Հասարակություն 12:44 23/06/2020 Հայաստան

«Ավրորան» կմեծարի մարդասերներին և կորոնավիրուսի դեմ պայքարող հերոսներին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն հայտնում է, որ 2020 թ. հոկտեմբերի 19-ին Նյու Յորքում կկազմակերպվի «Ավրորայի» հնգամյակին նվիրված հատուկ՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» պաշտոնական ճաշ, որի ընթացքում կմեծարվեն «Ավրորա» մրցանակի հինգ դափնեկիրները, և հարգանքի տուրք կմատուցվի Նյու Յորք քաղաքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարող հերոսներին։

«Հարյուր տարի առաջ 200 միլիոն դոլար (այժմ ավելի քան 2 միլիարդ դոլարին համարժեք գումար) է հավաքվել՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածներին և հալածանքների ենթարկված այլ համայնքների օգնելու համար։ Նյու Յորքի բնակիչներն այս նախաձեռնության ամենաակտիվ աջակիցներից էին. նրանց բարեգործությունն օգնեց փրկելու վերապրողների մի ամբողջ սերունդ։

Նույն այս քաղաքում 2015թ. ազդարարվեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադրումը։ Ուստի խորհրդանշական է, որ «Ավրորայի» հնգամյակին նվիրված «Երախտագիտությունն՝ ի գործ» պաշտոնական ճաշը տեղի է ունենալու այդ նույն քաղաքում։ Դրամահավաքը կմիավորի «Ավրորայի» աջակիցներին՝ ի նշան համերաշխության եւ  նախաձեռնության գործունեության շարունակականության»,- հայտնում են նախաձեռնությունից։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նրանց, ովքեր դրա խիստ կարիքն ունեն։

«Ավրորայի» հնգամյա առաքելությունը եղել է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի միջոցով աշխարհի մարդասերների փառաբանումըեւ կարիքավորներին օգնելը՝ դափնեկիրների առաջադրած կրթական, առողջապահական ու հմտությունների զարգացման ծրագրերով։ Մրցանակի դափնեկիրն ստանում է 1.000.000 ԱՄՆ դոլարի պարգեւ, ինչը դափնեկրին բացառիկ հնարավորություն է տալիս շարունակելու մարդասիրության շղթան եւ օժանդակելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

«Վերջին հինգ տարում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեզ հիշեցրել է մեր ընդհանուր մարդկայնության մասին՝ միավորելով մարդկանց եւ վերափոխելով կարիքավորներին մարդասիրական օգնություն տրամադրելու ձեւն ամբողջ աշխարհում: Մինչ օրս նախաձեռնությունը 16 երկրում աջակցել է 28  ծրագրի, որոնցից օգտվել է գրեթե մեկ միլիոն մարդ։

Հնգամյակի այս տոնակատարությանը բոլորին կոչ եմ անում միանալ մեզ եւ այս շարժումը զորացնել դժվարին այս ժամանակներում, երբ մեզ ավելի շատ հերոսներ են անհրաժեշտ», - ասել է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին։

Այսօր, երբ աշխարհը պայքարում է՝ հաղթահարելու կորոնավիրուսի ծանր մարտահրավերը, փախստականներն ու խոցելի մյուս համայնքները, որոնց անվերապահորեն աջակցում է «Ավրորան», շարունակում են տառապել եւ աճել թվաքանակով՝ համավարակի պատճառած հավելյալ ճնշման հետեւանքով։ «Ավրորան» քաջալերում է նրանց, ում բախտ է վիճակվել փրկվել եւ կյանքում արժանանալ երկրորդ հնարավորության, արտահայտել իրենց երախտագիտությունը՝ դառնալով փրկողների հաջորդ սերունդը, շարունակելով մարդասիրության շղթան։

««Ավրորան» գործով արտահայտված երախտագիտություն է․ Երախտագիտությունն՝ ի գործ։ Այն համընդհանուր ուղերձ է եւ գաղափար, որն արձագանք է գտնում ամբողջ աշխարհի մարդկանց սրտերում՝ արթնացնելով մարդկային համերաշխությունը։ Այսօր, երբ մարդկությունը դիմակայում է կորոնավիրուսիհամավարակին, մենք ձգտում ենք մարդկային համերաշխության, համագործակցության ու ներշնչանքի, որոնք կմիավորեն մեզ, թույլ կտան հաղթահարել մեր տարբերությունները եւ կտրամադրեն մեզ գործողության ընդհանուր հարթակ։

Անցյալ 4 տարվա ընթացքում «Ավրորան» մեզ միջազգային այնպիսի հարթակ է տրամադրել, որն իր մեջ ամփոփում է համերաշխություն, հույս եւ գործելու հնարավորություն։ Մենք հպարտությամբ տոնում ենք մեր հինգերորդ տարեդարձն այնտեղ, որտեղից սկսել ենք։ Մեզ համար պատիվ է գտնվել Նյու Յորքում, որտեղ հարյուրավոր նորօրյա հերոսներ են երևան եկել համավարակի ընթացքում՝ դառնալով խիզախության, անձնազոհության, ազնվության ու մարդկային համերաշխության վկայություններ», - ասել է Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։

ՄԴուք կարող եք միանալ «Ավրորային»և ձեր նվիրատվությամբ աջակցել «Երախտագիտությունն՝ ի գործ» շարժմանը կամ ամրագրել սեղան կամ տոմս Նյու Յորքում կայանալիք պաշտոնական ճաշի համար։ «Երախտագիտությունն՝ ի գործ» միջոցառման ընթացքում հավաքված գումարը օգնելու է շարունակել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և «Ավրորա» մրցանակի դափնեկիրների ջանքերը։ Պաշտոնական ճաշի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել էլ. փոստի հետևյալ հասցեով՝ [email protected]»,- նշում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}