Կրթություն 13:25 01/07/2020 Հայաստան

ՀՊՏՀ նախկին ռեկտոր. Չեք հավատա՝ ԿԳՄՍ նախարարի փոխված հրամանը նույնպես ապօրինի է

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը տեղեկացնում է՝ ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատարի նշանակման վերաբերյալ ԿԳՄՍ նախարարի փոխված հրամանը նույնպես ապօրինի է։

Ֆեյսբուքյան իր էջում նա հրապարակել է նոր հրամանի լուսանկարն ու գրել.

«Փորձում եմ ինքս ինձ համոզել, որ այսքան անգրագետ են, այլ ոչ թե հանցագործ, սակայն ինքնախաբեություն է ստացվում. այդքան աղմուկից հետո և այս աստիճանի՝ պարզապես անհնար է:

Հիշում եք, չէ՞, ԿԳՄՍ նախարարության ամոթալի պարզաբանումը, թե ՀՊՏՀ-ին առնչվող նախարարի հրամանում ԴՊՐՈՑՆԵՐԻ իրավական ակտով ղեկավարվելու պատճառը աշխատակցի անփութությունն էր՝ այն դեպքում, երբ նախարարի հրամանի ցանկացած նախագիծ մի քանի կարևոր պաշտոնյաների վիզա է ստանում, մինչև նախարարի սեղանին հայտնվելը: Եվ, հավանաբար, հիշում եք նաև զարմանալիորեն լկտի ձևակերպումն առ այն, որ մի հատ էլ բարձրաձայնողներն են մեղավոր, թե բա «շահարկում» են:

Իսկ հիմա, ուշադրությո’ւն. նախարարի փոխված հրամանում դպրոցներից ավելի ծիծաղելի իրավական նորմ են հորինել ամբողջ թիմով, միայն թե համալսարանի ժամանակավոր կառավարումը ամեն գնով ապօրինաբար հանձնեն իմ դեմ նախաձեռնած փուչ քրեական գործով ճանաչելի դարձած իրենց գերհավատարիմ պրոռեկտորին:

«Դպրոցների տրյուկը» բացահայտվեց, այժմ փոխված հրամանում նշվում է, որ ղեկավարվել են ՊՈԱԿ-ների մասին օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով: Այդ նորմը կրկին բացարձակապես կապ չունի տվյալ դեպքի հետ. այն ընդամենը սահմանում է, որ «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁԻ ԲԱՑԱԿԱՅՈւԹՅԱՆ դեպքում նրան նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ»:

Ինչպես տեսնում եք, հստակ նշվում է՝ բացակայության դեպքում՝ ԲԱ-ՑԱ-ԿԱ-ՅՈւ-ԹՅԱՆ: Օրինակ, երբ նշանակված անձը գործուղում կամ արձակուրդ է գնում կամ COVID-ի թեստը դրական է հանձնել և բացակայում է, նրա լիազորությունները կատարում է տեղակալը:
Լավ, հիմա ինչպե՞ս լուրջ ասեմ այսքանը…

Ախր, հարգելինե՛րս,

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարն այժմ ոչ թե բացակայում է, այլ նախարարի մեկ այլ հրամանով ազատվել է պաշտոնից: Դուք տեղյա՞կ չէիք, որ ազատել եք: Չկա այլևս ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁ, որի բացակայության դեպքում լիազորությունները կարող էր այլ անձ կատարել: Դուք պարտավոր էիք նշանակել նոր պաշտոնակատար, որն արդեն չէր կարող ձեր սիրելի պրոռեկտորը լինել, որովհետև նա չի բավարարում ռեկտորի պաշտոնին ներկայացվող պահանջներին. դա էր միակ օրինական տարբերակը:

Դուք 2-րդ անգամ առերևույթ դիտավորությամբ և համառությամբ օրենք խախտեցիք:
Եվ այսքանից հետո հրամանի նախորդ անհեթեթ տարբերակը անանուն ու հավանաբար գոյություն չունեցող աշխատակցի անփութության վրա՞ էիք փորձում բարդել: Այսինքն, ձեր կարծիքով այս իրավական նորմով ղեկավարվելը դպրոցներից պակա՞ս ծաղրելի է, թե՞ 2-րդ անգամ եք ասելու, որ «անփութություն» է եղել:

Ձեզ դեռ առաջին սխալի ժամանակ էի հուշել, որ չեք կարողանալու այդ չլսված ապօրինությունը հիմնավորող նորմ գտնել, բայց դուք նույնիսկ դրանից հետո «չհասկացաք», բա խեղճ աշխատակիցը ի՞նչ աներ առանց հուշելու:

Հարգելի՛ իրավապահ մարմիններ, դուք այժմ պարտավոր եք ընթացք տալ հանցագործության մասին հաղորդմանը, հատկապես, տվյալ պաշտոնյաների՝ խնդրի մասին տեղեկանալուց հետո ապօրինությունը կրկնելու հիմքով, որովհետև դրանով վերջնականապես հաստատեցին պետության և անձանց օրինական շահերին վնաս պատճառող գործողությունների ԴԻՏԱՎՈՐՈւԹՅԱՆ փաստը:

Հ.Գ.
Վերոնշյալ անձն այսօրվանից արդեն դե ֆակտո սկսել է ռեկտորի պարտականությունները կատարել և ստորագրել ապօրինի փաստաթղթեր, որոնք առոչինչ են»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:49
Ռոբերտ Հայրապետյան. Երեք կուսակցությունների՝ դատախազություն ներկայացրած դիմումը բավարար հիմնավորված է
«Քաղաքական երեք ուժերի՝ Գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումը, իմ դիտարկմամբ, ունի բավարար չափով հիմնավորվածություն, որպեսզի դա քննվի...
Աղբյուր` Panorama.am
14:48
Իրավունքի դոկտոր. Սահմանադրության նկատմամբ արհամարհական վերաբերմունքը կհանգեցնի աղետալի հետևանքների
Սահմանադրությունն  իրավանորմերի պետական համակարգի ամենաբարձր աստիճանի վրա է գտնվում, մյուս բոլոր ազգային իրավանորմերի հանդեպ ունի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Գրիգոր Մուրադյան. Մեր երկրում խաթարված է Սահմանադրության կայունությունը
«Հայաստանում Սահմանադրությունն ունի պաշտպանության կարիք՝ հատկապես հաշվի առնելով արդի զարգացումները»,-հայտարարեց  սահմանադրագետ...
Աղբյուր` Panorama.am
14:37
Արթուր Ղամբարյան. Ճանաչել Հայ Առաքելական եկեղեցուն որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ
«Մենք թույլ ենք տվել հակապատմական մոտեցում, երբ Հայ Առաքելական եկեղեցուն գրացել կամ դիտարկել ենք որպես շարքային կրոնական կազմակերպություն»։
Աղբյուր` Panorama.am
14:35
Փաշինյան. Հույս ունենք՝ նոր Սահմանադրությունը 2021 թ. կայանալիք հանրաքվեով կընդունվի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ։  «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:34
ՀՅԴ ԳՄ. Համազգային համախմբումով երկիրը վերադարձնել սահմանադրականության ուղեգիծ
Հ Յ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինն ուղերձ է հղել  Սահմանադրության օրվա առթիվ։ «Սիրելի' հայրենակիցներ,...
Աղբյուր` Panorama.am
13:22
Անահիտ Մանասյան. Չափազանց կարևոր է, որ Սահմանդրության նկատմամբ մեր վերաբերմունքը լինի որպես սիմվոլի
Իրավագիտության թեկնածու, սահմանադրագետ Անահիտ Մանասյանը «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ խորհրդաժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:11
Ոստիկանության ավտոմեքենան արգելափակվել է անձրևից կուտակված ջրափոսի մեջ
Հուլիսի 4-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում՝...
Աղբյուր` Panorama.am
12:49
Սիրանույշ Սահակյան. Խորհրդաժողովի անցկացման համար Գոշավանքը պատահական ընտրված չէ
Տավուշի մարզում գտնվող Գոշավանքի հարևանությամբ բացօթյա տարածքում քիչ առաջ մեկնարկեց «Իրավական ուղի» ՀԿ-ի կազմակերպած «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:47
Ջալալ Հարությունյան. Համոզված եմ, որ նորակոչիկները պատվով կկատարեն իրենց բարձր առաքելությունը
 ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում այսօր տեղի է ունեցել նորակոչիկների ընդունման հանդիսավոր հավաք, որին մասնակցել է ԱՀ...
Աղբյուր` Panorama.am
12:46
Այսօր Գոշավանքում՝ «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր»
Այսօր Գոշավանքում տեղի կունենա «Իրավական ուղու» կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
12:44
Արթուր Վանեցյան. Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել
«Հայաստանին պետք է պաշտպանված սահմանադրություն, և մենք այն ունենալու ենք»,-նշել է «Հայրենիք» կուսակցության նախագահ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Գևորգ Դանիելյանը՝ «Հայ Եկեղեցու պատմությունը» դպրոցներում չդասավանդելու մասին
Մայր Աթոռի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ, իրավաբան Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով Հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցներում չդասավանդելու...
Աղբյուր` Panorama.am
12:41
Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր են հաստատվել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ։...
Աղբյուր` Panorama.am
12:40
05.07.2020. Կորոնավիրուսի հաստատված 706 նոր դեպք և 8 մահ
Հայաստանում մեկ օրում հաստատվել է  կորոնավիրուսային հիվանդություն  706 նոր դեպք, առողջացել է 205 մարդ։ Մեկ օրում մահացել է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստանի տարածքում հուլիսի 5-ը ին և 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝...
Աղբյուր` Panorama.am
19:51
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Աշխարհում միլիարդատերերի թիվը պատմության մեջ առաջին անգամ հասել է 2825 մարդու և 2019-ին աճել է 8,5 տոկոսոով, իսկ նրանց ունեցվածքն աճել է 10.3...
Աղբյուր` Panorama.am
19:42
Պլանային ջրանջատում Արմավիրում՝ հուլիսի 6-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:30
ԱՀԿ-ում կարծում են՝ կորոնավիրուսի երկրորդ ալիք հնարավոր է և չլինի
«Վստահություն նրանում, որ կգա երկրորդ ալիքը, չկա»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը։
Աղբյուր` Panorama.am
19:21
Հայկական ֆուտբոլը քո ու քո նմանների կարիքը շատ ունի.Ղազարյան
Հայաստանի ազգային հավաքականի և կիպրական ԱԵԼ-ի կիսապաշպտան Գևորգ Ղազարյանը իր ինստագրամյան էջի stories բաժնում անդրադարձել է Արամ Բարեղամյանի՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Գիտնականներ.Վաղ ամուսնությունը մեծացնում է ալկոհոլիզմի ռիսկը
Վաղ ամուսնությունը կարող է հանգեցնել ալկոհոլիզմի, պարզել են ԱՄՆ-ի Վիրջինիայի Համագործակցության համալսարանի հետազոտողները: Աշխատանքը պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ղազախստանում կանգնեցվել է Նազարբաևի հուշարձանը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նուր-Սուլթանում վիդեոկապով մասնակցել է հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանի...
Աղբյուր` Panorama.am
18:51
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը խզել է աշխատանքային պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է աշխատանքային պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ:Այս...
Աղբյուր` Panorama.am
18:42
Աշխարհում 11 միլիոնից ավելի մարդ վարակվել է կորոնավիրուսով
Կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր, ավելի քան 11 միլիոն մարդ հիվանդացել է COVID-19-ով: Վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է 207 հազար նոր...
Աղբյուր` Panorama.am
18:14
Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար
«Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամների որոշմամբ, մեկնարկել է «Գիտակրթական նախաձեռնությունների կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am
18:08
Թվիթերը հեռացնում է «սև ցուցակ», «տեր» և «ստրուկ» տերմինները
Արևմուտքում ռասիզմի դեմ պայքարի շրջանակներում կոսմետիկայի ընկերությունները քսուքների և լոսյոնների անվանումներից հեռացնում է սպիտակեցնող և...
Աղբյուր` Panorama.am
17:57
Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում
Հարգանքի տուրք՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյան հիշատակին։
Աղբյուր` Panorama.am
17:54
Շվեյցարիայում հաստատվել է COVID-19-ի 97 նոր դեպք
Շվեյցարիայում վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19- ի 97 նոր դեպք, համաճարակի սկսվելուց ի վեր երկրում կորոնավիրուսով վարակվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հանրային սննդի օբյեկտներում խախտել են պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը
Այսօր ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները շարունակել են մշտադիտարկումներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}