Արցախում կորոնավիրուսով հիվանդներից մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ
ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում, գրանցվել է 1 նոր դեպք: Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ միևնույն ժամանակ, COVID-19-ի ախտորոշմամբ 2 մարդ հաղթահարել է վարակը և լքել մեկուսացման վայրը: Այս պահին մեկուսացված է 82, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 25 քաղաքացի:
Քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ ունեցող պացիենտի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Երեք հիվանդի առողջական վիճակը միջին ծանրության է:
Ընդհանուր առմամբ կատարվել է 2350 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կխստացվեն միջոցառումները
- Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր են հաստատվել
- Արցախում 6 քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս
- Արցախում կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել
- Արցախում կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ