Քաղաքական 11:38 15/07/2020 Աշխարհում

Լիբանանում հայերն առօրյա հացի խնդիր ունեն. ՀՀ իշխանությունները չարտերային չվերթներ են սկսել

Հայաստանի Հանրապետությունը սկսել է Լիբանանում մեր հայրենակիցների տեղափոխումը հայրենիք: Հուլիսի 14-ին Բեյրութ-Երևան չարտերային առաջին չվերթով շուրջ 70 լիբանանահայեր ժամանեցին Հայաստան: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։

Տարիներ առաջ Լիբանանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը շարունակվում է սրվել, և հայ համայնքը պարտադրված է գոյատևել տնտեսական դժվարին պայմաններում: Փորձագետները ներկայիս իրադրությունը չափազանց պայթյունավտանգ են համարում, քանի որ Թուրքիան Լիբանանի հյուսիսում կուտակել է հսկայական ուժեր, սուննի փախստականներ, իսկ վերջիններս Լիբանանում ցույցերի հիմնական կորիզն են կազմում և որոշակի պահի կարող են ուղղորդվել հայաբնակ Բուրջհամուդ:

«Ալիք մեդիայի» տեղեկություններով՝ Լիբանանում մոտ 15 հազար ՀՀ քաղաքացիներ արդեն իսկ ցանկություն են հայտնել տեղափոխվել Հայաստան, և չարտերային չվերթները շարունակվելու են, հաջորդը նախատեսվում է 1 շաբաթից:

ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանն ասել է, որ հայ համայնքը Լիբանանում այժմ մոտ 80 հազար մարդ է կազմում, որոնցից մոտ 25 հազարն ունեն նաև ՀՀ քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ: Ըստ նրա՝ բացի այս 25 հազարից, լիբանանահայության այլ խմբեր ևս նպատակ ունենան գալ Հայաստան, քանի որ երկրում ակտիվացել են հակահայկական տրամադրություններ հրահրող ուժերը, որոնք կապ ունեն նաև հարևան երկրների հետ:

«Քանի որ համավարակի հետ կապված ավիափոխադրումները դադարեցված են, նախաձեռնվել են չարտերային չվերթներ: Մենք կաշխատենք ժամանողների հետ, վեր կհանենք նրանց կարիքները, կկազմվի տեղեկանք՝ հետագա քայլերը ծրագրելու համար»,- ասաց Հ.Ալեքսանյանը:

Լիբանանում հայ համայնքի համար աջակցության ծրագրեր իրականացնում են տարբեր կազմակերպություններ ու միություններ: Անցած տարեվերջին «Հայաստան» համահայկական հիմնադրամը շուրջ 150 հազար դոլար էր տրամադրել Լիբանանում հայկական կրթական մոտ18 հաստատությունների և լրատվամիջոցների:

Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի կարծիքով՝ այնտեղ իրավիճակը գնալով սրվում է. «Երբ այնտեղ անհնար լինի այլևս ապրել, հայերի հնարավոր ճանապարհներից մեկը լինելու է նաև Հայաստանը՝ թեկուզև ժամանակավոր, եթե ոչ մշտական: Լավագույն սցենարն, իհարկե, այն է, որ իրադրությունը կարգավորվի և մեր հայրենակիցները անցնեն իրենց բնականոն կյանքին, բայց այս ճգնաժամն արդեն 9 ամիս է տևում, իսկ խնդիրների կարգավորումը երկարաժամկետ գործընթաց է»:

«Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն, հրապարակախոս Րաֆֆի Դուդակլյանը ևս չափազանց մտահոգիչ է համարում Լիբանանի ընդհանուր վիճակը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ մարդիկ այսօր առօրյա հացի խնդիր ունեն. «Հայերը նույն կացության մեջ են: Որոշ չափով միությունները, հիմնադրամները օգնություն ուղարկում են, բայց դա բավարար չի, որ համայնքի խնդիրները լուծվեն: Չկա տնտեսական զարգացման որևէ հնարավորություն, մարդիկ փակում են իրենց բիզնեսները, դժվար է պատկերացնել, թե ինչ ապագա պետք է լինի այնտեղ»:

Ր.Դուդակլյանի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունները պետք է տեղի ազգային կրոնական ղեկավարության հետ սերտ աշխատեն, որպեսզի անմիջական օգնությունը ծրագրեն.  «Լիբանանում իմ հարազատները գրեթե բոլորն էլ մտորում են Հայաստան տեղափոխվելու մասին: Պարզ չէ, թե ինչքան ժամանակ կարող են դիմանալ, բայց նաև պարզ չէ, թե իրենց ունեցվածքն ի՞նչ պետք է անեն՝ բանկերը փողերը չեն տալիս, տները չեն կարող վաճառել, դատարկ գրպաններով ինչպե՞ս գան: Խնդիրը շատ ավելի բարդ է: Կա՛մ պետք է հրաժարվեն ունեցվածքից, կա՛մ փորձեն լուծել ֆինանսական խնդիրները»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:59
Սոչիում արջերը հոշոտել են 11-ամյա տղային
Սոչիի Դագոմիսի գյուղում երկու արջերը հոշոտել են չփակված դարպասից հավաբուծարանի տարածք մտած 11-ամյա տղային, հարուցվել է քրեական գործ, հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:42
Անգլիայում տղամարդը ամուսնության առաջարկ անելիս հրդեհել է տունը
Անգլիայում տղամարդը ցանկացել է ամուսնության առաջարկություն անել ընկերուհուն, սակայն պատահմամբ հրդեհել է տունը, գրում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Արթուր Վանեցյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա-ի հետ, ցավակցական նամակ հղել Լիբանանի դեսպանին
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:23
Փաստաբան. Ալեն Սիմոնյանի հոգեկան խիստ հուզմունքի մասին խոսելը անթույլատրելի է
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական գործ նախաքննության ավարտի մասին ՀՔԾ հաղորդագրության մեջ...
Աղբյուր` Panorama.am
17:16
Շենգավիթի ղեկավարը հորդորում է սեփական միջոցներով ապամոնտաժել ավտոտնակները
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը դիմել է շրջանի բնակիչներին՝ հորդորելով սեփայշկան միջոցներով ապամոնտաժել  ինքնակամ զավթած...
Աղբյուր` Panorama.am
17:03
Նախագահ Քոչարյանն իր խորին վշտակցությունն է հայտնում բարեկամական Լիբանանին
ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանն իր խորին վշտակցությունն է հայտնում բարեկամական Լիբանանին՝ նախօրեին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
16:46
«Ամուլսարն ու Նիկոլ Փաշինյանի խիղճը»
«Ամուլսարի խնդիրները խիստ բնապահպանական են։ Եվ մենք պետք է ականատես լինեինք բնապահպանների և գիտնականների հետ քննարկումների, սակայն վերջին...
Աղբյուր` Panorama.am
16:29
Փաստաբան. Ոստիկանների գործողությունները կանգնեցնելու միակ ձևը ձեռնամարտն է
M Group ընկերությունում քրեական ոստիկանության աշխատակիցների գործողությունները փաստաբան Ամրամ Մակինյանն աննորմալություն է որակում։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
16:22
ՈւԵՖԱ-ի ղեկավարի արձագանքը Բեյրութում տեղի ունեցած պայթյունին
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) ղեկավար Ալեքսանդր Շեֆերինը խոսել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի...
Աղբյուր` Panorama.am
16:16
Դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել «Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցների նկատմամբ սպանության փորձի համար
Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում շարունակվում է դատապարտյալի կողմից «Արթիկ»...
Աղբյուր` Panorama.am
16:07
Անհասկանալի է նախագահի մոտեցումը. Նիկոլայ Բաղդասարյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել։ Իշխանական խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց Է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
16:01
«Ձկան խանութի» գետնանցումը բարեկարգվում է
«Ձկան խանութի» գետնանցումը վերադարձվում է համայնքին և բարեկարգվում։  Քաղաքապետարանից հայտնում են, որ ապամոնտաժվում են Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
15:53
Գրիգոր Արեշյանի հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին
71 տարեկանում կյանքից հեռացել է անվանի հնագետ Գրիգոր Արեշյանը: Կառավարական հանձնաժողովից հայտնում են, որ հուղարկավորությունը տեղի կունենա...
Աղբյուր` Panorama.am
15:41
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ձեռնարկել է աննախադեպ մասշտաբի ծրագիր։ Նվագախումբը «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն»...
Աղբյուր` Panorama.am
15:32
Թուրքական լրատվամիջոցն անդրադարձել է թուրք-ադրբեջանական զորավարժությունների ռազմավարական նշանակությանը
Թուրքական մերձիշխանական «Yeni Safak» լրատվամիջոցը ծավալուն հոդվածով անդրադարձել է Նախիջևանում ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ...
Աղբյուր` Panorama.am
15:31
Արմեն Եղիազարյան. Լոռու մարզպետը շարունակում է իր սկսած շոուն
ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջին շրջանում Վանաձորում ուշագրավ...
Աղբյուր` Panorama.am
15:20
Ամրամ Մակինյան. Անունը դրել են զննություն, բայց իրականացվում է խուզարկություն M Group-ում
«Ի հակառակ մեր խնդրանքների, հորդորների, ամեն դեպքում M Group ընկերությունում խուզարկությունը շարունակվում է»,-լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:15
Իրանում մահապատժի են ենթարկել ԻՀՊԿ-ի զինվորին սպանած ցուցարարին
Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել 2017-2018 թվականների ձմեռային ցույցերի մասնակից Մուստաֆա Սալեհիին, որը սպանել էր «Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
15:04
Մահացու էկոլոգիա. նախորդ տարի մահացել է 212 պահպանողական
Ավելի ու ավելի շատ մարդիկ են բնապահպանական գործունեության համար վճարում սեփական կյանքով. 2019 թվականին ամբողջ աշխարհում սպանվել է 212...
Աղբյուր` Panorama.am
15:02
Հայաստանը միացել է ՖԻՖԱ-ի «Տաղանդների բացահայտման էկոհամակարգ» ծրագրին
Հայաստանը միացել է ՖԻՖԱ-ի «Տաղանդների բացահայտման էկոհամակարգ» ծրագրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միացել է ՖԻՖԱ-ի...
Աղբյուր` Panorama.am
14:56
Գեղամ Նազարյան. Կորսված ամառ
«Այլընտրանքային նախաձեռնություններ խմբի»    անդամ   Գեղամ Նազարյան ն իր հոդվածում գրում է. «...
Աղբյուր` Panorama.am
14:50
Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո մոտ 300 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը
Բեյրութում մոտ 300 000 մարդ մնացել է անօթևան, ասել է Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։...
Աղբյուր` Panorama.am
14:44
Հովհաննես Հովսեփյանը կմասնակցի բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի ընտրություններին
Հովհաննես Հովսեփյանը, ով ժամանակավորապես վայր է դրել բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահի լիազորությունները, կմասնակցի բռնցքամարտի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Մարս թռչելն արդեն իրական է թվում. Իլոն Մասկ
Իլոն Մասկի ստեղծած «SpaceX» նախատիպի տիեզերանավերը հաջողությամբ ավարտել են առաջին փորձնական թռիչքը, փոխանցում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ճապոնիայում պատվաստանյութ է ստեղծվում COVID-19- ի դեմ ՝ օգտագործելով որդեր
Ճապոնիայում գիտնականները մետաքսե որդերին օգտագործում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դատախազությունը Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է ՔԿ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
14:05
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները «M Group»-ում են
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները «M Group» ընկերությունում են: Ընկերության փաստաբան Ամրամ Մակինյանի խոսքով,...
Աղբյուր` Panorama.am
14:00
Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»
Այն, ինչ տեսել է եղբորը ճանաչելու համար դիահերձարան գնացած քույրը
Աղբյուր` Panorama.am
13:50
Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը
Վիվա-ՄՏՍ-ը շարունակում է ներդրումներ անել՝ բարձրակարգ սպասարկում ապահովելու և բաժանորդների գոհունակության ցուցանիշը բարձր պահելու համար:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}