Կրթություն 17:52 20/07/2020 Հայաստան

ԲՈԿ պարզաբանումը՝ ԲՈԿ նախագահի հրամանի վերաբերյալ

ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն պարզաբանում է տարածել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հուլիսի 17-ի  107Ա հրամանի վերաբերյալ.

«ԶԼՄ-ներում հայտնվել են որոշ կարծիքներ, որոնք վերաբերում են ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի 17.07.2020թ.-ի թիվ 107 Ա հրամանին: Այդ հրամանով Դիանա Գալոյանին Ը.00.06 - միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր էր ճանաչվել ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ թիվ 5Ա-վ2 հրամանը:

Չմեկնաբանելով Հրամանի բովանդակությունը` ցանկանում ենք ներկայացնել որոշ դիտարկումներ ՀՀ ԲՈԿ-ի լիազորությունների վերաբերյալ: Վարույթի վերաբերյալ միայն կնշենք, որ Դիանա Գալոյանի` ԲՈԿ-ին հասցեագրված 15.07.2020թ.-ի գրությունից պարզ է դարձել, որ վերջինս իրազեկված է եղել վարչական վարույթի և լսումների վերաբերյալ, միաժամանակ չի ներկայացրել լսումները հետաձգելու մասին միջնորդություն կամ լսումներին իր մասնակցությունը բացառող այլ հանգամանք:

1. ԲՈԿ-ի կարգավիճակի վերաբերյալ: ԲՈԿ-ը վարչական մարմին է և իրավունք ունի վերանայելու իր վարչական ակտերը: Այդ հարցը պարզելու համար ՀՀ ԿԳՄՍՆ-ն դիմել էր ՀՀ արդարադատության նախարարություն, որը հայտնել էր, որ ԲՈԿ-ը վարչական մարմին է, իսկ նրա ընդունած որոշումը վարչական ակտ է, և դրա վրա տարածվում են «Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի վարչական ակտի վերանայման մասին կանոնները: Այդ պարզաբանումների հիման վրա ԿԳՄՍՆ-ն 19.02.2020 թ. կարգադրել է ԲՈԿ-ին ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ըստ անհրաժեշտության:

2. Ընդունված վարչական ակտը վերանայելու ԲՈԿ-ի լիազորությունների վերաբերյալ: Ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 1-ին պարբերության` «Սույն օրենքով սահմանված կարգով չբողոքարկված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել 6 ամսվա ընթացքում այն օրվանից, երբ իրավասու վարչական մարմինն իմացել է այն փաստերի մասին, որոնք վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմք կարող էին դառնալ»: Այսինքն՝ վարչական մարմինը կարող է վերանայել իր իսկ ընդունած վարչական ակտն անկախ վերադաս վարչական մարմնի կարգադրության և անկախ բողոքի առկայությունից, եթե հայտնաբերում է անվավերության հիմք հանդիսացող փաստեր: Տվյալ դեպքում ԲՈԿ-ն իմացել է այդ փաստերի մասին համապատասխան հանձնաժողովի եզրակացությունից, որը ներկայացվել է ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարություն 05.02.2020թ.-ին:
Վերադաս վարչական մարմնի կողմից վարչական ակտի վերանայումն այլ կարգավորում է, որը նախատեսված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածով:

3. ԲՈԿ-ի՝ կոլեգիալ մարմին լինելու և նախագահի լիազորությունների վերաբերյալ: ԶԼՄ-ներում հնչել են կարծիքներ, որ ԲՈԿ-ը կոլեգիալ մարմին է, և ԲՈԿ-ի նախագահը չի կարող վարչական ակտ կայացնել: Նախ ԲՈԿ-ի՝ կոլեգիալ մարմին լինելու փաստը հաստատող որևէ կարգավորում չկա: Բացի դրանից, ԲՈԿ-ի կանոնադրության 17-րդ կետի 2-րդ ենթակետը հստակ սահմանում է` «Նախագահը առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից»:

4. ՀՀ ԲՈԿ-ի և ՀՀ ԿԳՆ ԲՈՀ-ի վերաբերյալ: Ըստ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 9-րդ հոդվածի 3-րդ մասի 24-րդ կետի՝ «Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից այդ պահի դրությամբ գործող հետևալ մարմինները գործում են սույն օրենքով նախատեսված ենթակայության շրջանակներում՝ որպես պետական կառավարման համակարգի մարմիններ՝ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալությունը գործում է որպես Բարձրագույն որակավորման կոմիտե»:

5. Վարույթ հարուցելու որոշումը բողոքարկելու իրավական հետևանքները: ԶԼՄ-ներում հնչել են կարծիքներ, որ ԲՈԿ-ի կողմից վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու դեպքում վարչական վարույթը պետք է կասեցվի: Վարչական վարույթը կասեցնելու բոլոր հիմքերը տրված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածում, որտեղ այդպիսի կարգավորում նախատեսված չէ:
Բացի դրանից, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասը նշում է` «Վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը»: Խոսքը միայն վարչական ակտի բողոքարկման դեպքում դրա միայն կատարման կասեցման մասին է:
Վարչական վարույթ հարուցելու մասին որոշումը չի հանդիսանում վարչական ակտ, քանի որ օժտված չէ վարչական ակտին բնորոշ այնպիսի կարևոր յուրահատկությամբ, ինչպիսին է ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար ուղղակի իրավական հետևանքներ առաջացնելու՝ վերջիններիս համար իրավունքներ և պարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաչելու հատկանիշը, ուստի օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումն այս դեպքում կիրառելի չէ (տե՛ս թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 25.05.2016թ.-ի որոշումը):

6. ԲՈԿ-ի վարչական ակտի բողոքարկման հետևանքների վերաբերյալ: Ցանկացած սուբյեկտ կարող է բողոքարկել իրեն առնչվող միջամտող վարչական ակտը: ԲՈԿ-ի վարչական ակտը նույնպես կարող է բողոքարկվել: Բողոքարկման հետևանքները, ինչպես նշվեց, նախատեսված են Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասում` «Վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը»:
Այսինքն՝ վարչական բողոք բերելը կասեցնում է ոչ թե վարչական ակտի գործողությունը, այլ կատարումը: Մասնավորապես, եթե որևէ վարչական ակտով հասցեատերը ծանրաբեռնվել է պարտավորությամբ, կամ իրեն շնորհվել է իրավունք, բողոքարկման դեպքում որևէ մեկը չի կարող հասցեատիրոջը պարտադրել պարտավորության կատարում, միաժամանակ հասցեատերը չի կարող պարտադրել իրավունքի իրացում:

Սակայն բողոքարկումը չի կասեցնում վարչական ակտի գործողությունը: ԲՈԿ-ի՝ գիտական աստիճան շնորհելու կամ  գիտական աստիճան շնորհելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ վարչական ակտ ընդունելու դեպքում, անկախ բողոքարկումից, դրա գործողությունը սկսում է ուժի մեջ մտնելու պահից, և հասցեատերը համարվում է գիտական աստիճան ունեցող կամ չունեցող հենց այդ պահից»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:43
Պեսկովը մեկնաբանել է Մոսկվայում Փաշինյանի և Ալիևի հանդիպման հնարավորությունը
Ռուսաստանն անում է ամեն ինչ պատերազմը դադարեցնելու և ղարաբաղյան հիմնախնդրի հարցի կարգացորումը խաղաղ հունի  մեջ դնելու համար։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
14:35
Գագիկ Ծառուկյան. Ես անձամբ եմ առաջնորդելու ԲՀԿ կամավորականների ջոկատը
Կալանքից երեկ ազատված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կոչով դիմել է իր կուսակիցներին, գործընկերներին կամավորագրվելու կուսակցության կողմից...
Աղբյուր` Panorama.am
14:30
ԿԳՄՍ. Առաջարկվում է նախադպրոցական կրթական ծառայության մատուցման մի քանի տարբերակ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության այլընտրանքային,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Թշնամին ունի 6539 զոհ. ինֆոգրաֆիկա
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա, կա 80 զոհ: Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական...
Աղբյուր` Panorama.am
13:50
Յոթ զինծառայող ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի
Արցախի պաշտպանության բանակը ներկայացրեց է հերթական նորօրյա հերոսներին։ «Փոխգնդապետ Արայիկ Արտյուշայի Ավագիմյանը «Մարտական...
Աղբյուր` Panorama.am
13:45
Ինչպես իմանալ՝ կայքն իրական է, թե ֆեյք
Խորհուրդներ՝ մասնագետներից
Աղբյուր` Panorama.am
13:37
Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ. ՊՆ ներկայացուցիչ
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ։ Որոշ տեղերում...
Աղբյուր` Panorama.am
13:33
Սիրանուշ Սահակյան. Այսօրվա ընթացքում ռազմագերիների վերաբերյալ նոր հայցեր կներկայացնենք ՄԻԵԴ
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում այս պահին հայ գերիների հարցով երեք ընթացող գործ կա։ Panorama.am-ին տեղեկացրեց փաստաբան Սիրանուշ...
Աղբյուր` Panorama.am
13:26
23.10.2020. ՊԲ-ն հրապարակել է 27 զոհված զինծառայողի անուն
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները։ 1. Մարանջյան Էդվարդ Արտուշի,...
Աղբյուր` Panorama.am
13:22
Աճուրդ, որի հասույթ կուղղվի Զինծառայողների Ապահովագրության հիմնադրամին
Ֆեյսբուքյան օգտատեր Պետո Պողոսյանը աճուրդի է դնում  Արցախյան շփման գծում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի՝ վրձնով արված նկարը, որպեսզի վաճառքի...
Աղբյուր` Panorama.am
13:16
ՄԱԿ-ը՝ Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների ու ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումների մասին
ՄԱԿ-ն աջակցում է ցանկացած դիվանագիտական ջանք, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի շուրջ համակարտության ապաէսկալացմանը և նպաստում են...
Աղբյուր` Panorama.am
13:00
Կարևոր է, որ պատերազմի ժամանակ երեխաները չկորցնեն իրենց ժպիտը. Արցախի ՄԻՊ
«Կարևոր է, որ պատերազմի ժամանակ երեխաները չկորցնեն իրենց ժպիտը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ կից...
Աղբյուր` Panorama.am
12:53
Սուրեն Պարսյան. Ադրբեջանի իշխող կլանը ոսկի է կուտակում
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը հերթական հոդվածում գրում է. ...
Աղբյուր` Panorama.am
12:36
Արցախցիների կենսաթոշակները վճարելու համար գործարկվելու է «Արցախփոստի» 2-րդ տեղամասը
Արցախի Հանրապտության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:30
ՄԻԵԴ շենքի դիմաց հայերը խաղաղություն են պահանջում
Ֆրանսիայի արևելքում գտնվող Ստրաստբուրգ քաղաքում բողոքի բազմամարդ ակցիա են իրականացնում հայ համանյքի ներկայացուցիչները։ Մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Ես «պրոստոյ շկոլ» էի ուզում, էս ո՞ւր եք ինձ բերել. արցախցի երեխա
«Պատերազմի առաջին օրվանից մենք ընդունել ենք երեխաներ ոչ միայն Արցախից, այլ նաև Վարդենիսից։ Երեսուն երեխա այս պահին ընդգրկված է մեր...
Աղբյուր` Panorama.am
12:02
ՊԲ հրետանին ճշգրիտ թիրախային հարվածներով ոչնչացնում է թշնամու զինտեխնիկան
Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը նոր տեսանյութ է հրապարակել առաջնագծից: ՊԲ հրետանային ստորաբաժանումները ճշգրիտ թիրախային հարվածներով...
Աղբյուր` Panorama.am
11:51
Արցախի հայության նկատմամբ ցեղասպանության վտանգ կա. Ցեղասպանագետների միջազգային միություն
Ցեղասպանագետների միջազգային միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանի ու Թուրքիայի գործողություններում Արցախի հայության...
Աղբյուր` Panorama.am
11:50
ՈւԵՖԱ-ն պատժել է ադրբեջանական ակումբին ռազմական ողջույնի համար
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈւԵՖԱ-ն, պատժել է ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին՝  լեհական...
Աղբյուր` Panorama.am
11:43
Դեսպան. Իրանը չի հանուրժի իր տարածքում ագրեսիան
«Թեհրանը շատ ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին և չի հանդուրժի իր սահմանների կամ տարածքի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
11:37
Միջազգային կառույցների համար պետությունների շահերը շատ ավելի գերակա են, քան երեխաների իրավունքները. Խաչատրյան
«Ցավոք սրտի, պատերազմի ընթացքում կրթությունն ու երեխաները տուժում են՝ որպես առաջնային օղակներ»,- այսօր «Հումանիտար աղետ....
Աղբյուր` Panorama.am
11:24
Արամ Առաջին. Արցախի միջազգային ճանաչման ժամը հնչած է
Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը։ Ֆեյսբուքի իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին կաթողիկոսը։...
Աղբյուր` Panorama.am
11:12
Սենատոր Բոբ Մենենդեսը հայանպաստ երկու բանաձև է ներկայացրել
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Բոբ Մենենդեսը երկու կարևոր բանաձև է ներկայացրել՝ կոչ անելով պետքարտուղղարությանը զեկույց...
Աղբյուր` Panorama.am
11:05
23.10.2020. Կորոնավիրուսի 2474 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 5760 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2474 նոր դեպք: Առողջացել է 489 մարդ: Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:01
Բայդենը Ռուսաստանի Դաշնությունից ստացել է 3.5 միլիոն դոլար. Դոնալդ Թրամփ
Նեշվիլում տեղի է ունեցել գործող նախագահ Դոնալդ Թրամփի և նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենի նախընտրական վերջին հեռուստատեսային բանավեճը:...
Աղբյուր` Panorama.am
10:38
Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահների հանդիպումների մասին
«Ես տեղեկացված եմ եղել այդ հանդիպումների ու դրանց բովանդակության մասին»,-«Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
10:24
Պրոֆեսոր. Հակաբիոտիկներ չօգտագործել COVID-19- ը կանխելու համար
Հակաբիոտիկները չեն օգնում կորոնավիրուսի դեմ, դրանք չեն կարող օգտագործվել կանխարգելման համար, քանի որ միկրոօրգանիզմները կարող են կայուն լինել...
Աղբյուր` Panorama.am
10:19
«Քո ոգին ապրելու ու տեսնելու է հաղթանակը». Զոհվել է պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի եղբայրը
«Հարգելի՛ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության մեր հայրենակիցներ, Պահը պատմական է. Կերտվում է ապագան։ Այստեղ՝ Արցախում...
Աղբյուր` Panorama.am
10:10
Պոմպեո-Մնացականյան հանդիպումը նախատեսված է այսօր՝ ժամը 18։30-ին
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն այսօր Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}