Քաղաքական 16:01 22/06/2020 Հայաստան

ՅՈՒՆԻՍԵՖ.Պետությունները ձախողում են երեխաների հանդեպ բռնության կանխարգելումը

Երեխաների հանդեպ բռնության կանխարգելման մասին գլոբալ զեկույցը կոչ է անում պետություններին՝ ավելին անել և նախազգուշացնում է կորոնավիրուսի «խորը ազդեցության» մասին։

Աշխարհի երեխաների կեսը կամ գրեթե 1 միլիարդ երեխա ենթարկվում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական բռնության՝ ստանալով վնասվածքներ, հաշմանդամություն ձեռք բերում կամ մահանում, որովհետև պետությունները ձախողել են հետևել հաստատված ռազմավարությանը՝ նրանց պաշտպանելու համար։ 

Այս մասին է խոսվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Երեխաների հանդեպ բռնության հարցերով հատուկ ներկայացուցչի և «Վե՛րջ բռնությանը» համագործակցության կողմից հրապարակված նոր զեկույցում։

«Երեխաների հանդեպ բռնությանը երբեք որևէ արդարացում լինել չի կարող», - նշել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը (Dr Tedros Adhanom Ghebreyesus): Այն կանխարգելու համար մենք ապացուցահեն գործիքներ ունեք և կոչ ենք անում բոլոր պետություններին՝ կիրառել դրանք։ Երեխաների առողջությունը պաշտպանելն ու բարօրությունը պահպանելը առանցքային դեր ունեն մեր հավաքական առողջությունը պաշտպանելու և բարօրությունը պահպանելու համար թե՛ այսօր, և թե՛ ապագայում»:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից հայտնում են, որ երեխաների հանդեպ բռնության կանխարգելման գլոբալ դրությունը 2020թ․ զեկույցն իր տեսակի մեջ առաջինն է, որ ներկայացնում է 155 երկրում գրանցված առաջընթացը «INSPIRE» ծրագրի շրջանակում, որը 7 ռազմավարությունների շարք է՝ երեխաների հանդեպ բռնությունը կանխարգելելու և երեխաների հանդեպ բռնությանը արձագանքելու համար։

Զեկույցը այս ուղղությամբ իրականացվող քայլերի խթանման հստակ անհրաժեշտություն է տեսնում բոլոր երկրներում։ Թեև գրեթե բոլոր երկրներում (88%) անհրաժեշտ օրենքներ կան երեխաներին բռնությունից պաշտպանելու համար, կեսից էլ պակաս երկիր (47%) է նշել, որ դրանք խստորեն կիրառվում են։

Զեկույցում առաջին անգամ են տվյալներ ներկայացվել աշխարհում 18 տարին չլրացած երեխաների շրջանում տեղի ունեցած սպանությունների վերաբերյալ․ նախորդ գնահատականները ներառում էին նաև 18-19 տարեկանների մասին տվյալներ։ Ըստ զեկույցի, 2017 թվականին շուրջ 40 000 երեխա սպանության զոհ է դարձել։

«Երեխաների հանդեպ բռնությունը մի՛շտ է եղել, իսկ հիմա ամեն ինչ կարող է վատթարանալ», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Ինքնամեկուսացման, դպրոցների փակման և շարժման սահմանափակումների պատճառով չափազանց մեծ թվով երեխաներ են մնացել բռնարարների կողքին՝ զուրկ լինելով անվտանգ վայրերից, ինչպիսին դպրոցն է։ Անհրաժեշտ է մեծածավալ ջանքեր գործադրել թե՛ այս ժամանակահատվածում, և թե՛ դրանից հետո՝ երեխաներին պաշտպանելու համար, այդ թվում՝ առաջնային դեր հատկացնելով սոցիալական ծառայության աշխատողներին և ամրապնդելով երեխաներին տրամադրվող աջակցության թեժ գծերը»:

Ընդհանուր առմամբ առաջընթացն անհավասար է։

«INSPIRE» ծրագրի ռազմավարություններից միայն մեկի՝ գրանցման միջոցով դպրոց ընդունվելու գործարկումով է պայմանավորված ամենամեծ առաջընթացը։ Այսպես՝ երկրների 54% -ը զեկուցել է, որ այս եղանակով հայտնաբերվել է կարիքավոր երեխաների բավականին մեծ թվաքանակ: 32% -ից 37% երկրներում բռնության զոհ դարձած երեխաները կարող են օգտվել աջակցություն տրամադրող ծառայություններից։

Միևնույն ժամանակ, երկրների 26% -ն է տրամադրել ծնողներին և խնամակալներին ուղղված աջակցության ծրագրեր։ Պետությունների 21% -ը ծրագրեր է իրականացրել վնասակար վարքագծերը փոխելու համար, իսկ 15% -ը փոփոխություններ է իրականացրել երեխաների համար անվտանգ վայրեր ապահովելու նպատակով:

Չնայած որ երկրների մեծամասնությունը (83%) գործողությունների ազգային ծրագրեր և քաղաքականություն ունի, դրանց միայն 21% -ն է ամբողջությամբ ֆինանսավորվում կամ չափելի (թվային) թիրախներ ունի։ Ֆինանսավորման բացակայությունը, ոչ բավարար մասնագիտական հենքի հետ մեկտեղ, նպաստող հավանական հանգամանքներ են և ծրագրերի իրականացման դանդաղ ընթացքի պատճառ։

Կորոնավիրուսի դեմ պայքարն ու դրա ազդեցությունը երեխաների վրա։
Տանը մնալուն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ դպրոցների փակումը, սահմանափակել են ընտանիքների և անհատի աջակցության հիմնական աղբյուրները, ինչպիսիք են ընկերները, հարազատները կամ մասնագետները։ Սա է՛լ ավելի է նվազեցնում զոհի՝ ճգնաժամը և առօրյայի նոր ռեժիմը հաջողությամբ հաղթահարելու կարողությունը։ Ավելացել են երեխաների հանդեպ և զուգընկերոջ կողմից բռնության մասին թեժ գծերին հեռախոսազանգերը։

Թեև առցանց հարթակները շատ կարևոր են երեխաների ուսման, աջակցության և խաղի համար, գրանցվել է առցանց վնասակար վարքագծի, այդ թվում՝ կիբերբուլիինգի, վտանգավոր առցանց վարքի և սեռական շահագործման աճ:

«Երեխաների հանդեպ բռնությանը վերջ տալն այն է, ինչ պետք է անել։ Դա ճիշտ ներդրում է, որը հնարավոր է իրականացնել: Ժամանակն է ամբողջությամբ ֆինանսավորել ազգային գործողությունների համապարփակ ծրագրերը, որոնք հնարավորություն կընձեռեն երեխաներին՝ տանը, դպրոցում, առցանց և իրենց համայնքներում անվտանգ լինել», - նշել է Հովարդ Թեյլորը ([Howard Taylor] Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը համագործակցությունից): «Մենք կարո՛ղ ենք և պե՛տք է ստեղծենք մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է բռնությունից զերծ լինել և չափահասների նոր սերնդի մաս դառնալ՝ առողջ և բարգավաճ կյանքով ապրելու համար»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}