Քաղաքական 12:31 21/07/2020 Հայաստան

Զոհրաբ Մնացականյանը՝ «France 24»-ի եթերում․ Տեղի ունեցածը Ադրբեջանում ռազմատենչ և ատելության հռետորաբանության դրսևորում էր

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «France 24» լրատվամիջոցին, որը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հարց. Պարոն նախարար, վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումներ տեղի ունեցան։ Երկու երկրները տասնամյակ շարունակ պայքարի մեջ են Լեռնային Ղարաբաղի ճակատագրի շուրջ։ Այնուամենայնիվ, ի տարբերություն նախորդ բռնկումների, վերջին շրջանի բախումները տեղի ունեցան վերջինիցս բավականին հեռու՝ երկու երկրների հյուսիսային սահմանին: Առնվազն 16 մարդ զոհվեց, որը 2016-ից ի վեր զոհերի վատագույն ցուցանիշն է։ Սակայն վերջին մի քանի օրերի ընթացքում իրավիճակը կարծես թե հանդարտ է։ Կարծում եք` մարտական գործողությունները ավարտվել են, թե՞ մտահոգություն կա, որ շուտով կվերսկսվեն։

Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ։ Իրապես անցած շաբաթվա ընթացքում մենք նման իրավիճակի ականատես եղանք. հուլիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից ագրեսիայի և ներթափանցման փորձ կատարվեց հայկական դիրքերի ուղղությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում։ Այդ փորձերը վճռականորեն հետ մղվեցին, ինչին հաջորդեց հայկական դիրքերի, ինչպես նաև քաղաքացիական ենքակառուցվածքների և բնակչության հրետակոծությունը:

Մենք վճռական ենք եղել մեր պաշտպանությունում։ Մենք նաև շատ սերտ համագործակցել ենք մեր գործընկերների հետ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ և Ռուսաստանի հետ՝ մարտական գործողությունները դադարեցնելու  և  հրադադարը վերականգնելու ուղղությամբ։

Այն, ինչ տեղի ունեցավ, ըստ էության, վերջին շաբաթների և ամիսների ընթացքում Ադրբեջանում մեծ ինտենսիվություն ստացած ռազմատենչ և ատելության հռետորաբանության դրսևորում էր։ Ըստ երևույթին, նրանք փորձարկում էին Հայաստանի վճռականությունն ու կարողությունները Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս։ Եվ սա իրապես շատ վտանգավոր զարգացում էր:

Առայժմ մեզ հաջողվել է հանդարտեցնել իրավիճակը: Հինգշաբթի օրը ևս մեկ անգամ համանախագահների՝ ՌԴ համանախագահի հետ և մյուս գործընկերների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների հետ սերտ համակարգմամբ կարողացանք վերականգնել հրադադարը: Սա կրկին փխրուն իրավիճակ է: Առայժմ այն պահպանվում է, և մեր նպատակն է ապահովել հրադադարի կայուն վերականգնումը: Փաստացի նաև ձեռնարկել հատուկ միջոցներ՝ ամրապնդելու հրադադարի ռեժիմը և բացառելու սահմանի երկայնքով, ինչպես նաև Արցախի հետ շփման գծում հանդարտությանը սպառնացող մարտահրավերները: Սա, իհարկե, մեր կարևոր առաջնահերթությունն է:

Հարց. Ադրբեջանն ասում է, որ դուք եք սկսել մարտական գործողությունները։ Ադրբեջանը նաև սպառնացել է հարվածել Մեծամորի ատոմակայանին, եթե շարունակեք, ինչպես իրենք են ասում, ձեր սադրանքները։ Ո՞րն է Ձեր արձագանքը։

Զոհրաբ Մնացականյան. Ինչ վերաբերում է առաջին հարցին, մենք բավական հաստատակամ ենք եղել լարվածության ռիսկերի նվազեցման և հրադադարի խախտման հետաքննության միջոցների ներդրման հարցում: Մենք շատ հաստատակամ ենք այդ հարցում: Մենք շատ հաստատակամ ենք նաև հետագա միջոցների ձեռնարկման հարցում, ինչպիսիք են՝ մոնիթորինգի ընդլայնումը, տեղում ուղիղ կապի հաստատումը: Դրանք այն միջոցներն են, որոնք կօգնեն մեզ վերահսկել հրադադարի ռեժիմը: Սակայն Ադրբեջանն այդքան էլ պատրաստակամ չէ ընդունելու այդ առաջարկները և ներդնելու այնպիսի միջոցառումներ, որոնք կբացառեն հրադադարի խախտումների հետագա հնարավորությունները: Ուստի, ևս մեկ անգամ կոչ եմ անում նրանց գալ բանականության դաշտ և ընդունել այդ առաջարկները, և աշխատել մեզ հետ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ:

Ինչ վերաբերում է ատոմակայանին ուղղված սպառնալիքներին, կարծում եմ, որ սա ավելի լայն տարածաշրջանին ուղղված սպառնալիքի, անպատասխանատվության ցայտուն դրսևորում է, փաստացի սպառնալիք նաև սեփական ժողովրդի հանդեպ: Սա շատ մտահոգիչ է և ի ցույց է դնում բանականության ճգնաժամը: Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ Բաքվում գան ողջամտության դաշտ:

Հարց. Ո՞վ է պատասխանատու։ Ես ենթադրում եմ, որ Դուք մատնանշում եք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով մի քանի շաբաթ առաջ հանրայնորեն հայտարարեց, որ խնդրի խաղաղ կարգավորման ջանքերը ոչ մի տեղ չեն տանում, կամ կարծում եք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կարող է լինել այս ամենի իրական պատճառը։

Զոհրաբ Մնացականյան. Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանը լիովին հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Պատերազմը տարբերակ չէ։ Պատերազմն իսկական աղետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար։ Հայաստանն ու Արցախն ունեն պաշտպանվելու կարողություն։ Սակայն պատերազմը պետք է ամբողջությամբ բացառվի։ Մենք լիովին հանձնառու ենք հարցի խաղաղ կարգավորմանն այնպիսի մոտեցմամբ, որ Հայաստանի, Արցախի, ինչպես նաև Ադրբեջանի շահերը հավասարապես կհասցեագրվեն: Մենք աշխատում ենք փոխզիջման վրա հիմնված լուծման ուղղությամբ և շարունակելու ենք ջանքեր ներդնել խաղաղ կարգավորման համար: Սա եղել և մնում է Հայաստանի հանձնառությունը:

Ինչ վերաբերում է Թուրքիային, կրկին, սա շատ մտահոգիչ է, քանի որ մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին իր հարևանությունում՝ Արևելյան Միջերկրական, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արևելք: Այժմ մենք ականատես ենք լինում անկայունության այս գործոնը մեր տարածաշրջան՝ Հարավային Կովկաս տեղափոխելու փորձին: Այս փորձը նաև ներկայացվում է Հարավային Կովկասում Թուրքիայի «պատմական առաքելության» լույսի ներքո: Այժմ դուք հասկանում եք, որ նման «պատմական առաքելությունը» Հայաստանի մոտ արթնացնում է վերջին դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանության տխուր հիշողություններ, և իհարկե, մենք խիստ մտահոգված ենք այդ առնչությամբ: Մենք նաև ականատես ենք լինում, որ հայերի դեմ իրականացված այդ ոճրագործության անպատժելիությունն է հիմք տալիս Թուրքիային հստակորեն պնդելու Հարավային Կովկասում որևէ դերակատարության վրա:

Հարց. Դուք նշեցիք Թուրքիայի դերի օրինակը Սիրիայում և Լիբիայում: Հարցս շատ պարզ ձևակերպեմ. արդյոք ունե՞ք մտահոգություն, որ Թուրքիան  կարող է ավելի անմիջական դեր խաղալ Ադրբեջանի հետ հակամարտության հարցում, ներառյալ ռազմական ճանապարհով։ Սա մտահոգություն է, թե՞ կարծում եք, որ նրանք պարզապես հայտարարում են իրենց աջակցության մասին:

Զոհրաբ Մնացականյան. Այս հարցում Թուրքիան որևէ դերակատարում չունի: Խաղաղ կարգավորումը վերաբերում է Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին, և Արցախի հետ միասին մենք շատ կառուցողական ձևով կշարունակենք սերտ համագործակցել Ադրբեջանի հետ լուծում գտնելու ուղղությամբ: Մենք պետք է աշխատենք հրադադարի կայուն ամրապնդման ուղղությամբ, մենք պետք է Ադրբեջանից լսենք ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառման մերժում: Մենք պետք է աշխատենք այնպիսի միջավայրի վրա, որը նպաստում է բանակցություններում առաջընթացին:

Մենք պետք է աշխատենք պարտավորությունների այնպիսի հավասարակշռության ուղղությամբ, որը կնպաստի համաչափ փոխզիջման հասնելուն, պետք է լինի փոխզիջման վրա հիմնված լուծում, որին Ադրբեջանի առավելապաշտական կեցվածքը չի նպաստում: Ուստի, մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում: Մենք բարձր ենք գնահատում համանախագահների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դերը, և նրանց շատ կայուն ներդրումը, հանձնառությունն ու ներգրավվածությունը: Այս ձևաչափի շրջանակներում մենք կշարունակենք աշխատել խաղաղության ուղղությամբ:

Հարց. Ես կրկնում եմ իմ հարցը։ Դուք մտահոգվա՞ծ եք Թուրքիայի՝  հակամարտությունում հնարավոր ավելի ուղղակի միջամտությամբ։

Զոհրաբ Մնացականյան. Ակնհայտորեն մենք անտարբեր չենք կարող լինել, քանի որ դա կարող է լինել միայն անկայունության դեր, և, իհարկե, մենք չենք կարող անտարբերությամբ  վերաբերել դրան. դա, անշուշտ, անհանգստության տեղիք է տալիս։

Հարց. Դուք խոսեցիք Մինսկի խմբի համանախագահության մասին, բայց դա չաշխատեց։ Ես նկատի ունեմ բանակցությունները ոչ մի հանգրվանի չեն հասել։ Ինչու՞ չվերանայել բանակցային այս ձևաչափը և անել որևէ այլ բան: Ինչու՞ շարունակել մի բան, որը չի աշխատում։

Զոհրաբ Մնացականյան. Ես չեմ կարող համաձայնել այն կարծիքի հետ, որ այն չի աշխատում: Այն գործել է շատ արդյունավետ, և ունի շատ ամուր հիմքեր, շատ ամուր հարթակ, որտեղ բոլոր երեք երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, աշխատում են շատ ներգրավված կերպով: Նրանք շարունակում են մեծ ներդրում ունենալ խաղաղ գործընթացում: Ես այն համարում եմ շատ դրական դերակատարություն և չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու այն պետք է փոխվի:

Հարց. Թույլ տվեք վերջին հարցս ուղղել։ Կարծում եք երկու երկրների առաջնորդների հանդիպումը վճռական դեր կխաղա՞ լարվածության թուլացման և փակուղուց դուրս գալու հարցում:

Զոհրաբ Մնացականյան. Մենք հանձնառու ենք օգտագործելու յուրաքանչյուր միջոց խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Ղեկավարների միջև հանդիպումները գործընթացի մաս է, դրանք եղել են նախկինում. և կարծում եմ՝ վերստին կլինեն: Սակայն այս հանդիպումները պետք է զգուշորեն նախապատրաստվեն, քանի որ մենք իրապես ձգտում ենք ստեղծելու առաջընթացի լավ հիմքեր:

Այսպիսով, կա արտգործնախարարների անմիջական ներգրավվածություն, ովքեր բանակցում են, և արտգործնախարարներն են նախապատրաստում իրենց առաջնորդների աշխատանքը: Մենք կշարունակենք աշխատել  բանակցություններում արդյունքի հասնելու համար։ Ղեկավարների հանդիպումը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ մենք լավ հիմքեր կնախապատրաստենք նմանօրինակ հանդիպման համար, որպեսզի բանակցություններում առաջընթաց գրանցվի։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:21
Ոստիկանություն. Ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման բոլոր գործառույթները
Ոստիկանությունն այսօրվանից անցնելու է ուժեղացված ծառայության ռեժիմի. ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների...
Աղբյուր` Panorama.am
15:18
Մեր անձնականը պետք է զոհենք հանուն հայրենիքի. Նիկոլայ Ծատուրյան
«Ժողովուրդ ջան, մեր դուխը միշտ տեղն է»,-  «Զինուժ մեդիայի» հրապարակած տեսաուղերձում ասում է ՀՀ ժողովրդական արտիստ...
Աղբյուր` Panorama.am
15:12
Սենոր Հասրաթյան. Կարմիր շուկայի ուղղությունը մեր այսօրվա Ավարայրն է
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ. գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.  «Կարմիր...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են ՀԱՊԿ-ի՝ ԼՂ հակամարտությունում ներգրավելու հավանականությունը
Քանի դեռ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում է և չի տեղափոխվել բուն Հայաստան, ՀԱՊԿ-ի ներգրավվածության մասին խոսելը ճիշտ չէ։ Ռիա...
Աղբյուր` Panorama.am
14:50
Գնում ենք ապրելու, գնում ենք հարվածելու և ևս մեկ անգամ կայանալու. Աստվածատուր Պետրոսյան
«Հակառակորդի ձևավորած ահաբեկչական բանդաներն այսօր կռիվ են մղում՝ իրենց ունեցած վերջին սպառազինությունն ու կենդանի միսը նետելով...
Աղբյուր` Panorama.am
14:43
Պեսկովը մեկնաբանել է Մոսկվայում Փաշինյանի և Ալիևի հանդիպման հնարավորությունը
Ռուսաստանն անում է ամեն ինչ պատերազմը դադարեցնելու և ղարաբաղյան հիմնախնդրի հարցի կարգացորումը խաղաղ հունի  մեջ դնելու համար։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
14:35
Գագիկ Ծառուկյան. Ես անձամբ եմ առաջնորդելու ԲՀԿ կամավորականների ջոկատը
Կալանքից երեկ ազատված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կոչով դիմել է իր կուսակիցներին, գործընկերներին կամավորագրվելու կուսակցության կողմից...
Աղբյուր` Panorama.am
14:30
ԿԳՄՍ. Առաջարկվում է նախադպրոցական կրթական ծառայության մատուցման մի քանի տարբերակ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության այլընտրանքային,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Թշնամին ունի 6539 զոհ. ինֆոգրաֆիկա
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա, կա 80 զոհ: Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական...
Աղբյուր` Panorama.am
13:50
Յոթ զինծառայող ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի
Արցախի պաշտպանության բանակը ներկայացրեց է հերթական նորօրյա հերոսներին։ «Փոխգնդապետ Արայիկ Արտյուշայի Ավագիմյանը «Մարտական...
Աղբյուր` Panorama.am
13:45
Ինչպես իմանալ՝ կայքն իրական է, թե ֆեյք
Խորհուրդներ՝ մասնագետներից
Աղբյուր` Panorama.am
13:37
Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ. ՊՆ ներկայացուցիչ
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ։ Որոշ տեղերում...
Աղբյուր` Panorama.am
13:33
Սիրանուշ Սահակյան. Այսօրվա ընթացքում ռազմագերիների վերաբերյալ նոր հայցեր կներկայացնենք ՄԻԵԴ
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում այս պահին հայ գերիների հարցով երեք ընթացող գործ կա։ Panorama.am-ին տեղեկացրեց փաստաբան Սիրանուշ...
Աղբյուր` Panorama.am
13:26
23.10.2020. ՊԲ-ն հրապարակել է 27 զոհված զինծառայողի անուն
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները։ 1. Մարանջյան Էդվարդ Արտուշի,...
Աղբյուր` Panorama.am
13:22
Աճուրդ, որի հասույթ կուղղվի Զինծառայողների Ապահովագրության հիմնադրամին
Ֆեյսբուքյան օգտատեր Պետո Պողոսյանը աճուրդի է դնում  Արցախյան շփման գծում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի՝ վրձնով արված նկարը, որպեսզի վաճառքի...
Աղբյուր` Panorama.am
13:16
ՄԱԿ-ը՝ Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների ու ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումների մասին
ՄԱԿ-ն աջակցում է ցանկացած դիվանագիտական ջանք, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի շուրջ համակարտության ապաէսկալացմանը և նպաստում են...
Աղբյուր` Panorama.am
13:00
Կարևոր է, որ պատերազմի ժամանակ երեխաները չկորցնեն իրենց ժպիտը. Արցախի ՄԻՊ
«Կարևոր է, որ պատերազմի ժամանակ երեխաները չկորցնեն իրենց ժպիտը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ կից...
Աղբյուր` Panorama.am
12:53
Սուրեն Պարսյան. Ադրբեջանի իշխող կլանը ոսկի է կուտակում
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը հերթական հոդվածում գրում է. ...
Աղբյուր` Panorama.am
12:36
Արցախցիների կենսաթոշակները վճարելու համար գործարկվելու է «Արցախփոստի» 2-րդ տեղամասը
Արցախի Հանրապտության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:30
ՄԻԵԴ շենքի դիմաց հայերը խաղաղություն են պահանջում
Ֆրանսիայի արևելքում գտնվող Ստրաստբուրգ քաղաքում բողոքի բազմամարդ ակցիա են իրականացնում հայ համանյքի ներկայացուցիչները։ Մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Ես «պրոստոյ շկոլ» էի ուզում, էս ո՞ւր եք ինձ բերել. արցախցի երեխա
«Պատերազմի առաջին օրվանից մենք ընդունել ենք երեխաներ ոչ միայն Արցախից, այլ նաև Վարդենիսից։ Երեսուն երեխա այս պահին ընդգրկված է մեր...
Աղբյուր` Panorama.am
12:02
ՊԲ հրետանին ճշգրիտ թիրախային հարվածներով ոչնչացնում է թշնամու զինտեխնիկան
Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը նոր տեսանյութ է հրապարակել առաջնագծից: ՊԲ հրետանային ստորաբաժանումները ճշգրիտ թիրախային հարվածներով...
Աղբյուր` Panorama.am
11:51
Արցախի հայության նկատմամբ ցեղասպանության վտանգ կա. Ցեղասպանագետների միջազգային միություն
Ցեղասպանագետների միջազգային միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանի ու Թուրքիայի գործողություններում Արցախի հայության...
Աղբյուր` Panorama.am
11:50
ՈւԵՖԱ-ն պատժել է ադրբեջանական ակումբին ռազմական ողջույնի համար
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈւԵՖԱ-ն, պատժել է ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին՝  լեհական...
Աղբյուր` Panorama.am
11:43
Դեսպան. Իրանը չի հանուրժի իր տարածքում ագրեսիան
«Թեհրանը շատ ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին և չի հանդուրժի իր սահմանների կամ տարածքի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
11:37
Միջազգային կառույցների համար պետությունների շահերը շատ ավելի գերակա են, քան երեխաների իրավունքները. Խաչատրյան
«Ցավոք սրտի, պատերազմի ընթացքում կրթությունն ու երեխաները տուժում են՝ որպես առաջնային օղակներ»,- այսօր «Հումանիտար աղետ....
Աղբյուր` Panorama.am
11:24
Արամ Առաջին. Արցախի միջազգային ճանաչման ժամը հնչած է
Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը։ Ֆեյսբուքի իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին կաթողիկոսը։...
Աղբյուր` Panorama.am
11:12
Սենատոր Բոբ Մենենդեսը հայանպաստ երկու բանաձև է ներկայացրել
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Բոբ Մենենդեսը երկու կարևոր բանաձև է ներկայացրել՝ կոչ անելով պետքարտուղղարությանը զեկույց...
Աղբյուր` Panorama.am
11:05
23.10.2020. Կորոնավիրուսի 2474 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 5760 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2474 նոր դեպք: Առողջացել է 489 մարդ: Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}