Forbes-ի համաձայն՝ Իլոն Մասկն առաջին անգամ հայտնվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում
Ամերիկյան ձեռներեց, Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը, Forbes-ի համաձայն, առաջին անգամ ներառվել է աշխարհի հինգ ամենահարուստ մարդկանց շարքում։ Այս մասին գրում է Ria-ն։
Ըստ Forbes-ի, Մասկի ունեցվածքը 74,2 միլիարդ դոլար է: Նշվում է, որ մարտի կեսերին Իլոն Մասկը հայտնվել էր Forbes-ի ցուցակի 31-րդ տեղում։ Այդ ժամանակվանից նրա հարստությունը գրեթե եռապատկվել է, իսկ Tesla-ի բաժնետոմսերն աճել են գրեթե 300% -ով՝ 2020 թվականի սկզբից ի վեր:
Առաջին երեք տեղերը, ըստ Forbes Real-Time-ի հաշվիչի, զբաղեցնում են Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը` 189 միլիարդ դոլար կարողություն, երկրորդը` Louis Vuitton Moët Hennessy (LVMH) ղեկավար Բեռնար Առնոն է, որի ունեցվածքը կազմում է 113,8 միլիարդ դոլար, երրորդ տեղում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 113,4 միլիարդ դոլարով, չորրորդ տեղում Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, որի կարողությունը գնահատվում է 90,3 միլիարդ դոլար: