Կրթություն, գիտություն 10:52 01/07/2020 Հայաստան

Մաթեմատիկա սովորելու հայալեզու առցանց հարթակներ, որոնք կօգնեն հետ չմնալ դասերից

Մաթեմատիկա սովորելը երեխաների համար այդքան էլ հեշտ չէ, և նրանց պետք է լրացուցիչ հետաքրքրություն և ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով հարուստ կրթություն: Այստեղ  մեկտեղած են հայալեզու այն հարթակները, որոնք հատկապես հեռավար կրթության օրերին կարող են օգնել սովորողներին սիրելու մաթեմատիկան և ավելի հեշտ սովորելու:

1. «Քան» ակադեմիա

«Քան» ակադեմիան շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին: «Քան» ակադեմիան տեսանյութերի ﬕջոցով կազմակերպում է առցանց կրթություն, ուսուﬓական նյութերի և վարժությունների ﬕջոցով հնարավորություն տալիս սովորելու, պարապելու և ամրապնդելու տարբեր առարկաների գիտելիքները։

Հարթակի խաղային տարրերն էլ աջակցում են ուսուﬓական գործընթացն ավելի հետաքրքրաշարժ դարձնելուն: Հարթակից օգտվում է ավելի քան 60 մլն մարդ աշխարհի 190 երկրից։ Այն տեղայնացնում է 30-ից ավելի երկրում, այդ թվում՝ Հայաստանում. «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ 2017 թվականից տեղայնացվում են «Քան» ակադեմիայի նյութերը։

Հայերեն արդեն հասանելի է ավելի քան 2800 հայերեն տեսանյութ YouTube-ում և 1200 հայերեն վարժություն ու հոդված:  «Քան» ակադեմիայի հայալեզու կայքում ամենամեծ տեղը զբաղեցնում են մաթեմատիկայի բազմաթիվ տեսանյութեր ու վարժություններ, որոնք համապատասխանում են մեր երկրի պետական կրթական ծրագրին:

Մաթեմատիկայի տեսանյութերը հասանելի են թե՛ «Քան» ակադեմիայի կայքում, թե՛ YouTube-ում: Սակայն կայքում գրանցվելը տալիս է որոշ առավելություններ. ուսուցիչը կարող է ստեղծել առցանց դասարաններ, ուղարկել դասը և տնային հանձնարարություններն աշակերտներին, այնուհետև հետևել բոլոր աշակերտների առաջընթացին, ստանալ հաշվետվություններ նրանց առաջադիմության վերաբերյալ: Ուսուցիչը կարող է նաև ամեն մի աշակերտի համար անհատական   հանձնարարություններ ընտրել:

Հարթակից օգտվելիս աշակերտների համար առկա են խաղային տարրեր, ինչն ավելի է ոգևորում նրանց: Աշակերտը կարող է կայքում ամեն մի դաս պարապել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է իրեն՝ թեման հասկանալու համար:

Կայքում չկան գովազդներ, և այն լիովին անվտանգ է բոլոր տարիքի երեխաների համար:
«Քան» ակադեմիան ամբողջովին անվճար է։ Հայալեզու կայքը հասանելի է նաև հեռախոսային հավելվածի միջոցով (Google Play, IOS):

2. Mathematics

Mathemetics-ը Կովկասում մաթեմատիկա սովորեցնող առաջին առցանց համակարգն է՝ թեստավորման հնարավորությամբ։ Նրանից օգտվողները բացառիկ հնարավորություն են ստանում զարգացնելու տրամաբանությունը, հիմնարար գիտելիքներ ստանալու մաթեմատիկայից և պատրաստ լինելու բոլոր (այդ թվում՝ նաև ընդունելության) քննություններին:

Այն նախատեսված է 4-րդից մինչև ավարտական դասարանների աշակերտների համար։ Mathematics համակարգից օգտվողը նաև կարող է իմանալ, թե որերորդ արդյունքն է ցուցաբերում համակարգում սովորող հազարավոր մասնակիցների մեջ, գրանցել իր դպրոցը և ներկայացնել այն (այդ դեպքում նրա հավաքած միավորները գումարվում են դպրոցի միավորներին):

Mathematics համակարգը ներառում է 10-ամյա արագացված ուսումնական դասընթաց, 146 տեսական նյութ, 1448 խնդիր, որոնց պայմանները դինամիկ փոփոխվում են, հուշումներ ու լուծումներ յուրաքանչյուր խնդրի համար (լուծումները հասանելի են խնդրի միայն ճիշտ լուծումից հետո), թեստավորման համակարգ, որի օգնությամբ ստուգվում է օգտագործողի ուղարկած պատասխանը, առցանց մրցույթներ անցկացնելու հնարավորություն:

Այս պահին Mathematics համակարգում գրանցված են 7086 աշակերտ և 456 դպրոց: Համակարգը կատարել է 442 799 ստուգում:

Համակարգից օգտվելն անվճար է։

3. Mathuk. սովորել մաթեմատիկա հավելվածի միջոցով

Mathuk հայկական հավելվածի թիրախում 4-րդից մինչև ավարտական դասարանների աշակերտներն են, որոնք ցանկանում են խորացնել մաթեմատիկական գիտելիքները: Հավելվածն ապահովում է բազմալեզու ուսուցում՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն և ֆրանսերեն:

Հավելվածը ներառում է տեսական նյութեր, գործնական խնդիրներ, թեստավորման համակարգ:

Կարելի է օգտվել հուշումներից, ինչի պարագայում հավաքված միավորները նվազում են: Լուծումները հասանելի են դառնում միայն խնդրի ճիշտ լուծումից հետո: Հավելվածում, մասնակիցների անհատական ցուցանիշներից բացի, տրվում են նաև մասնակից երկրների վարկանիշները:

4.  ԻմԴպրոց

«ԻմԴպրոց» կրթական կայքը նախատեսված է նախադպրոցական երեխաների, դպրոցականների, ուսանողների, մանկավարժների և ծնողների համար: «ԻմԴպրոցը» հայաստանյան կայք է, որը գործում է 2015 թվականից։

Այն սերտ համագործակցում է Ռուսաստանի «ЯКласс» կայքի (www.yaklass.ru) հետ, որը ներկայումս համարվում է լավագույն կրթական հարթակը տասնյակ հազարավոր դպրոցների համար: Այն նաև լայնորեն կիրառվում է Լատվիայում, Ուկրաինայում, Բելառուսում, Ֆինլանդիայում, Գերմանիայում և Ավստրիայում:

«ԻմԴպրոցն» օգնում է ուսուցիչներին դասավանդման գործընթացում։ Այն հնարավորություն է տալիս էլեկտրոնային եղանակով հանձնարարել աշակերտներին դասարանային ու տնային աշխատանքներ և ստուգել դրանք: Աշակերտների համար այն առաջադրանքների էլեկտրոնային շտեմարան է և անսահման վարժանքների հարթակ:

Լավագույն աշակերտների, դասարանների և դպրոցների դինամիկ փոփոխվող ցանկերը հաղորդում են ուսման գործընթացին խաղային տարրեր և ստեղծում մրցակցություն՝ խթանելով և՛ մանկավարժներին, և՛ աշակերտներին:

«ԻմԴպրոց» կայքում առկա են մաթեմատիկայի բազում նյութեր՝ ըստ պետական կրթական ծրագրի։ Կայքը վճարովի է:


5. Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարան

«Պաշարների շտեմարանի» ստեղծման նպատակը կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրման շարունակական զարգացման ապահովումն է, մասնավորապես՝ էլեկտրոնային բովանդակության հարստացումը և ուսումնամեթոդական պաշարների միասնական տարածքի ստեղծումը:

Դուք ևս կարող եք գրանցվել ու ընդամենը մի քանի գործողությամբ տեղադրել կայքում Ձեր սեփական նյութերը, մեկնաբանել ու գնահատել գոյություն ունեցողները: Առանց գրանցվելու կարող եք ներբեռնել, ուսումնասիրել և օգտագործել կայքում տեղադրված պաշարները:

Կայքում առկա են նաև մաթեմատիկա առարկայի նյութեր:

6. Qarakusi.am

«Քառակուսի» կայքը կարող է օգտակար լինել ինչպես աշակերտներին, այնպես էլ ուսուցիչներին՝ դասին պատրաստվելու և կամընտրական խմբակներ կազմակերպելու համար: Աշակերտները կարող են դպրոցական ծրագրի բոլոր թեմաների վերաբերյալ գտնել տարբեր բարդության խնդիրներ, որոնք լուծելով հնարավոր է քայլ առ քայլ կատարելագործել գիտելիքները: Իսկ ուսուցիչները կգտնեն հետաքրքիր նյութեր, որոնցով կարող են ավելի հետաքրքրացնել դասը և կամընտրական պարապմունքը:

Այցելուն կարող է «Թեմատիկ դասեր» բաժնում գտնել իրեն հետաքրքրող թեմաները, սովորել դրանք և լուծել համապատասխան խնդիրներն ու վարժությունները: Բոլոր վարժություններն ունեն իրենց լուծումներն ու պատասխանները: «Խնդիրների բանկ» բաժնում ավելացվում են նորանոր խնդիրներ, որոնք լուծելով կարող եք կատարելագործել ձեր գիտելիքները: Ամեն առաջադրանք ներառում է որոշակի թեմայի նվիրված վարժություններ ու խնդիրներ, որոնց շնորհիվ ավելի հեշտ է դառնում տվյալ թեմայի յուրացումը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}