11:20 26/06/2020

Իշխանությունները մանկական խաղ խաղալու փոխարեն պետք է գոնե խայտառակությունից խուսափելու մի քայլ անեին. Մելիքյան

«Այսօր կարևոր օր է թե՛ ՍԴ-ի համար, և թե՛ Սահմանադրության ինստիտուտի համար, ուղղակի պատեհ համարեցի մի պահ այստեղ գտնվել»,- ՍԴ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նրա խոսքով, այն, ինչ տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 20-ից մինչ օրս, սահմանադրական կարգի տապալման գործընթաց է՝ բազմաթիվ արարներով, և սահմանադրական փոփոխությունների նախագիծը կարծես ամենավերջին արարն էր, որը ամենակոպիտն ու ամենաառերևույթն էր։

«Մենք տեսանք, որ ՀՀ վարչապետը հիմա էլ իրեն վերապահում է օրենքներ մեկնաբանելու իրավունք, և իր ֆեյսբուքյան էջով ի լուր աշխարհի հայտարարում է, որ այս պահին սա է գործում, նա է գործում։ Շատ կարևոր է, որ մենք այս ամենի նշանակությունն ու իմաստը հասկանանք։ ՍԴ-ն այն ինստիտուտը եղավ, որն իր սկզբունքայնության, իր աշխատանքի շնորհիվ աստվածաշնչյան փորձության քարը դարձավ, և հնարավորություն տվեց հասկանալ, թե մենք ում հետ գործ ունենք։ Այն մեզ հնարավորություն տվեց հասկանալու՝ մենք գործ ունենք մարդկաց հետ, որոնք իրավական արժեքնե՞րն են կարևորում, թե՞՝ մարդկանց հետ, որոնք պատրաստ են իրավական արժեքները ոտնատակ տալ քաղաքական նպատակներով։ Մենք հասկացանք նաև՝ արդյո՞ք ունենք պետության գլուխ Հանրապետության նախագահ, թե՞՝ գիշերվա կեսին Արտուշ պապիկ լինող մեկը... կամ արդյո՞ք մենք ունենք խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժ, թե՞ նրանցից մեկը «Իմ քայլի»  առանձին ֆռակցիա է»,- նշեց իրավապաշտպանը։

Ըստ Ռուբեն Մելիքյանի, որևէ տեղ նշված չէ, որ երկրի վարչապետը, կամ արդարադատության նախարարն իրավունք ունեն մեկնաբանելու Սահմանադրությունը և որոշելու, թե ինչը պետք է կիրառվի, ինչը՝ ոչ։ Իրավապաշտպանի խոսքով, այսօր ՀՀ-ն իսկապես ունի ՍԴ ճգնաժամ, որի մասին մեկ տարի առաջ խոսում էին իշխանությունները, և որը հենց իրենք էլ ստեղծեցին։

«Կա մի մոտեցում, որ երկու կամ երեք դատավորներ այլևս դատավոր չեն, կա ևս մեկ մոտեցում, որ դատավորները պետք է շարունակեն պաշտոնավարել, քանի որ ՍԴ մասին սահմանադրական օրենքը ժամանակին չի փոխվել։ Կա նաև մոտեցում, որ այս փաստաթուղթը առհասարակ իրավական հիմք չունի, կա նաև մոտեցում, որ իրավական ուժ ունի, բայց կիրառելի չէ։ Սա արդեն ճգնաժամ է համարվում։ Եվ կարելի է ասել, որ նախորդ տարի հունիսի 20-ին սկսված գործընթացն ավարտվեց, և մենք ունենք փշուր-փշուր եղած սահմանադրական կարգ։ Եթե անգամ այս սահմանադրական փոփոխությունը թղթի կտոր չէ, և իսկապես ուժի մեջ է մտել, այստեղ մենք լուրջ խնդիր ունենք կիրառելիության հետ»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ արդարադատության նախարարն էլ է նշել՝ «ՍԴ մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը չի փոխվել, և դա իրենց թերացումն է, բայց, այնուամենայնիվ դա չի ազդում ՍԴ կազմը փոխելու որոշման վրա, Ռ. Մելիքյանն արձագանքեց՝ ՀՀ Սահմանադրության գործողության մեխանիզմը փոխվել է 2015 թվականին, և եթե դրանից առաջ նշված էր՝ Սահմանադրության  նորմերը գործում են անմիջականորեն, այժմ նշված է Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ։

«Դա նշանակում է, որ ԱԺ-ն պարտավոր է վերացնել Սահմանադրության և օրենքների միջև եղած հակասությունները, դա պարտավոր է անել նաև ՍԴ-ն, բայց դիմումի հիման վրա։ Այս տեսանկյունից, կարծում եմ, որ իշխող քաղաքական ուժը հայտարարություններ անելու, «Վիքիպեդիայում» ինչ-որ հոդվածներ փոխելու, մանկական խաղ խաղալու փոխարեն պետք է գոնե խայտառակությունից խուսափելու մի քայլ անեին»,- եզրափակեց խոսքը նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:00
Արտակ Բեգլարյանը՝ ՀՀ օմբուդսմենի հետ կազմած 5-րդ զեկույցի մասին
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ ՀՀ օմբուդսմենի հետ կազմած 5-րդ զեկույցը միայն խոշտանգումների ու...
Աղբյուր` Panorama.am
20:52
Վազգեն Մանուկյանի վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին լուրն ակտիվորեն լուսաբանվել է ռուսական ԶԼՄ-ների կողմից
«Հայրենիքի փրկության շարժումը» այսօր հայտարարեց վարչապետի իր թեկնածուի անունը՝ Վազգեն Մանուկյան: Հայտարարության մեջ, մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
20:45
«Լուսավոր Հայաստան» ֆրակցիան իրականությունը վատ է ընկալում. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. ««Լուսավոր Հայաստան» ֆրակցիան իրականությունը վատ է ընկալում։...
Աղբյուր` Panorama.am
20:36
«Տոկիո -2020» կազմկոմիտեն հրապարակել է թեստային մրցաշարերի ժամանակացույցը
«Տոկիո-2020» կազմկոմիտեն հրապարակել է թեստային մրցաշարերի ժամանակացույցը, որոնք պետք է տեղի ունենան օլիմպիական խաղերից առաջ: Այս...
Աղբյուր` Panorama.am
20:30
Դավաճանը դռնեդուռ ընկած ավտանգության երաշխիքներ է խնդրում բոլորից, թե՛ ներսում, թե՛ դրսում. Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Դավաճանը դռնեդուռ ընկած ավտանգության...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Ոստիկանապետը սահմանամերձ համայնքներում հսկողությունն ուժեղացնելու փոխարեն Փաշինյանի քմահաճույքներն է կատարում»
Սյունիքի, Գեղարքունիքի մարզի տարբեր սահմանամերձ համայնքներից պարբերաբար ահազանգում են ադրբեջանցիների տարաբնույթ սադրանքների մասին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:17
Բերման է ենթարկվել ակցիայի շուրջ 43 մասնակից․ ՀՅԴ ՀԵՄ
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր  իրականացրած ակցիայի արդյունքով Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձև
Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ անց, 188 կողմ և...
Աղբյուր` Panorama.am
20:06
Պաշտոնապես պարզաբանեք, թե ինչու էին շտապօգնության երկու մեքենայով տեղափոխվում ոստիկաններ․ Զոհրաբյան
Հենց հիմա պաշտոնապես պարզաբանեք, թե ինչու էին քիչ առաջ Հերացի փողոցով Մյասնիկյան պողոտա բարձրացող շտապօգնության երկու մեքենայով տեղափոխվում...
Աղբյուր` Panorama.am
19:58
Կյանքից հեռացել է հոգեբան Սամվել Խուդոյանը
60 տարեկանում մահացել է Մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել...
Աղբյուր` Panorama.am
19:50
ՌԴ-ն հույս ունի, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետները մոտ ժամանակները կլինեն ԼՂ-ում․ Զախարովա
Ռուսաստանը հույս ունի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները շուտով կժամանեն Լեռնային Ղարաբաղ` գնահատելու քրիստոնեական և մահմեդական սրբավայրերի պահպանումը:...
Աղբյուր` Panorama.am
19:44
Չավուշօղլու․ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը դրականորեն կազդի Հայաստանի հետ հարաբերությունների վրա
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը կարող է դրական ազդեցություն ունենալ Անկարայի ու Երևանի հարաբերությունների վրա: Այս մասին այսօր...
Աղբյուր` Panorama.am
19:38
Ինքնաձիգներ, նռնակներ և այլն․ոստիկանության բաժիններում Արցախից բերված զենք-զինամթերք է հանձնվել
Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա միջոցառումները ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ՝ զուգահեռ իրականացնելով...
Աղբյուր` Panorama.am
19:32
Ընդհանուր առմամբ Արցախ են վերադարձել աշակերտների 58%-ը, ուսուցիչների՝ 72%֊ը
Արցախի կրթության,  գիտության և մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ ներկա պահին գործում են  Մարտակերտի շրջանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Ստեփանակերտում առաջիկա շաբաթվա ընթացքում կվերագործարկվեն մի շարք դպրոցներ
Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ ներկա պահին Ստեփանակերտում գործում են 2-րդ, 7-րդ, 8-րդ,...
Աղբյուր` Panorama.am
18:58
Ֆրանսիական ընկերությունը Արցախի փրկարար ծառայությանը 6 ավտոմեքենա կնվիրի
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի հանրապետությունում գործող...
Աղբյուր` Panorama.am
18:51
Գնում եմ Կենտրոնի բաժին՝ քաղաքացուն իրավաբանական օգնություն ցույց տալու․ իրավապաշտպան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան ֆեյսբուքյան իր էջում  գրում է․ «Մաշտոց֊Պուշկին խաչմերուկից հենց նոր ոստիկանությունը բերման ենթարկեց...
Աղբյուր` Panorama.am
18:41
ԱԱԾ-ն վերածվել է Փաշինյանին ու նրա ոհմակին աջակցող ծառայության. Արծվիկ Մինասյան
«ԱԱԾ-ն վերածվել է Փաշինյանին ու նրա ոհմակին  աջակցող ծառայության: Այն հայոց պետականության հետ գերթե կապ չունի»,- ԱԱԾ դիմաց...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Քաղաքը պարալիզացված է. Սա է դավաճանության հետևանքը»
Քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը գրում է. «Քաղաքը պարալիզացված է: Կենտրոնական հիմնական փողոցները փակ են: Սա է դավաճանության...
Աղբյուր` Panorama.am
18:26
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել
Համանախագահ երկրները հորդորում են կողմերին հնարավորինս շուտ ընդունել տարածաշրջանում համանախագահներին և պարտավորվել առարկայական բանակցություններ վարել։
Աղբյուր` Panorama.am
18:19
Վարչապետի թեկնածուի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշումը
«Չի կարող լինել իրավիճակ, որտեղ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կատարի այլ քաղաքական միավորների ընդունած որոշումները»։
Աղբյուր` Panorama.am
18:15
ՊԲ ստորաբաժանումներից մեկը ոչնչացրել է հակառակորդի ավտոտեխնիկան և մեծաթիվ մարդուժ՝ պաշտպանելով կարևոր խաչմերուկը
Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը «Ճանաչենք մեր հերոսներին» խորագրի ներքո ներկայացրել է հերթական հերոսապատումները:...
Աղբյուր` Panorama.am
18:03
Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները
19:15 ՀՅԴ ԵՄ ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակցիայի տասնյակ մասնակիցներ են բերման...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ով այսօր խիզախություն ունի ասելու, որ կարող է այս վիճակում կառավարել երկիրը՝ հարգանքի է արժանի. Ա. Սարգսյան
«Ես ոչ միայն գիտեմ, թե ինչ ճանապարհ է անցել Վազգեն Մանուկյանը, այլև մենք միասին ընդդիմություն ենք եղել, 1996 թ-ի նախագահական...
Աղբյուր` Panorama.am
17:45
Մահացել է Դմիտրի Ադբաշյանը
Կյանքից հեռացել է վաստակաշատ ավիատոր, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Դմիտրի Ադբաշյանը։ Նա 82...
Աղբյուր` Panorama.am
17:37
Տիգրան Մեծ-Խանջյան-Ագաթանգեղոսի խաչմերուկի լուսացույցները փոխվել են ու տեղակայվել են երթևեկելի մասի վրա
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկի տրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Ջավախքցի կամավորի մուտքը Վրաստան արգելվել է
«Սև հովազ» ջոկատի հետ Արցախյան առաջնագիծ մեկնած ջավախքցի Մաքսիմ Արզումանյանին վրացի սահմանապահները թույլ չեն տվել վերադառնալ տուն։...
Աղբյուր` Panorama.am
17:21
Իվետա Տոնոյան. Վազգեն Մանուկյանի թեկնածության հարցում ունեցել ենք բացարձակ կոնսենսուս
«Բոլոր քաղաքական ուժերն իրենց ամբիցիաները դրել են մի կողմ և միասնական թեկնածուի հարցում եկել են կոնսենսուսի՝ հաշվի առնելով թե Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայագիտական առարկաները ակադեմիական ազատությունների դեմ համարելը կեղծ օրակարգ է. Վահե Հովհաննիսյան
Կառավարության ներկայացրած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, ըստ ԵՊՀ ռեկտորի թեկնածու, պրոֆեսոր Վահե...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}