Քաղաքական 12:49 14/07/2020 Հայաստան

Արման Ղուկասյան. Հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, «Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կասկածի տակ դրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն լինելու վերաբերյալ հայտարարությունը։

Նա նշեց, հաշվի առնելով կառավարության ղեկավարի հայտարարությունների ու երկու կողմերից եկող ազդակների միջև հակասությունները, անցկացրել են ուսումնասիրություն։

Ղուկասյանը հիշեցրեց, որ Հայաստանում Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակում է ռեպորտաժ Ռուսաստանի սահմանադրական հանրաքվեի մասին, որտեղ ներկայացնում է ռուս ընդդիմադիր գորխիչ Նավալնիի խոսքը, սա այն դեպքում, երբ Ռուսաստանում սահմանդրական փոփոխություններին կողմ քվեարկեցին ընտրողների 78 տոկոսը։

«Մեր գնահատմամբ, դաշնակից երկրների միջև նման բաներ չպետք է լինեն, դա ամեն դեպքում մատնանշում է այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ»,-ասաց նա։

Որպես երկրորդ ազդակ, բանախոսը հիշեցնում է, Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում դեռ ապրիլին Հայաստանին ցուցաբերել է օգնություն՝ թեստեր, շարժական լաբորատորիաներ , մինչդեռ իշխանական մամուլն ու իշխանական խմբերն այն նշում են որպես հերթական, ընդգծում Լիտվայի, Լեհաստանի օգնությունը։

«Ես չեմ տալիս գնահատական, դրակա՞ն, թե՞ բացասական, դրա պատասխանատուն իշխանություններն են, քանի որ նրանք են երկրի արտաքին քաղաքականության կուրսն ապահովողները, սրանք ընդամենը փաստեր են, որոնք վկայում են, որ հայ-ռուսական հարաբերությունները այնքան էլ փայլուն վիճակում չեն գտնվում»,-ասաց նա։

Նման ազդակների թվում բանախոսը հիշեցնում է ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերանորոգման վարկի մի մասից՝ 70 մլնից հրաժարվելը, երբ Հայաստանը հայտարարեց, որ կարող է իր ուժերով ավելի մատչելի կերպով ապահովել վերանորոգումը։

«Բայց կա հստակ տեղեկատվություն, որ հայկական կողմը դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին ու Համաշխարհային բանկին, այդ գումարը վերցրել է այնտեղից։ Հանուն արդարության պետք է նշել, որ այս կառույցները վարկը տրամադրել են 1.3 տոկոսով, ռուսականը կողմը՝ 3 տոկոսով էր տրամադրում։ Բայց պետք է հիշել, որ ռուսական կողմն այս պայամանագրի շրջանակում 30 մլօն դոլար  անվերադարձ դրամաշնորհ էր տրամադրել, ստացվում է, որ 200 մլն վարկը վերցրել ենք, 30 մլն դոլար դրամաշնորը վերցրել ենք, 70 մլն-ից հրաժարվել ենք»,-նշեց նա։

Ղուկասյանի խոսքով, ռուսա փորձագետների հետ կարծիքների փոխանակամնա, զրույցների, քննարկումների արդյունքում եկել է համոզման, որ Մոսկվային հատկապես երկու խնդիր է մտահոգում՝ «Գազպրոմ» և ՀԿԵ ընկերությունների շուրջ եղած քրեական գործերն են։

«Ոչ ոք չի ասում, որ որևէ մեկը մեր երկրում պետք է զբաղվի կոռուպցիայով։ Ոչ։ Եթե կան մեղավորներ, նրանք պետք է պատժվեն։ Բայց արդեն երկու տարի է՝ քրգործերն օդում կախված են, պատժվածներ չկան։ Այսինքն, պետք է հասկանալի լինի, այդ հայտարարություններն արվե՞լ են այդ ընկերությունների իմիջին վնասելու համար, թե կա՞ն մեղավորներ»,-հիշեցրեց նա։

Հաջորդ խնդիրը, որ մտահոգում է Մոսկվային, ըստ Ղուկասյանի, Հայաստանում առկա մոտ տասը կենսաբանական լաբորատորիաներն են։

«Նման լաբորատորիաներ կան նաև Ղազախստանում, Բելառուսում։ Այս խնդիրը կար դեռ նախորդ իշխանության ժամանակ։ Քանի որ լաբորատորիաները կառուցվել են Պենտագոնի գումարներով, այն մտահոգություններ է առաջացրել դաշնակից պետության մոտ, այդ լաբորատորիաներ Ռուսաստանի ներկայացուցիչների մուտքը ձգձգվում է»,-նշեց նա՝ կասկած հայտնելով, որ դա կարող է վտանգ ներկայացնել նաև Հայաստանի համար։

Ամփոփելով խոսքը, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, «Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբի փորձագետն ասաց, հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, դրանք փայլուն չեն, դրա մասին վկայում են թե Ռուսաստանից եկած ազդակները, թե Հայաստանում կատարվող տարբեր իրադարձություններ։

«Քայլերը միշտ չէ, որ համընկնում են այն հայտարարությունների հետ, որոնք անում են Հայաստանի իշխանությունները։ Ուզում եմ անպայման նշել, որ հայ-ռուսական հարաբերություններում պետք է հաշվի առնվեն երկու երկրների շահերը, դրանք պետք է լինեն հավասարաչափ։ Բայց մեր երկրի պետական շահերը կարող են վտանգվել, քանի որ իշխանությունների խոսքն ու գործը չեն համընկնում իրար»,-նշեց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք...
Աղբյուր` Panorama.am
14:54
Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
«Խոսակցությունները, որ պետականցնենք, հետո կտանք նաև անհատույց օգտագործման, իհարկե, կարող է սկզբի համար կամ որոշ ժամանակ կրքերը չթեժացնելու...
Աղբյուր` Panorama.am
14:52
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են։
Աղբյուր` Panorama.am
14:46
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Հավատարիմ մնալով խաղողագործների հետ չընդհատվող երկխոսության իր սկզբունքին՝ Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Թող Նկարիչների միության անդամներից շատ սրտացավ չլինեն մեր գույքի նկատմամբ. Սուրեն Սաֆարյան
«Սա մեր սեփականությունն է։ Ի՞նչ է նշանակում պետականացնել։ Ումի՞ց են պաշտպանում։ Թող միության անդամներից  շատ սրտացավ չլինեն։ Մենք շատ...
Աղբյուր` Panorama.am
14:31
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը, որ գտնվում է  «Արմավիր» ՔԿՀ-ում, հոդված է գրել։...
Աղբյուր` Panorama.am
14:10
Զախարովա. Ռուսաստանը Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին վկայություններից հետո
Ռուսաստանի Դաշնությունը  Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում մամուլում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Կառավարությունն էլ ձեզնից է աջակցություն ակնկալում.Փաշինյանը՝ Բրյուսովի նորանշանակ ռեկտոր Գյուրջինյանին
«Փակ-գաղտնի քվեարկությանը մասնկցած խորհրդի 18 անդամների կողմ քվերակության արդյունքում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}