![](https://panorama.am/news_images/776/2327291_1/48.thumb.jpg)
ԱՄՆ սենատորների հայտարարությունները․ Ադրբեջանը և Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը
Հուլիսի 12-ին ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու, հրետանային կրակով հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձից հետո հայ-ադրբեջանական սահմանի լարվածության վերաբերյալ հայտարարություններով են հանդես եկել ԱՄՆ սենատորները։
Սենատոր Էդ Մարքին թվիթերում գրել է․ «Ես կանգնած եմ Հայաստանի կողքին, քանի որ նրանք պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանը և Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը, հարգեն Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի նկրտումները և պետք է անհապաղ թուլացնեն այս կոնֆլիկտը»։
Սենատոր Ֆրենք Փալոնը գրել է․ «Ադրբեջանը հերթական անգամ փորձում է պատերազմ սկսել Հայաստանի հետ: Ադրբեջանի կողմից անընդմեջ թունավոր հռետորաբանության օգտագործումն ընդդեմ Հայաստանին և Արցախի, այլ հակամարտություն հրահրելու ջանքերի մի մասն է»։
Սենատոր Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ շատ անհանգստացած է վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանի երկայնքով կատարված սադրիչ և ապակայունացնող գործողություններով՝ ներառյալ հայ զինծառայողների գնդակոծումը:
«Այս գործողությունները վտանգում են զինվորների և խաղաղ բնակիչների կյանքը և մեծացնում են պարուրային բախման վտանգը, որը կարող է կործանարար լինել տարածաշրջանի համար, մասնավորապես՝ գլոբալ համաճարակի ներքո: Այս գործողությունները պետք է դիտարկել նաև Ադրբեջանի հետևողական ռազմատենչ հռետորաբանության համատեքստում`Հայաստանի և Արցախի նկատմամբ, և նրա մերժումը՝ սահմանին մոնիտորինգային մեխանիզմներ տեղակայելու վերաբերյալ։ Ես Պետդեպարտամենտին կոչ եմ անում բոլոր կողմերին հստակ հասկացնել զսպվածության և դիվանագիտության անհրաժեշտության մասին և նվազեցնել լարվածությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)