Քաղաքական 10:44 24/06/2020 Հայաստան

Սահմանադրական փոփոխությունների հարցով ԼՀԿ-ն կդիմի ՍԴ, բայց ոչ հիմա

«Մենք ՍԴ-ում բարձրաձայնելու ենք որոշ խախտումների մասին»,- այսօր խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա հիշեցրեց, որ խորհրդարանը մեկ և կես ժամում առաջին ընթերցմամբ  սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդունելուց հետո, Սահմանադրությունը խախտելով այն չի ուղարկել ՍԴ, ապա կրկին նույնքան ժամանակահատվածում երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրենքը։

Բացի այդ, ըստ Մարուքյանի, իշխանությունը խախտել է նաև ԱԺ «Կանոնակարգ» օրենքը, և ՀՀ նախագահին զրկել է  Սահմանադրական փոփոխությունների ընդունված նախագիծը  ստորագրելու իրավունքից։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ միջին իրավաբանական գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր քաղաքացու համար պարզ է, որ իշխանությունների գործողությունները կատարվել են ՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը։

«Առաջին խախտումը, որի մասին բազմիցս նշվել է, այն է, որ երբ սահմանադրական փոփոխությունները ընդունվում են ԱԺ-ի կողմից, մինչև երկրորդ ընթերցումն անպայմանորեն պետք է ուղարկվեն ՍԴ՝ եզրակացության։ Սա կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ և ԱԺ «Կանոնակարգ» օրենքով։ Երկրորդ խախտումն այն է, որ ԱԺ «Կանոնակարրգ» օրենքի փոփոխություններով՝ ՀՀ նախագահին զրկել են սահմանադրական փոփոխությունները ստորագրելու և հրապարակելու իրավունքից։ ԱԺ մեկ խմբակցությունն իր որոշմամբ մեկ այլ սահմանադրական մարմնի լիազորություն է ի չիք դարձրել»,- ասաց Տարոն Սիմոնյանը։

Նրա խոսքով, վերոնշյալ խախտումների հիման վրա ՀՀ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս պատգամավորների 1/5-ին դիմել ՍԴ։ Պատգամավորը տեղեկացրեց, որ մի քանի հիմքեր կան ՍԴ դիմելու համար։

«Հիմքերից մեկը խորհրդարանի ընդունած օրենքի սահմանադրականության վիճարկումն է։ Այս հիմքով վիճարկվելու են ԱԺ «Կանոնակարգ» օրենքի համապատասխան փոփոխությունները, որոնցով ՀՀ նախագահին զրկել են իր լիազորություններից։ Մեկ այլ հիմքը, որ էլի սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ և ՍԴ մասին օրենքով, սահմանադրական մարմինների լիազորությունների շուրջ առաջացած վեճն է։ Այսինքն՝ հարց է առաջանում՝ արդյո՞ք ԱԺ իրավունք ուներ չդիմելու ՍԴ, թե՞՝ ոչ։ Այս հարցերի պատասխանը տվող միակ մարմինը ՍԴ-ն է։ Հետևաբար այս պահանջների հիման վրա մենք պետք է առաջ գնանք»,- ներկայացրեց պատգամավորը։

Նա նշեց, որ հանրությունը նաև հարց էր բարձրացնում, որ պետք է սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկվի ՍԴ-ում, մինչդեռ, ըստ Տարոն Սիմոնյանի, Սահմանադրության 168-րդ հոդվածում նշված դրույթը չի կարող պատգամավորների 1/5-ի ձայներով վիճարկվել ՍԴ-ում.

«Հիմա այս դրույթները մեր գործընկերները անտեսել են, և ես հիմքեր ունեմ մտածելու, որ իրենք կա՛մ գիտակցված կեղծավորությամբ խեղաթյուրում են սահմանադրական պահանջները, կամ էլ՝ ամբողջ հասարակության մեջ ազնիվ տգիտության քարոզ են իրականացնում»։

Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ իրենք ՍԴ ներկայացվելիք դիմումի վրա կաշխատեն, և հենց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ նիստը տեղի ունենա, ՍԴ կմուտքագրվի վերոնշյալ խնդիրների հետ կապված դիմումը։

«Այսինքն՝ մոտավորապես օրերի խնդիր է այստեղ։ Այս առումով ԼՀԿ-ն այն մոտեցումն ունի, որ գործողություններն իրականացվելու են միմիայն իրավական տիրույթում։ Եվ դա անում ենք այն պարզ պատճառով, որ որևէ ձևով չմիջամտենք այս գործընթացին։ Հենց այն օրը, երբ խորհրդարանը քննարկում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ՍԴ-ն աշխատակարգային նիստ է արել ու որոշել, որ երկրորդ նախագահին առնչվող գործն իրենք կքննեն հուլիսի 7-ին։ Այսինքն՝ կասեցված գործը հանել են և նշանակել օր»,- նշեց Էդմոն Մարուքյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:58
Երևանի կամավորական ստորաբաժանման կազմավորումը ընթացքի մեջ է.Հակոբ Կարապետյան
Երևանաի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի էջում Երևանի կամավորական ստորաբաժանման կազմավորման մասին հաղորդագրություն է...
Աղբյուր` Panorama.am
00:45
Թուրքիայի և նրա հովանավորած ահաբեկիչների կողմից իրականացվող ագրեսիան ուղղված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարածած հայտարարությամբ անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մանիպուլյատիվ հայտարարությանը: «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
00:34
«Razm.info». Հայ գերիներին գնդակահարած հատուկջոկատայիններից մեկը ոչնչացված է
«Razm.info»-ի հրապարակած տեղեկատվության մեջ ասվում է, որ Հադրութում հայ գերիներին գնդակահարած ոճրագործներից մեկը ոչնչացված է: ...
Աղբյուր` Panorama.am
00:31
Դիմելու դեպքում Թուրքիան պատրաստ է զորքեր ուղարկել Ադրբեջան. Թուրքիայի փոխնախագահ
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը չորեքշաբթի օրը հաստատել է Ադրբեջան զորք մտցնելու Անկարայի պատրաստակամությունը՝ ղարաբաղյան հակամարտությունում...
Աղբյուր` Panorama.am
23:38
Բուսանի կինոփառատոնում կկայանա ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան
Այսօր մեկնարկել է Ասիայի ամենաներկայացուցչական Բուսանի միջազգային կինոփառատոնը։ Փառատոնի «Նոր հոսանքներ» (New Currents) մրցութային...
Աղբյուր` Panorama.am
23:34
Այս փուլում ԼՂ հարցը դիվանագիտական լուծում չունի հենց Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի հետևանքով. Փաշինյանի խոսնակ
Հայաստանը պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: Այս մասին նշվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
23:34
Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքային խորհուրդը Արցախին սատարող բանաձև է ընդունել
Հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքային խորհուրդն Արցախին սատարող բանաձև է ընդունել, որով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել...
Աղբյուր` Panorama.am
23:29
Եվրոպա, արթնացի՛ր, Էրդողանը քո մեջքի հետևում է. Ակցիա՝ Բարսելոնայում
Բարսելոնայի հայ համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել՝ դատապարտելով Արցախում ադրբեջանական ագրեսիան։ Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
23:28
1000 դրամների շնորհիվ մենք կուտակել ենք շուրջ 30 մլրդ դրամ գումար. Վարուժան Ավետիքյան
«Հիմնադրամն ունի մեկ նպատակ՝ ապահովել մեր սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավոր դարձած հերոսների ընտանիքների ֆինանսական...
Աղբյուր` Panorama.am
23:11
Թշնամին հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և Հերհեր գյուղի ուղղությամբ
Օրվա ընթացքում Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանները դարձյալ հայտնվել են ադրբեջանական ագրեսիայի թիրախում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
22:57
Հակառակորդը գնդակոծում է նաև առաջնագծում աշխատող շտապօգնության մեքենաները. Հովհաննիսյան
«Ադրբեջանն առաջին անգամը չէ, որ փորձում է հակամարտությանը կրոնական բնույթ տալ»,-  այսօր կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ...
Աղբյուր` Panorama.am
22:41
«Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսում է «50 PLUS» շարժում. Արշամյան
«Դրամական բոլոր միջոցների օգտագործումը կոորդինացվում է Հայաստանի և Արցախի կառավարությունների հետ»,- Հայկական միասնական տեղեկատվական...
Աղբյուր` Panorama.am
22:23
Այսօր նաև թեժ է եղել կենտրոնական ուղղությունը. Արծրուն Հովհաննիսյան
«Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները շարունակվել են, և ըստ էության, շարունակվել են բոլոր ուղղություններով։ Այսօր նաև թեժ է եղել...
Աղբյուր` Panorama.am
22:21
Նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է ռազմական ագրեսիան դիմակայելու համար. «Հայրենիք»
«Հայրենիք» կուսակցությունը ուշադրությամբ հետևում է մեր Հայրենիքի համար բախտորոշ այս ժամին Հայաստանի և Արցախի հանրապետությունների...
Աղբյուր` Panorama.am
22:05
Ցանկացած հանդիպում, որը կարող է նպաստել ստեղծված իրավիճակից ելքեր գտնելուն` մենք ողջունում ենք. Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է ՀՀ և Արցախի նախագահների հանդիպմանը։ «Ցանկացած հանդիպում, որը կարող է նպաստել ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի միակ կին քաղաքապետը կամավորագրվել է և մեկնելու է Արցախ
Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, հայտարարում եմ, որ այսօրվանից կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը և գնալու եմ իմ բաժին հաղթանակի...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԱԺ բոլոր պատգամավորների ֆեյսբուքյան գրառումները համարվում են պաշտոնական հայտարարություն, որոնք հերքելն արգելվում է. Ոստիկանություն
«Փաստինֆոն» գրում է՝  ԱԺ բոլոր պատգամավորները համարվում են պաշտոնատար անձ, հետևապես՝ ռազմական դրության իրավական ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:45
Արցախում վարորդների, հացթուխների, դերձակների ու շինարարների կարիք կա. Լուսինե Բադալյան
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, ով այս օրերին գտնվում է Արցախում, իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե այժմ ինչի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Լոռու մարզպետ. Կամավորագրվում եմ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը գրել է. «Ես՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանս, միանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, վայրկյան...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ստեղծվում են կեղծ էջեր, որոնք ապատեղեկատվություն և խուճապ են տարածում»
«Ստեղծվում են կեղծ էջեր, որոնք ապատեղեկատվություն և խուճապ են տարածում» Տեղեկատվության ստուգման կենտրոնը զգուշացնում է՝...
Աղբյուր` Panorama.am
21:33
Լավրովի հետ հանդիպումից հետո Բայրամովը զանգահարել է Չավուշօղլուին
Մոսկվայում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը զանգահարել է Թուրքիայի ԱԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
21:14
Էդմոն Մարուքյան. Պատերազմը կուսակցություններ, թիմեր չի ճանաչում
ԱԺ «Լուսավոր ՀԱյաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է. «Արդեն բազմաթիվ մեր թիմակիցներ գտնվում են...
Աղբյուր` Panorama.am
21:09
«Հանեք մեզ այս ճահճից». Ադրբեջանի բանակի կազմում կռվող վարձկանի զանգի ձայնագրությունը
«Region Monitor»-ը ներկայացնում է այս օրերին Ադրբեջանի բանակի կազմում Արցախի դեմ կռվող սիրիացի վարձկանի` Թուրքիայում գտնվող իր...
Աղբյուր` Panorama.am
21:03
Փաշինյանի խոսնակ. Պրակտիկան ցույց է տվել, որ այս տրամաբանությունն անընդունելի է Ադրբեջանի համար
Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը խեղաթյուրելու՝ ադրբեջանական կողմի փորձերին:...
Աղբյուր` Panorama.am
20:57
Ռուսաստանաբնակ հայերը շարունակում են հումանիտար օգնություն ուղարկել Արցախ
Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերն այս օրերին ոչ միայն հոգով ու սրտով են մայր հայրենիքի ու Արցախի հետ, այլև ռեալ աջակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
20:50
Չեխիայի ԱԳՆ-ն տեղյակ չէ, թե ինչ ճանապարհով են չեխական արտադրության զինատեսակները հայտնվել Ադրբեջանում
Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես «Տրենդը» և «Ազերնյուզը», ինչպես նաև Военное обозрение ռուսական...
Աղբյուր` Panorama.am
20:48
Հայաստանի և Արցախի պաշտոնաթող նախագահները հանդիպել են՝ լուծումներ գտնելու պատերազմական իրադրությունում
ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հաղորդագրություն, որտեղ ասված է. ...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պոմպեո. երրորդ երկրները պետք է հեռու մնան Ղարաբաղյան հակամարտությունից
«Բարդ իրավիճակ է ստեղծվել տեղում, բարդ դիվանագիտական իրավիճակ է: Պատրաստվում եմ նախարարների հետ հանդիպմանը նշել, որ երրորդ երկրները պետք է...
Աղբյուր` Panorama.am
20:23
Հանձնարարել եմ Երևանում ձևավորել օպերատիվ շտաբ․Արայիկ Հարությունյան
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է անցկացրած աշխատանքային նիստին, տեղեկացնելով․ «Այսօր ընդլայնված...
Աղբյուր` Panorama.am
20:09
Դեպի Արցախ և Արցախից ստացվող զանգերի և SMS հաղորդագրությունների համար սահմանվել է 0 դրամ
ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է բջջային օպերատորների նախաձեռնության մասին։ «Շնորհակալություն ենք հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}