Փոփոխություններ են կատարվել «Ֆիրդուսի» թաղամասի կառուցապատման նախագծում.Ավինյան
Քաղաքական
18:46 19/06/2020
Հայաստան

Փոփոխություններ են կատարվել «Ֆիրդուսի» թաղամասի կառուցապատման նախագծում.Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը  «ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել տեղեկացնելով, որ փոփոխություններ են կատարվել «Ֆիրդուսի» թաղամասի կառուցապատման նախագծում: 

«Հաշվի առնելով Ֆիրդուսի թաղամասի շուրջ տեղի ունեցած հասարակական քննարկումները` ցանկանում եմ տեղեկացնել, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ ենք մտցրել կառուցապատման նախագծում:

Մասնավորապես որոշվել է.

✅Հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանել իրենց տեղերում, վերարժևորել շենքերի ետնամասի ֆասադները և տվյալ տարածքների համար ստեղծել նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր՝ 2-4 հարկանի պատմական շենքերով, փայտե պատշգամբներով և հուշարձան շենքերի միջև 200մ հետիոտնային ճանապարհով:

✅Այս տարածքում 1-ին և 2-րդ հարկերում նախատեսվող սրճարաններից և հուշանվերների խանութներից բացի ներկայումս կառուցապատողների հետ քննարկում ենք պատմական միջավայրի տարածքում՝ 2-րդ և 3-րդ հարկերում, ստեղծել մշակութային հայտնի գործիչների թանգարաններ։
Այս փոփոխությունները կփարատեն մտահոգությունները և Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագիրը էլ ավելի լավը ու ամբողջական կդարձնեն»,-գրել է նա:

Placeholder
Փոփոխություններ են կատարվել «Ֆիրդուսի» թաղամասի կառուցապատման նախագծում.Ավինյան