեղերում...
Աղբյուր` Panorama.am
13:33
Սիրանուշ Սահակյան. Այսօրվա ընթացքում ռազմագերիների վերաբերյալ նոր հայցեր կներկայացնենք ՄԻԵԴ
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում այս պահին հայ գերիների հարցով երեք ընթացող գործ կա։ Panorama.am-ին տեղեկացրեց փաստաբան Սիրանուշ...
Աղբյուր` Panorama.am
13:26
23.10.2020. ՊԲ-ն հրապարակել է 27 զոհված զինծառայողի անուն
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները։ 1. Մարանջյան Էդվարդ Արտուշի,...
Աղբյուր` Panorama.am
13:22
Աճուրդ, որի հասույթ կուղղվի Զինծառայողների Ապահովագրության հիմնադրամին
Ֆեյսբուքյան օգտատեր Պետո Պողոսյանը աճուրդի է դնում  Արցախյան շփման գծում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի՝ վրձնով արված նկարը, որպեսզի վաճառքի...
Աղբյուր` Panorama.am
13:16
ՄԱԿ-ը՝ Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների ու ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումների մասին
ՄԱԿ-ն աջակցում է ցանկացած դիվանագիտական ջանք, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի շուրջ համակարտության ապաէսկալացմանը և նպաստում են...
Աղբյուր` Panorama.am
13:00
Կարևոր է, որ պատերազմի ժամանակ երեխաները չկորցնեն իրենց ժպիտը. Արցախի ՄԻՊ
«Կարևոր է, որ պատերազմի ժամանակ երեխաները չկորցնեն իրենց ժպիտը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ կից...
Աղբյուր` Panorama.am
12:53
Սուրեն Պարսյան. Ադրբեջանի իշխող կլանը ոսկի է կուտակում
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը հերթական հոդվածում գրում է. ...
Աղբյուր` Panorama.am
12:36
Արցախցիների կենսաթոշակները վճարելու համար գործարկվելու է «Արցախփոստի» 2-րդ տեղամասը
Արցախի Հանրապտության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:30
ՄԻԵԴ շենքի դիմաց հայերը խաղաղություն են պահանջում
Ֆրանսիայի արևելքում գտնվող Ստրաստբուրգ քաղաքում բողոքի բազմամարդ ակցիա են իրականացնում հայ համանյքի ներկայացուցիչները։ Մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Ես «պրոստոյ շկոլ» էի ուզում, էս ո՞ւր եք ինձ բերել. արցախցի երեխա
«Պատերազմի առաջին օրվանից մենք ընդունել ենք երեխաներ ոչ միայն Արցախից, այլ նաև Վարդենիսից։ Երեսուն երեխա այս պահին ընդգրկված է մեր...
Աղբյուր` Panorama.am
12:02
ՊԲ հրետանին ճշգրիտ թիրախային հարվածներով ոչնչացնում է թշնամու զինտեխնիկան
Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը նոր տեսանյութ է հրապարակել առաջնագծից: ՊԲ հրետանային ստորաբաժանումները ճշգրիտ թիրախային հարվածներով...
Աղբյուր` Panorama.am
11:51
Արցախի հայության նկատմամբ ցեղասպանության վտանգ կա. Ցեղասպանագետների միջազգային միություն
Ցեղասպանագետների միջազգային միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանի ու Թուրքիայի գործողություններում Արցախի հայության...
Աղբյուր` Panorama.am
11:50
ՈւԵՖԱ-ն պատժել է ադրբեջանական ակումբին ռազմական ողջույնի համար
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈւԵՖԱ-ն, պատժել է ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին՝  լեհական...
Աղբյուր` Panorama.am
11:43
Դեսպան. Իրանը չի հանուրժի իր տարածքում ագրեսիան
«Թեհրանը շատ ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին և չի հանդուրժի իր սահմանների կամ տարածքի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
11:37
Միջազգային կառույցների համար պետությունների շահերը շատ ավելի գերակա են, քան երեխաների իրավունքները. Խաչատրյան
«Ցավոք սրտի, պատերազմի ընթացքում կրթությունն ու երեխաները տուժում են՝ որպես առաջնային օղակներ»,- այսօր «Հումանիտար աղետ....
Աղբյուր` Panorama.am
11:24
Արամ Առաջին. Արցախի միջազգային ճանաչման ժամը հնչած է
Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը։ Ֆեյսբուքի իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին կաթողիկոսը։...
Աղբյուր` Panorama.am
11:12
Սենատոր Բոբ Մենենդեսը հայանպաստ երկու բանաձև է ներկայացրել
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Բոբ Մենենդեսը երկու կարևոր բանաձև է ներկայացրել՝ կոչ անելով պետքարտուղղարությանը զեկույց...
Աղբյուր` Panorama.am
11:05
23.10.2020. Կորոնավիրուսի 2474 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 5760 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2474 նոր դեպք: Առողջացել է 489 մարդ: Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:01
Բայդենը Ռուսաստանի Դաշնությունից ստացել է 3.5 միլիոն դոլար. Դոնալդ Թրամփ
Նեշվիլում տեղի է ունեցել գործող նախագահ Դոնալդ Թրամփի և նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենի նախընտրական վերջին հեռուստատեսային բանավեճը:...
Աղբյուր` Panorama.am
10:38
Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահների հանդիպումների մասին
«Ես տեղեկացված եմ եղել այդ հանդիպումների ու դրանց բովանդակության մասին»,-«Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
10:24
Պրոֆեսոր. Հակաբիոտիկներ չօգտագործել COVID-19- ը կանխելու համար
Հակաբիոտիկները չեն օգնում կորոնավիրուսի դեմ, դրանք չեն կարող օգտագործվել կանխարգելման համար, քանի որ միկրոօրգանիզմները կարող են կայուն լինել...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}