Տնտեսություն 20:27 01/07/2020 Հայաստան

Վիվա-ՄՏՍ-ն ամփոփում է գործունեության 15 տարվա արդյունքները

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար Վիվա-ՄՏՍ-ն ամփոփում է իր գործունեության 15 տարվա արդյունքները: Այս մասին տեղեկացնում է Վիվա-ՄՏՍ ընկերության հանրային կապերի բաժինը:

«Գործունեության հիմնական ձեռքբերումներն ու դրանց հիմքում ընկած արժեքները ներկայացված են ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ֆեյսբուքյան տեսաուղերձում , ինչպես նաև՝ ընկերության յություբյան պաշտոնական էջում :

Վիվա-ՄՏՍ-ն անցել է մարտահրավերներով հարուստ ուղի՝ իր բջջային հզոր ցանցը հասանելի դարձնելով բնակչության 99.8%-ին: Տարիների ձեռքբերումները շոշափելի են հատկապես նորարարական տեխնոլոգիաների ոլորտում: Վիվա-ՄՏՍ-ը  Հայաստանում առաջինն է գործարկել  ինչպես երրորդ սերնդի (3G) համահանրապետական ցանցը, այնպես էլ՝ չորրորդ սերնդի (4G) ցանցը 2010-ին` Հայաստանն ընդգրկելով 4G ցանց ունեցող պետությունների առաջին տասնյակում, ինչը կարևոր քայլ էր աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա երկրի դիրքն ամրապնդելու ու միջազգային հեղինակությունը բարձրացնելու հարցում: Որպես տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի առաջատար, Վիվա-ՄՏՍ-ը նաև իրականացնում է ՏՀՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր, ներառյալ՝ Հայաստանում ստարտափ ընկերությունների զարգացմանն աջակցելը:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն (ԿՍՊ) առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Վիվա-ՄՏՍ-ի առաքելության մեջ: 15 տարվա ընթացքում ընկերությունն իրականացրել է շուրջ 29 միլիարդ դրամի սոցիալական ներդրում՝ հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում: ԿՍՊ շրջանակում ընկերությունը նաև կիրառում է նորարարական լուծումներ, մասնավորապես՝ մարզերում, ներառյալ՝ սահմանամերձ համայնքներում ներդնելով այլընտրանքային էներգիայով սնվող՝ լուսավորության ու ջեռուցման ժամանակակից ու ծախսարդյունավետ համակարգեր:

Վիվա-ՄՏՍ-ն ունի ինքնատիպ դիմագիծ. այն ազգային մտածելակերպով տեխնոլոգիական ժամանակակից ընկերություն է: Ֆեյսբուքյան տեսաուղերձում Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է այն հիմնական արժեքները, որոնք թույլ են տվել ամուր հիմքերի վրա դնել ընկերությունն ու ապահովել հետագա զարգացումը: «Վիվա-ՄՏՍ-ի ցանցը կառուցվել է զրոյից, ու թերևս դա է պատճառը, որ մեր թիմն այսքան կուռ ու համերաշխ է, մեկս մյուսին հասկացող, ու մեր հավաքական կամքը՝ այսքան զորեղ: Ուժեղ թիմը դա ուժեղ անհատների, զրոյից արժեք ստեղծած ու կայացած մասնագետների ամբողջությունն է՝ մեր ամենամեծ արժեքը: Մենք ընտանիք ենք. մենք հոգ ենք տանում միմյանց համար, միասին ուրախանում ենք, միասին՝ տխրում, իրար ներում ենք ու ներում հայցում, ինչպես ցանկացած ամուր ընտանիքում: Մենք միասին ենք կայացել ու կայանում, միմյանցից ենք սովորել ու սովորում, մենք մարդիկ ենք, ովքեր միասին երկար ճանապարհ են անցել, միմյանց ձեռք մեկնել, միմյանց ճանաչել: Ու մեր սիրելի բաժանորդների հետ միասին, մենք մեծ ուժ ենք», - նշել է գլխավոր տնօրենը:

2005 թվականին մուտք գործելով շուկա՝ Վիվա-ՄՏՍ-ն արմատապես փոխեց տարիներ շարունակ գոյություն ունեցող իրավիճակը. Հայաստանում վերացավ մենաշնորհը բջջային կապի ոլորտում: Բջջային կապը դարձավ լիովին հասանելի: Ապահովվեց մրցակցային առողջ միջավայր ու ընձեռվեց օպերատորի ընտրության հնարավորություն: Թողարկվեցին հետվճարային ու կանխավճարային քարտեր, կորպորատիվ լուծումներ՝ մեծ, միջին ու փոքր ձեռնարկությունների համար: Մարդիկ ստացան անկաշկանդ շփվելու հնարավորություն՝ մատչելի սակագներով: Բջջային կապի հիմնական կայաններ տեղադրվեցին ամենահեռավոր ու քիչ բնակեցված գյուղերում, բարդ ռելիեֆ ունեցող վայրերում՝ հաճախ անտեսելով բիզնեսի ամենակարևոր՝ ներդրումների վերադարձելիության սկզբունքը:

«Մենք եղել են Վիվասել, դարձել ենք Վիվա-ՄՏՍ: Միջուկը Վիվան է, հայի կողմից ստեղծված արժեքը, որն ունի հայկական ինքնություն, հայեցի մտածելակերպ, հայկական ոգի: Վիվա-ՄՏՍ-ը կայացած կառույց է, աշխատասեր հայ մարդու զգացմունքի, կամքի, եռանդի, ստեղծագործ մտքի մարմնավորում», - նշել է ընկերության գլխավոր տնօրենը:

Վիվա-ՄՏՍ-ն այսօր արդեն ունի ավելի քան 2 միլիոն բաժանորդ: Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ ընկերությունը դեռ շատ երիտասարդ է ու շատ խոստումնալից: Գլխավոր տնօրենն առանձնահատուկ նշել է բաժանորդները մեծ ներդրումն ընկերության՝  հաջողությունների հասնելու հարցում:  «Մեր հաջողություններով պարտական ենք ձեզ, հարգելի բաժանորդներ: Ձեր վերաբերմունքը՝ հավատարմությունն ու վստահությունը, համակրանքն ու քննադատությունը, գնահատանքն ու պահանջկոտությունը, օգնել են, որպեսզի մենք դառնանք այն, ինչ այսօր կանք: Հայ մարդն է նպաստել 15-ամյա այս պատանու՝ Վիվա-ՄՏՍ-ի կայացմանն ու զարգացմանը», - ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ի ձեռքբերումները բազմաթիվ են տեխնոլոգիաների, նորարարական առաջարկների, ինչպես նաև տարբեր ոլորտներում ISO միջազգային մի շարք ստանդարտների համապատասխանության առումով: Ընկերության հիմնական ձեռքբերումները տարբեր ոլորտներում՝ ըստ տարիների, ներկայացված են Youtube-յան տեսանյութում ():
«Կայացած ապրանքանիշեր ունենալը չափազանց կարևոր է 21-րդ դարում: Հոգևոր մշակույթի, արվեստի նվաճումների հետ մեկտեղ, քաղաքակիրթ աշխարհն այսօր գնահատում է ազգերի ստեղծած տնտեսական արժեքը ևս, և Վիվա-ՄՏՍ-ն իրավամբ այդ արժեքներից մեկն է», - եզրափակել է Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ը նոր բարձունքների է հասել նաև գործարար կառավարման ոլորտում: Կոտրելով կառավարման ավանդական կարծրատիպերն ու հիմնվելով համաշխարհային հարուստ փորձի վրա՝ ընկերությունն ստեղծում է նորը՝ արտադրողականության հայկական ուրույն մոդելը:
Խիստ մրցակցության պայմաններում բջջային կապի շուկայի մոտ 59% մասնաբաժին պահպանող Վիվա-ՄՏՍ-ն ունի ռազմավարական զարգացման առանձնահատուկ մոդել:  Ներկայում ընկերությունը փոխակերպման (digital transformation) փուլում է՝ հեռահաղորդակցության օպերատորից դեպի թվային համալիր ծառայություններ առաջարկող ընկերություն, որի գործառույթների շրջանակը շատ ավելին է, քան հեռահաղորդակցային ծառայությունների տրամադրումը: Դա համահունչ է ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին, ինչպես նաև՝ բաժանորդների աճող կարիքներին ու ակնկալիքներին: Ըստ այդմ՝ Վիվա-ՄՏՍ-ն այսօր շուկայում առաջարկում է մի շարք խաղային, զվարճալիքային, ուսուցողական հավելվածներ, էլեկտրոնային դրամապանակ, բջջային հեռուստատեսություն, ամպային ծառայություններ և օգտակար լուծումներ՝ բիզնեսի ու ֆինանսների արդյունավետ կառավարման համար, և այլն:

15 տարի …. Շնորհակալություն, որ մեզ հետ եք»,-նշված է հաղորդագրությունում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}