Լուկաշենկոն 12 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում Բելառուսի դեսպան է նշանակել
Քաղաքական
14:04 20/07/2020
Աշխարհ

Լուկաշենկոն 12 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում Բելառուսի դեսպան է նշանակել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արտգործնախարարի տեղակալ Օլեգ Կրավչենկոյին նշանակել է Միացյալ Նահանգներում Բելառուսի դեսպան: Այս մասին գրում է Gazeta-ն։

Դեսպաններ են նշանակվել նաև Նիդերլանդներում, Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում և Ղազախստանում:

Կրավչենկոն ծնվել է 1971-ին Մինսկում: 2007-ին եղել է ԱՄՆ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդական: Նա նշանակվել է փոխնախարարի պաշտոնում 2017 թ.-ին։

Նշվում է, որ Վաշինգտոնը և Մինսկը փոխադարձաբար հետ էին կանչել իրենց դեսպաններին 2008 թ.-ին։

Placeholder
Լուկաշենկոն 12 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում Բելառուսի դեսպան է նշանակել