Քաղաքական 19:27 15/06/2020 Հայաստան

Ադրբեջանագետ. Հակազդման գործողություններն արդեն ուշացել են, բայց միևնույնն է՝ պետք են

Ադրբեջանում սոցիալական ու տնտեսական վիճակը բավականին բարդ է՝ մի կողմից կորոնավիրուսով պայմանավորված կարանտին, մյուս կողմից՝ նավթի գների անկում։

Panorama.am-ի հետ զրույցում ադրբեջանագետ Անժելա  Էլիբեգովան ասաց, որ Ադրբեջանում պաշտոնական թվերով թեև կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մի փոքր ավելի լավ է, քան Հայաստանում, սակայն ադրբեջանական պաշտոնական թվերն առանձնապես վստահություն չեն ներշնչում։

Նա նշեց, որ կարանտինն այնտեղ նորից կոշտացվել է, ինչը հանրության շրջանում բավականին բացասական է ընդունվել, տարբեր շրջաններում փոքր դժգոհությունների ալիքներ են բարձրանում։

Ա. Էլիբեգովանն ասաց, որ նավթի  գինը հաշվարկել էին 55 դոլարով, սակայն մինչև այս պահը նույնիսկ այդ մինիմումին չի հասել, Ադրբեջանն արդեն կես տարի կորուստներ է կրում, տարեվերջին բյուջեի կատարողականի հետ խնդիր կունենա։

«Թեև ունեն պահուստային ֆոնդ, բայց անդրադառնալու է մարդկանց կյանքի որակի վրա։ Դժվար է կանխատեսել, թե տարվա երկրորդ կեսում ինչպես կզարգանա իրավիճակն Ադրբեջանում, բայց բավականին լարված սոցիալական վիճակ է սպասվում»,- նշեց ադրբեջանագետը։

Ինչ վերաբերում է հայկական ուղղությամբ ադրբեջանական գործունեությանը, փորձագետի գնահատմամբ, բավականին ակտիվ են, օգտվում են կարանտիով պայմանավորված «լոք դաունով», փորձում են միջազգային կառույցներում ակտիվ գործունեություն ծավալել, ինչպես Եվրախորհրդարանում ադրբեջանամետ մի քանի պատգամավոր հակահայկական հայտարարությամբ հանդես եկան։

«Բավականին ակտիվացրել են, այսպես կոչված, ղարաբաղա-ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևին, որն արդեն հայալեզու ուղերձներ է հղում, ինչն ուղղված է հայկական հանրության վրա ազդելուն, ներազդելուն»,- ասաց նա։

Ա. Էլիբեգովան նշեց, որ Թուրալ Գյանջալիևի գործողությունների հակազդման գործում հայկական կողմը բավականին պասիվ է.

«Տպավորություն է՝ կամ լրջությունը չի գիտացվում, կամ միտումնավոր տպավորություն է ստեղծվում, որ աննշան անձնավորություն է։ Բայց ԵԽԽՎ ու Եվրանեստում ադրբեջանական պատվիրակությունների ներկայացուցիչ է, որը հանդիպում է դեսպանների հետ, միջազգային կառույցներում է հանդիպումներ ունենում, շրջագայում է աշխարհով ու ներկայացնում ադրբեջանական հակահայկական թեզերը։ Պետք է հասկանալ, որ սա վտանգ է, ռիսկ, որը պետք էր հաշվարկել ու հակազդել։ Հակազդման գործողություններն արդեն ուշացել են, բայց միևնույնն է՝ պետք է անել, քանի որ գնալով դիրքերն ամրացնում է, միջազգային հանրության մոտ ավելի լսելի է դարձնում խնդիրները, որոնք  բավականին վտանգավոր են։ Հիմնականում տարածում է՝  ադրբեջանցիներն ուզում են վերադառանալ Արցախ, համերաշխ ապրել հայերի հետ, կոնտակտներ ունենան, բայց հայկական կողմը մերժում է ու թույլ չի տալիս։ Պետք է կոտրել այդ կարծիքը, թույլ չտալ միջազգային հանրությանը դա ընկալել այնպես, ինչպես ներկայացնում է նա»։

Ա. Էլիբեգովայի խոսքով, Ադրբեջանի ԱԳՆ-ն բավականին ակտիվ մեկնաբանում է հայկական կողմի հետ կապված ցանկացած իրադարձություն, բոլոր մակարդակներում բավականին կոշտացրել է ռազմական հռետորաբանությունը, ՊՆ-ն, ԱԳՆ անընդհատ պատերազմի սպառնալիքներ են հնչում, պարբերաբար առաջնագծում սադրանքների են գնում, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հորդորել են կողմերին կորոնավիրուսի ժամանակ հնարավորինս հրադադարը պահպանել, բայց ադրբեջանական կողմը շարունակում է  խախտել։

Նա ընդգծեց, որ այդ հայտարարությունները ցանկացած պահի հնարավոր է վերածվեն գործողությունների. «Ադրբեջանի դեպքում երբևէ չի կարելի բացառել, ցանկացած պահի պետք է դրան պատրաստ լինել, որ ադրբեջանական կողմը հոգեբանական ճնշումներից կարող է անցնել նաև գործի. իրենց հասարակության ուշադրությունը սոցիալական դժգոհությունից  շեղելու լավագույն մեթոդն, իհարկե, հայերի ուղղությամբ ուշադրությունը շեղելն է»։

Փորձագետի կարծիքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մինչև հաղթանակի երաշխիք չունենա, չի գնա լայնամասշտաբ գործողությունների, բայց առաջնագծում իրավիճակի պարբերաբար լարում, սադրանքներ կձեռնարկի՝ ներսում ցույց տալու համար, որ ինքը իրավիճակը վերահսկում է,  բավարարում է պահանջները, կարողանում է իրենց պաշտպանել, պետք է անընդհատ ցույց տա հաջողություն։

«Կրիտիկական իրավիճակում, որում գտնվում է  Ադրբեջանը, իրենց շատ պետք են ինչ-որ փոքրիկ հաղթանակներ, որոնք պետք են հանրության հոգեբանական բավարարվածության համար։ Միշտ պետք է պատրաստ լինել, որ մեր հաշվին է դա արվելու»,- ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:33
Տավուշի գյուղերի հանձնումը թշնամուն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. Հայկ Նահապետյան
«Տավուշի գյուղերը հանձնելուց հետո փակվում է  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Շրջանցող ճանապարհ չկա։ Գազամուղն այդ հատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:24
«Զվարթնոց»-ում տնկվեցին 1540 նոր ծառաթփատեսակներ
 Այսօր  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվեցին 1500  թուփ  հասմիկ և ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից
Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տավուշցիները դուրս են եկել բողոքի
Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։ Ինչպես տեղից պատմում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
15:06 20/04/2024

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}